Կառավարման բնագավառում մեր աշխատանքի նպատակն է մեծացնել ՄԹ ժողովրդավարական արժեքների և գործընթացների մասին տեղեկացվածությունը՝ համագործակցելով Հայաստանի հետ՝ զարգացնելու լավ կառավարում և մարդու իրավունքներ: Մենք աշխատում ենք թե' կառավարության, թե' քաղաքացիական հասարակության հետ՝ զարգացնելու քննարկումներ, գիտելիք և հմտություններ, և հետամուտ ենք խորացնելու հարգանքը Բրիտանիայի նկատմամբ որպես արժեքավոր գործընկերոջ՝ կարևոր բարեփոխումներ անցկացնելու և հաստատուն զարգացում ապահովելու գործում:
“Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացում” ծրագրի շրջանակում Բրիտանական Խորհուրդը լրագրողների համար կազմակերպում է ուսումնական այց Լոնդոն։ Այս ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: Նույն ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում և Ադրբեջանում` Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական ունակությունները կառավարության գործունեության մեկնաբանման եւ լուսաբանման գործընթացում:
Տասը լրագրողներ` տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, 2006 հուլիսի երկրորդ կեսին կմասնակցեն Լոնդոնում կազմակերպվող տասնօրյա ուսումնական այցելությանը /ստորև տես ընտրված լրագրողների ցանկը/: Ծրագրի ընթացքում լրագրողներին կներկայացվի կառավարության ծրագրերի մոնիտորինգի եվրոպական երկրների փորձը։ Այցի ընթացքում լրագրողները կծանոթանան նաեւ եվրոպական չափանիշներին համապատասխան մոնիտորինգի, տվյալների վերլուծության եւ լուսաբանման մեթոդներին:
Վերադառնալով Լոնդոնից, մասնակիցները կտարածեն ստացած նոր գիտելիքներն ու փորձառությունը իրենց գործընկերների միջև թրեյինինգների միջոցով, որոնք կկազմակերպվեն և կանցկացվեն լրագրողների կողմից: Հատուկ ուշադրություն կհատկացվի մարզային լրատվամիջոցների հնարավորությունների զարգացմանը:
Ծրագրի իրականացման ընթացքում կանցկացվեն մի շարք բանավեճեր կլոր սեղանի շուրջ` պետական պաշտոնյաների, լրագրողների և այլ շահառուների մասնակցությամբ, և կքննարկվեն ապագա համագործակցության գործուն մեխանիզմենը:
Տարածաշրջանում լրագրողական մասնագիտական վիրտուալ ցանց կհիմնադրվի` երեք երկրների լրագրողների մասնակցությամբ, փորձի փոխանակման և խորհրդատվական նպատակով:
Կհրատարակվի Լրագրողական Տեղեկագիր, ուր ներկայացված կլինեն կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացի գործնական մեխանիզմենրն ու հմտությունները:
ԸՆՏՐՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ
 |
 |
|
|
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Լիլիթ Քալանթարյան Հայաստանի Հանրային Հեռուստատեսություն |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Անահիտ Դանիելյան ԱԼՏ Հեռուստաընկերություն, Արմավիր |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Արևիկ Բադալյան “Շանթ” Հեռուստաընկերություն |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Դավիթ Մուրադյան “ԱՐ” Հեռուստաընկերություն |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Աննա Իսրաելյան “Առավոտ” օրաթերթ |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Բաբկեն Թունյան “168 Ժամ” թերթ |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Ռուզան Պողոսյան “Ազգ” օրաթերթ |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Մերի Մուսինյան Հայաստանի Հանրային Ռադիո |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Դավիթ Ալավերդյան “Մեդիամաքս” տեղեկատվական գորրծակալություն |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Վիկտորիա Աբրահամյան Ա1+ ինտերնետ օրաթերթ |
