Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը

Նա/Նե-ն պատրաստված է արծաթից և խորհրդանշում է Նա-ին և Նե-ին՝ կնոջն ու տղամարդուն և կենաց ծառը, որը ձուլված է խոսափողի տեսքով։
Նա/Նե մրցանակաբաշխություն 2008 -ի մրցանակակիրներ
ՆԱ/ՆԵ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2009 -Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
ՆԱ/ՆԵ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2010 -Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Գործընկերներ
Նա/Նե ամենամյա մրցանակաբաշխության բլոգ
Նա/Նե մրցանակաբաշխություն
Ամենամյա լրագրողական մրցույթ

Նա/Նե ամենամյա լրագրողական մրցույթին նյութերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թվականի հունվարի 17-ն էր: Նյութերի ներկայացման գործընթացն ավարտված է:

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:

Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ և ATV հեռուստաընկերության աջակցությամբ ։

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից, ինչպես նաև գենդերային բռնության թեմային։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Անվանակարգեր

Հեռուստատեսային նյութ
Տպագիր հոդված
Ռադիոնյութ
Առցանց և բլոգի հոդված
Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։

Մրցանակներ

1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր և 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր և 75.000 ՀՀԴ

Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից

Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհի Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հատուկ մրցանակ կշնորհի գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին:
Eritasard.am երիտասարդական օնլայն պարբերականը լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին կշնորհի մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am օնլայն պարբերականում:

Գնահատման չափանիշներ

անաչառություն
հավատարմություն լրագրողական էթիկայի սկզբունքներին
գրագետ և մատչելի խոսք
ուղեկցող պատկերների գնահատում գենդերային հավասարության տեսանկյունից
առկա գենդերային կարծրատիպերի փոփոխում
նյութում պահպանված է հավասարության սկզբունքը (ներկայացված է և տղամարդկանց, և կանանց կարծիքը)
նյութի արդիականությունն ու յուրօրինակությունը

«Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ

«Նա/Նե» ամենամյա 4-րդ մրցույթի հաղթողներից մեկին կարող եք ընտրել հենց Դուք: Առաջին անգամ մրցույթի շրջանակում կազմակերպվում է հանրային քվեարկում: Հատուկ այս նպատակով մենք ստեղծել ենք «Նա/Նե» բլոգը, ուր տեղադրում ենք 2011 թվականի մրցույթին ներկայացված բոլոր նյութերը:

Այցելելով մեր բլոգը` Դուք կարող եք քվեարկել  Ձեր նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Առավելագույն Like ստացած նյութը «Նա/Նե» մրցանակաբաշխության ընթացքում կստանա հատուկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Մրցանակաբաշխության արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հրավիրատոմսերը կարող եք վերցնել Մոսկվա կինոթատրոնի տոմսարկղերից փետրվարի 3-ից մինչև 10-ը:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկել nane@britishcouncil.am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People