Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Կրթություն
Քննություններ
Արվեստ
Ծրագրեր
Բրիտանական խորհուրդ

Ով ենք մենք

Մենք կապում ենք Միացյալ Թագավորությունն աշխարհին և աշխարհը Միացյալ Թագավորությանը:  Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ ստեղծող միջազգային կառույցն է: Ժամանակակից աշխարհում, երբ ամեն ինչ փոխկապակցված է և արագ փոփոխվող, մենք հավատում ենք, որ միմյանց հետ շփվելու, աշխատելու, հասկանալու և սովորելու հնարավորությունն էական է կայուն, անվտանգ ու ծաղկուն ապագա կառուցելու համար:

Մենք մեր աշխատանքն սկսեցինք որպես «Այլ երկրների հետ կապերի Բրիտանական կոմիտե» 1934թ.-ին և անվանափոխվեցինք Բրիտանական խորհրդի 1936-ին:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ

Հայաստանում Բրիտանական խորհուրդն իր աշխատանքն սկսեց 2001 թվականի հունիսին: Մենք նորովի շարունակեցինք մեր գործունեությունը 2002 թվականի հուլիսից, երբ բացվեց մեր գրասենյակն ու նշանակվեց առաջին ղեկավարը:

Մենք աշխատում ենք կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ: Գիտելիքների ու հմտությունների փոխանցման միջոցով փորձում ենք ստեղծել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության հնարավորություններ Հայաստանի ու Միացյալ Թագավորության  միջև:

Մեր ծառայությունները

Մենք աշխատում ենք կրթության և հասարակության, անգլերենի ուսուցման և տարածման, արվեստի ոլորտների զարգացման ուղղությամբ:

Բրիտանական խորհուրդն իր հաճախորդներին է ներկայացնում Միացյալ Թագավորությունում ուսանելու հնարավորությունները: Մենք առաջարկում ենք անգլերեն լեզվի տարատեսակ քննություններ: Մեր արվեստի թիմն աշխատում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արվեստի վերջին նվաճումները ներկայացնելու ուղղությամբ:

Մեր արժեքները

Բրիտանական խորհուրդը կամուրջ է Միացյալ Թագավորության և աշխարհի մյուս երկրների միջև: Բրիտանական խորհուրդը հետևում է որդեգրած հինգ հիմնական արժեքին, այն է` արժևորել մարդկանց, ցուցաբերել ստեղծարար մոտեցում, կառուցել փոխադարձ վստահություն, լինել ազնիվ և պրոֆեսիոնալ:

Բրիտանական խորհուրդը որդեգրել  է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:

Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:

Բրիտանական խորհուրդն աշխատում է ողջ աշխարհում: Մեր մասնաճյուղերը գործում են աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ մեր թիմում ընդգրկված է շուրջ 7000 աշխատակից:

Մեր տարբերանշանը

Մեր տարբերանշանի վրա պատկերված չորս շրջանակը խորհրդանշում է Միացյալ Թագավորության կազմում գտնվող չորս երկիրը (Անգլիա, Շոտլանդիա, Ուելս եւ Հյուսիսային Իռլանդիա): Չորս շրջանակն արտացոլում է նաև մեր  աշխատելաոճը: Մենք մարդկանց հետ կապ ենք հաստատում մշակութային հարաբերությունների միջոցով` հավասարապես կարևորելով նրանց գաղափարները և փորձը:

Մեր մասնաճյուղերն աշխարհում
մեր մասին-Հաճախ տրվող հարցեր
Ձեր կարծիքը

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People