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Սուրեն Դեհերյան “ArmeniaNow.com” ինտերնետ շաբաթաթերթ |
 |
|
 |
|
 |
 |
Ռեզեռվ
 |
 |
|
|
 |
|
 |
|
|
 |
 |
 |
Արմեն Սուլեյմանյան Ռադիո “Վան” |
 |
|
 |
|
 |
 |
“Երկխոսություն կանաչ դաշտում”
2006թ. մայիսի 8-ին, Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր “Երկխոսություն կանաչ դաշտում” խորագրով ֆուտբոլային խաղը` լրագրողների եւ պետական կառույցների ներկայացուցիչների միջև: Խաղն անց էր կացվում “Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացում” Բրիտանական Խորհրդի ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Բրիտանական կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից:
Այս նախաձեռնությունն ուղղված էր տարածելու այն գաղափարն ու ուղերձը, որ պետական պաշտոնյաներն ու լրագրողները պատրաստ են համագարծակցության, եթե գոյություն ունի միասնական նպատակ: Խաղը բարեգործական էր, և տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվեց մայիսի 3-ի 967 չվերթի զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվեհամարին:
Տասնութ լրագրող (հիմնական տեղական լրատվամիջոցներից) և տասնինը պետական պաշտոնյա (ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ Արդարադատության նախարարությունից, ՀՀ Արտաքին գործերի նապարարությունից, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունից եւ ՀՀ Կենտրոնական Բանկից) մասնակցեցին այս միջոցառմանը: Չնայաց որ լրագրողները հաղթեցին 4:2 հաշվով, խաղն ինքնին հաղթանակ էր երկու թիմերի համար, քանի որ իրականացավ ծրագրի հիմնական նպատակը` խրախուսել երկխոսություն և համագործակցություն լրատվամիջոցների և պետական կառույցների ներկայցուցիչների միջև: Խաղի ավարտին թիմերը միմյանց հետ քննարկում էին ապագայում նման խաղերի կազմակերպման մտահղացումները, և անգամ առաջարկ եղավ խաղալ ոչ թե միմյանց դեմ, այլ համախմբվել, կազմել լրագրողների և պաշտոնյաների միասնական թիմ և խաղալ Հայաստանի հայտնի ֆուտբոլային թիմերի հետ:
Պետական պաշտոնյաներ
- Մհեր Բադալյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության իրավական բաժնի կցորդ
- Գառնիկ Իսագուլյան ՀՀ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական
- Արկադի Խաչատրյան Նախագահական աշխատակազմի տնտեսգիտական վարչության պետի տեղակալ
- Լևոն Անդրեասյան Նախագահական աշխատակազմին առընթեր Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն
- Արթուր Կարապետյան ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական
- Արսեն Մելիքսեթյան ՀՀ Նախագահի խորհրդականի օգնական
- Էդուարդ Բադոյան ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրացման բաժնի գլխավոր մասնագետ
- Արման Աղաջանյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության “Պետական արարողակարգի ծառայություն” գործակալության առաջին քարտուղար
- Արշակ Մանուկյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության Գլոբալ անվտանգության բաժնի վարիչ
- Վլադիմիր Կարապետյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության Լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ
- Հայկազ Խաչիկյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության “Պետական արարողակարգի ծառայություն” գործակալության ռեֆերենտ
- Արթուր Նախշիկյան Հայաստանի կենտրոնական բանկի Ֆինանսական վարչության պետ
