|
«Wo/Men in Politics» լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող համանուն ծրագրի բաղկացուցիչներից էր, որն ուղղված էր քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը և տղամարդկանց հետ համագործակցության զարգացմանը։
Լուսանկարների ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել քաղաքականության համաշխարհային պատմության և հայ իրականության մեջ կարևոր դերակատարում ունեցած հեղինակավոր կանանց և տղամարդկանց, ինչպես նաև նրանց արդյունավետ համագործակցության պատմությունը։
51 լուսանկարից բաղկացած ինքնատիպ հավաքածուն ներկայացնում էր յուրօրինակ դրվագներ ճանաչված կանանց կյանքից և փորձում հանրությանը առավել տեսանելի դարձնել կանանց և տղամարդկանց համագործակցության ու համատեղ աշխատանքի կարևոր դերը քաղաքական ասպարեզում։ Միջազգային ճանաչում ունեցող կանանց լուսանկարները ձեռք են բերվել «Ռոյթերս» գործակալության տեսադարանից։ Հայ կին քաղաքական գործիչների ինքնատիպ կադրերը որսացել է «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոխցիկը։
Ցուցահանդեսը շրջիկ էր: Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ 2009 թվականի մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ում: Մարտի 28-31-ը ցուցահանդեսը բաց էր հանրության համար «Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահում, որից հետո այն շարունակեց իր ուղևորությունը` ներկայանալու հասարակությանը Հայաստանի տարբեր վայրերում:
| Հոկտեմբերի 26-31 |
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Աղբաբյան սրահ |
| Սեպտեմբերի 12-17 |
Հայաստանի Ազգային Պատկերասրահ Երիտասարդ առաջնորդների դպրոցի գենդերային հավասարության արշավի շրջանակներում |
| Մայիսի 5-12 |
Երևանի պետական լեզվաբանական համալսարան Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ, 2-րդ հարկ |
| Ապրլի 7-14 |
ԵՊՀ գրադարանի նախասրահ |
| Մարտի 28-31 |
«Մոսկվա» կինոթատրոնի ցուցասրահ |
| Մարտի 24-27 |
ՀՀ Ազգային Ժողով |
"Wo/Men in Politics" ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ինեսա Մուրադյանին:
|