Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
EU Skills logo

2009թ. սեպտեմբերի 9-ին Միացյալ թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը կազմակերպել էր ընդունելություն` նշելեւ ծրագրի մեկնարկը Հայաստանում:
Եվրամիություն. համագործակցություն եվ հմտություններ
Կայուն եվրոպական հարևանություն

«EU Skills»-ը Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր էր, որը ֆինանսավորվում էր Բրիտանական կառավարության կողմից` Ռազմավարական Ծրագրային Ֆոնդի «Վերամիավորելով Եվրոպան» ծրագրի շրջանակում: Ծրագրի մեկնարկը տրվել էր 2009-ին։

Ծրագիրն իրականացվում էր ՀՀ Կառավարության համագործակցությամբ և ՀՀ վարչապետի անմիջական ներդրմամբ:

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի նպատակն էր կատարելագործել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պետական հաստատությունների և գործակալությունների պաշտոնյաների կարողությունները, որպեսզի նրանք առավել արդյունավետ իրականացնեն Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության գործընթացները:

Ծրագրի նպատակներին հասնելու միջոցները

Ծրագիրը կազմված էր հետևյալ բաղադրիչներից և գործողություններից.

Հմտությունների զարգացում
Եվրոպական փորձագետի կողմից վերապատրաստման դասընթացների իրականացում յուրաքանչյուր երկրի պաշտոնյաների համար։ Դասընթացները ներառում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաղորդակցությունը, բանակցությունները, հանրային կապերն ու մեդիա կառավարումը, ծրագրի կառավարման հմտությունները, ինչպես նաև եվրոպական կառույցներն ու տերմինաբանությունը:
Համագործակցություն
Տարածաշրջանային աշխատաժողովների կազմակերպում, որոնք անդրադարձել են երեք երկրի համար արդիական խնդիրներին։

Փորձի փոխանակում
Յուրաքանչյուր երկրի մասնակիցների համար կազմակերպվել էր փորձի փոխանակման այցելություն Բրյուսել, որտեղ նրանք ծանոթացել են եվրոպական կառույցների գործունեությանը, իրականացվող աշխատանքներին:

Կազմակերպվեց նաև վերապատրաստողների ուսուցում, որը պատրաստեց 30 տեղական խորհրդատու (10-ը՝ յուրաքանչյուր երկրից): Հետագայում նրանք դասընթացներ կանցկացնեն տեղական վերապատրաստման կենտրոններում, մշակվել է նաև վերապատրաստման ձեռնարկ:

«EU Skills» ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Լիլիթ Քալանթարյանին:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People