- Մարտին Գալստյան Հայաստանի կենտրոնական բանկի Տնտեսական վիճակագրության բաժնի պետ
- Արամ Խաչատրյան Հայաստանի կենտրոնական բանկ, վերահսկող
- Հայկ Խեմչյան ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
- Արման Ալոյան ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերի բաժնի պետ
- Արամ Պետրոսյան ՀՀ Արդարադատության նախարարության Աշխատակամի նոտարական բաժնի առաջատար մասնագետ
- Վահե Ջիլավյան ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության ՀՀ Պետբյուջեյի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ
- Գրիգոր Այվազյան ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության Արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիտորինգի վարչության պետ
Լրագրողներ
- Տիգրան Հովհաննիսյան Հայ Ռուսական Գործարար Ամսագրի գլխավոր խմբագիր
- Գեվորգ Շեգունց “Շողակաթ” հեռուստաընկերության թողարկիչ
- Ալյոշա Մանվելյան BBC ռադիոընկերության թղթակից
- Արա Մովսիսյան “Արտակարգ Թերթ”-ի գլխավոր խմբագրի տեղակալ
- Յուրա Մանվելյան Հայաստանի հանրային հեռուստատեսության “Մարտիկ” հաղորդաշարի խմբագիր
- Միսակ Կրկյաշարյան “Ազատություն” ռադիոկայանի թղթակից
- Դավիթ Ալավերդյան “Մեդիամաքս” գործակալության գլխավոր խմբագիր
- Արամ Արոյան “Ռեգնում” գործակալության թղթակից
- Էդուարդ Քալանթարյան Հայաստանի հանրային հեռուստատեսության սպորտային մեկնաբան
- Դավիթ Նազարյան “Ժամանակի ուղեցույց” թերթի թղթակից
- Սամվել Հովհաննիսյան Հայ FM ռադիոընկերության թղթակից
- Աշոտ Հակոբյան “Առավոտ” օրաթերթի թղթակից
- Արթուր Նազարյան “Ա1+” թերթի թղթակից
- Վահան Ղարիբյան Հայ FM ռադիոընկերության թղթակից
- Արմեն Ախիյան “Երկիր Մեդիա” հոռուստաընկերությն թղթակից
- Դավիթ Ջալալյան “Հայկական Ժամանակ” օրաթերթի թղթակից
- Արմեն Հակոբյան Հայ Ռուսական Գործարար Ամսագրի թղթակից
- Զոհրաբ Հայրապետյան Yerevan Scope ամսագրի թղթակից
Այս բազմազգ ծրագրի նպատակն է ստեղծել փոխըմբռնում հարավ-արևելյան տաս երկրների և Միացյալ Թագավորության երտասարդության միջև՝ նրանց հետ ուսումնասիրելու պատկանելության և մշակութային հարցեր: Որքանով է պատմությունը, կրոնը, մշակույթը, ազգությունը, սեռը, տարիքը և «եվրոպացի լինելը» ազդում երիտասարդ մարդու ինքնագիտացության վրա:
Սա եռամյա ծրագիր է, որ ներգրավում է երտասարդներ Ադրբեջանից, Բուլղարիայից, Թուրքիայից, Կիպրոսից, Կոսովոյից, Հայաստանից, Հունաստանից, Մակեդոնիայից, Միացյալ Թագավորությունից, Ռումինիայից, Սերբիայից և Մոնթենեգրոյից:
Ծրագիրը բաղկացած է հինգ մասերից.
 |
 |
 |
յուրաքանչյուր մասնակից երկրի երտասարդի հայացքներն ու պատկերացումները նկարահանված հինգ րոպեանոց տեսաֆիլմում |
 |
 |
 |
քննարկումներերի շարք՝ Վիդեո կոնֆերանսի միջոցով, բոլոր մասնակից երկրների երիտասարդների միջև, հայտնեք Ձեր կարծիքը |
 |
 |
 |
կայք-ռեսուրս, որը օգնում և գրանցում է քննարկումն ու մտքերի փոխանակումը վիդեո ֆորմատով |
 |
 |
 |
հեռուստատեսային ծրագրեր, որոնք համեմատում, վերլուծում և քննարկում են այս բոլոր արդյունքները աշխույժ և հետաքրքիր ձևով |
 |
 |
 |
դեբատներ Եվրամիության հետ՝ հանդիպումներ Կենտրոնական և Արևելյալ Եվրոպայի երիտասարդների և Եվրոմիության երիտասարդ պաջտւնյաների միջև: |
Ծրագիրը իր մեջ կընդգրկի բազմազան կարծիքներ, քանի որ մասնակից երկրները Եվրամիության հետ իրենց հարաբերություններում տարբեր դիրքերում են գտնվում՝ ԵՄ անդամներ, ԵՄ նոր անդամներ, անդամակցության թեկնածուներ, ԵՄ կողմնորոշում ունեցողներ ՝ ընդլայնված Եվրոպայի համատեքստում:
