Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Երևանում Բրիտանական դեսպանատուն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Սեվ ու սպիտակ» ռադիոհաղորդում
Wo/Men in Politics

«Wo/Men in Politics»-ը երկամյա ծրագիր է, որն իրականցվում է Բրիտանական խորհրդի կողմից Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ։ Այն ուղղված է քաղաքական ասպարեզում կնոջ դերը բարձրացնելուն և նպատակ է հետապնդում զարգացնել նոր  հմտություններ, ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ և վերափոխել հասարակության կարծիքը կնոջ՝ որպես առաջնորդի:

ծրագրի նպատակները

Ելնելով  Հայաստանում տիրող հասարակական, տնտեսական և մշակութային իրավիճակից՝ քաղաքական դաշտում կանայք առանձնապես ակտիվորեն ներգրավված չեն: Առկա ամենամեծ խնդիրներից մեկը կանանց ինքնավստահության բացակայությունն է, որը նրանց զերծ է պահում քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունից, իսկ ինքնավստահության բացակայության հիմնական հետևանքը կին քաղաքական գործիչների համապատասխան հմտությունների բացկայությունն է,  քաղաքական դաշտում կանանց թերագնահատումը: Կարևոր ազդեցություն ունի նաև հայ հասարակության մեջ կնոջ և տղամարդու ավանդական դերի ընկալումը:

Բրիտանական խորհուրդը Եվրոպայի և Բրիտանիայի վարպետության և փորձի փոխանակման տրամադրմամբ միանում է միջազգային հասարակության այս հարցի հաղթահարմանն ուղղված ջանքերին:

Ծրագրի նպատակներին հասնելու միջոցները

Երկամյա «Wo/Men in Politics» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպել է մի շարք միջոցառումներ` ուղղված Երևանի և Հայաստանի մարզերի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչ կին առաջնորդների քաղաքական հմտությունների ձևավորմանը: Ծրագրի ընթացքում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում հրավիրվել են միջազգային փորձագետներ և քաղաքական խոսնակներ, ինչպես նաև` գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել են ուսումնական այցեր Միացյալ Թագավորություն և այլ երկրներ:

Հմտությունների զարգացում
Վերապատրաստման սեմինարներ քարոզարշավների իրականացման, առաջնորդության, հռետորական խոսքի, մամուլի հետ աշխատանքի, օրենսդրական, բյուջետավորման բնագավառներում, ինչպես նաև արդյունավետ քաղաքական գործունեության համար հարկավոր այլ հմտությունների զարգացում։
Համագործակցություն
Համաժողովների, աշխատանքային և ուսումնական այցերի միջոցով կին առաջնորդների համար հնարավորություններ համագործակցություն հաստատելու փորձառու քաղաքական գործիչների հետ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։

Հասարակության իրազեկում
Կնոջ՝ որպես առաջնորդի հանդեպ գոյություն ունեցող հասարակական կարծիքի վերաձևավորում՝ Հայաստանում և աշխարհում հասարակական, քաղաքական ասպարեզներում կնոջ ներդրումը ներկայացնող միջոցառումների և կանանց քաղաքական գործունեության առավել լայն և արդյունավետ լուսաբանման միջոցով։

Կազմակերպվող միջոցառումների շրջանակում անցկացվել են սեմինարներ լրագրողների և խմբագիրների համար, հիմնվել է կին առաջնորդների վերաբերյալ հրապարակված և հեռարձակված լրագրողական աշխատանքների ամենամյա մրցույթ, պատրաստվել ինտերակտիվ ռադիո հաղորդում

Այդ իսկ պատճառով կազմակերպվող բոլոր միջոցառումներում ապահովվել է տղամարդ քաղաքական գործիչների ակտիվ մասնակցությունը, որը դարձել է երկկողմանի բարենպաստ, երկարատև համագործակցության բնականոն կերտման երաշխիք:

«Wo/Men in Politics»ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագ րի ղեկավար Ինեսսա Մուրադյանին:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People