Բրիտանական խորհրդի Active citizens (Քաղաքացիական ակտիվություն) ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության և գլոբալ քաղաքացիության կայացմանը: Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն ներգրավվելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական և միջազգային մակարդակով: Սա է գլոբալ քաղաքացիների աշխարհը:
Active citizens ծրագիրը մեկնարկեց 2009 թվականին Միացյալ Թագավորությունում և Աֆրիկյան ու Ասիական 8 երկրում, այդ թվում Նիգերիայում, Նեպալում, Քենիայում, Բանգլադեշում և Պակիստանում:
2010 թվականին Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարևելյան Եվրոպայի 20 այլ երկներ և Իսրայելը սկսեցին ծրագրի իրագործումն իրենց երկրներում:
2010-2011 թվականներին Active citizens ծրագիրը մեկնարկեց Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձորում և հարակից գյուղերում: Ակնկալվում է, որ ապագայում ծրագիրը կիրականացվի Հայաստանի այլ մարզերում ևս: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղեգնաձորի մասնաճյուղի հետ համագործակցությամբ: Մենք ուրախ կլինենք համագործակցել այն գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված են ծրագրով:
Մենք աշխատում ենք համայնքի առաջնորդների և համայնքային կազմակերպությունների հետ (դպրոցներ, համալսարաններ, առևտրային միություններ, կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային ծառայություններ մատուցողներ, փոքր և միջին բիզնես և այլն): Մենք հնարավորություն ենք ստեղծում համայնքի ներկայացուցիչներին աշխատել միասին` կամավորական հիմունքներով:
Ծրագրի ընթացքում մասնակիցները
 |
 |
 |
կբացահայտեն ինքնությունը |
 |
 |
 |
կարժևորեն բազմազանությունը և կփորձարկեն նոր հեռանկարներ ժողովրդավարական ներգրավվածության բնագավառում, կծանոթանան Միացյալ Թագավորության փորձին |
 |
 |
 |
կստեղծեն միջազգային ցանցեր |
 |
 |
 |
կզարգացնեն գլոբալ խնդիրները տեղական մակարդակով լուծելու ցանկությունը |
 |
 |
 |
կդառնան ավելի փորձառու միջմշակութային հաղորդակցման բնագավառում, այդ հմտությունները կօգտագործեն համայնքային կյանքում, ինչպես նաև |
 |
 |
 |
Միացյալ Թագավորությունը կներկայացվի որպես գլոբալ հարթակ և ռեսուրս ժողովրդավարական ներգրավվածության բնագավառում |
Ծրագիրն իրականացվում է երեք փուլով
 |
 |
 |
Տեղական դասընթացների անցկացման շնորհիվ կներկայացվեն գլոբալ քաղաքացիությունը, արդյունավետ աշխատելու հմտությունները: Մասնակիցները ավելի լավ կճանաչեն տեղական համայնքները և փոխադարձ կապերը գլոբալ մակարդակով: Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան ծրագրի կազմման, ծրագրի կառավարման, գումարների հայթայթման և ցանցեր ստեղծելու հիմունքներին: Դասընթացներից հետո մասնակիցներն իրենք կանցկացնեն դասընթացներ իրենց համայնքներում և իրենց ցանցերի համար |
 |
 |
 |
Մասնակիցները կկազմեն և կիրականացնեն սոցիալական գործողությունների ծրագրեր` հաշվի առնելով իրենց ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: Լավագույն գաղափարների իրականացման համար հնարավոր է ֆինանսավորում Բրիտանական խորհրդի կամ այլ հնարավոր հովանավորների կողմից |
 |
 |
 |
Միջազգային փոխանակումներն ու ցանցերը մասնակիցներից մի քանիսին հնարավորություն կտան ծանոթանալ միջազգային փորձին: Անգլերենի իմացությունը պարտադիր պահանջ է այս փուլին մասնակցելու համար: |
Ուստի մենք փնտրում ենք մարդկանց և կազմակերպությունների
 |
 |
 |
սոցիալական արդարության գիտակցմամբ |
 |
 |
 |
ձևավորված համայնքով և հանրապետական ցանցերով |
 |
 |
 |
տեղական մշակույթի և ինքնության հստակ գիտակցմամբ |
 |
 |
 |
մշտապես սովորելու և հորիզոններն ընդլայնելու պատրաստակամությամբ |
 |
 |
 |
հաղորդակցվելու և մարդկանց ոգևորելու հմտությամբ |
|