Ծրագիրը օգտագործելու է վիրտուալ և անմիջական միջոցներ՝ ընդգկելու հանդիսատեսին երկրում և երկրից դուրս: Վիդեո կոնֆերանսի ընթացքում մենք ցանկանում ենք մասնակիցներին ներգրավել այնպիսի թեմաների քննարկման մեջ, ինչպիսիք են՝ ով են իրենք, որն է իրենց պատկանելիությունը և ինչ են ակնկալում եվրոպացի լինելուց կամ դառանլուց: Գաղափարն է հասկանալ, թե ինչ պատկերացումներ ունեն երիտասարդները՝ ամենատրբեր երկրներից, առանձին երկրների ինքնության մասին, և ձայնագրել այն բարձրորակ տեսահոլովակում:
Ծրագրի հիմնական արդյունքները պետք է լինեն՝
 |
 |
 |
ավելի լավ փոխըմբռնում Միացյալ Թագավորության և այլ եվրոպական երկրների միջև |
 |
 |
 |
Կենտրոնական և Արևելյալ Եվրոպայի ու Միացյալ Թագավորության երտասարդների միջև ավելի խոր և լայն ըմբռնում իրենց ինքնության նմանությունների և տարբերությունների մասին: |
Վստահության և բարեկամության կառուցում Հարավային Կովկասում և Հյուսիսային Իռլանդիայում
Առաջին Ընդհանուր Ապագա տարածաշրջանային երիտասարդական «Համատեղ Կյանք» ֆորումը տեղի ունեցավ Վրաստանի հիասքանչ լեռնային հանգստավայր Լիկանիում, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը: Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Իռլանդիայից ժամանած 43 երիտասարդներ մասնակցեցին ֆորումին, որ վարում էին բոլոր չորս երկրներից եկած պրոֆեսիոնալ հրահանգիչներ: Միջոցառումը կենտրոնացավ Հարավային Կովկասում և Հյուսիսային Իռլանդիայում հակամարտությունների կարգավորման և հանդուրժողականություն սերմանելու վրա, տարածքներ, որտեղ ազգերի և համայնքների միջև կոնֆլիկտները երկար պատմություն ունեն: Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես դեռևս պատերազմի մեջ են, և տարիներ շարունակ այս երկրների մարդիկ հնարավորություն չունեն այցելել միմյանց երկրներ: Վրաստանը նույնպես մի շարք բարդ խնդիրներ ունի «տարանջատված տարածքների» կամ «չճանաչված միավորների» հետ՝ իր քաղաքական սահմաններից ներս: Վերջին տարիներին Հյուսիսային Իռլանդիայում առավել հաճախ են դարձել փորձերը՝ քննելու համայնքների միջև խաղաղություն և հաշտություն սահմանելու մեխանիզմները, բայց խնդիրները շարունակում են մնալ:
Ֆորումի ընթացքում երիտասարդները մասնակցեցին խաղերի, քննարկումների և աշխատանքների՝օգնելու հաղթահարել ազգային ստերեոտիպներն ու կանխակալ կարծիքները, և նրանք փոխանակեցին կոնֆլիկտների և դրա հետևանքների պայմաններում մեծանալու և ապրելու իրենց փորձը: Նրանք նաև ձեռք բերեցին նոր հմտություններ բանակցություններ վարելու և միջնորդելու գործում:
Նրանք մասնակցեցին սպորտային և մշակութային միջոցառումների և արթուն մնացին մինչև գիշերվա չորսը՝ զրուցելով և կազմակերպելով հանպատրաստի մրցույթներ՝ ընկերանալով միմյանց հետ, որն էլ դարձավ միջոցառման ամենամեծ ձեռքբերումը: Հատկապես մեկ կարևոր նոր ընկեր ձեռք բերվեց՝ Միշա Սահակաշվիլին, որը այդ ժամանակ պատահականորեն գտնվում էր Լիկանի հանգստավայրում: Նա երկու անգամ մասնակցեց մեր ֆորումին և շատ հետաքրքրված էր ծրագրով:
Ֆորումից հետո Նազարեթ Սեֆերյանը ասաց. «Ձեռք բերելով ադրբեջանցի ընկերներ, ես ապացուցեցի ինքս ինձ, որ կառավարությունների և առանձին մարդկանց դիրքորոշումը երկու տարբեր բաներ են»: Քսանամյա Ջամիլ Ախմադովը ասաց, որ ֆորումը համոզեց իրեն, թե՝ «մեր երկրների միջև երկխոսությունը հնարավոր է»:
Պահանջի առկայության դեպքում, մենք հուսով ենք, որ որպես ֆորումի հաջորդ քայլ կկազմակերպենք այլ միջոցառումներ՝ պահպանելու և ընդլայնելու այս ցանցը և կիսելու այս ձեռքբերումը այլ երիտասարդների հետ:
|