Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը|Նման Էջեր
Flying man - Photographer Martin Peters
Տեղեկատվական կենտրոն
Orange lozenge left Orange lozenge right
Դարձի'ր անդամ
Նորույթներ
Միջոցառումներ
Էլ-նյութեր
Օգտակար կայքեր
MyAthens Login Remote Access is available through Athens System
Էլ-նյութեր Orange lozenge left
Մեր օնլայն տվյալների բազաներից կարող եք օգտվել մեր կենտրոնում: Նաև, դրանցից շատերից կարող եք օգտվել ցանկացած տեղից՝ մեր Athens  համակարգի միջոցով - Remote Access is available through Athens System.: Դուք պետք է անդամագրվեք այդ հնարավորությունից օգտվելու համար:
InfoTrac - Gale Group  Remote Access is available through Athens System



InfoTrac-ը մի հիանալի տվյալների բազա է, որ տրամադրում է հոդվածներ օնլայն կարդալու հնարավորություն:
Ամսագրերի բազա. 1000 ընտրովի ամսագրեր, ամենօր թարմացվող տվյալներ, ավելի քան չորս միլիոն հոդվածներ, լրացուցիչ նյութեր, թեմատիկ ինդեքսավորում, խմբակային կամ առանձին վերնագրերի որոնում:
Թերթերի բազա. 45 Բրիտանական և 5 միջազգային թերթեր:

Գրական Նյութերի Կենտրոն    Remote Access is available through Athens System
Gale-ի Գրականության ռեսուրս կենտրոնը համարվում է առաջատար տվյալների բազա, որը պարունակում է հետևյալ ռեսուրսները. ժամանակակից հեղինակներ, ժամանակակից գրական քննադատություն, գրական կենսագրության բառարան՝ մոտ 9000 հեղինակ: Առաջարկը պարունակում է նաև ավելի քան 200 ամսագրեր՝ կազմված միայն տեքստից և այլ ընտրանիներ:  
Օքսֆորդի Ամսագրեր    Remote Access is available through Athens System
OUP-ն հրատարակում է մոտ 190 ամսագիր, որոնցից շատերը հիմա առկա են օնլայն տարբերակով: Օքսֆորդի ամսագրերի օնլայն հավաքածուն ընդգրկում է աշխարհի ամենահռչակավոր և ամենահեղինակավոր ամսագրերից մի շարք՝ ամենատարբեր ոլորտներից: Այն ունի զարգացած որոնման համակարգ, հղումներ և զգուշացնող մեխանիզմ:
Oxford Reference Online Remote Access is available through Athens System
Oxford Reference Online բազան 100 բառարանից, լեզվական ծանոթագրություններից, թեմատիկ ակնարկներից կազմված հավաքածու է, գործեր, որոնք հրատարակվել են Օքսֆորդի համալսարանի գրադարանի կողմից: Դա ամբողջովին ինդեքսավորված, որոնման ֆունկցիայով զինված տվյալների բազա է, որը բաժանորդներին աննախադեպ հնարավորություն է տալիս օգտվելու ինֆորմացիայի ընդգրկուն ռեսուրսներից, որոնման տարբեր ձևերից, որոնք հարմար կլինեն բոլոր մակարդակների և փորձառության դեպքում, դյուրին գտնվող կայքերից և օտար լեզուների բառարաններից: Ավելի քան 1,5 միլիոն բառարանային ձևակերպում, փաստ, թիվ, մարդ, տեղ և ամսաթվեր են պարունակվում այդ բազայում:
OED՝ Օքսֆորդ Անգլերեն բառարան Remote Access is available through Athens System
OED-ն պարունակում է Օքսֆորդ անգլերեն բառարանի երկրորդ հրատարակության բոլոր քսան հատորները ամբողջությամբ և երեք լրացուցիչ հատորներն ամբողջությամբ՝ տպված 1993-7 թվականներին:
Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել անգլերեն լեզուն նոր և հրապուրիչ ձևով: Ձեռք բե'ր հազվագյուտ օնլայն հնարավորություն օգտվելու մի բազայից, ուր յուրաքանչյուր եռամսյակը մեկ ամենաքիչը 1000 նոր կամ վերանայված բառ կա: Տեղեկացի'ր, թե դեռ ինչքան կարող է OED-ն պարբերաբար արձանագրել բառերի մեջ եղած կապը, օրինակ՝ սինոնիմների:
Օքսֆորդ կրթաթոշակներ օնլայն  Remote Access is available through Athens System
Օքսֆորդ կրթաթոշակների օնլայն բազան հնարավորություն է տալիս օգտվել կարևոր ակադեմիական գրքերից շատերից, որոնք հրատարակվել են Օքսֆորդի համալսարանի կողմից  հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում և առաջին անգամ հասանելի են օնլայն ռեժիմով: Այժմ այն ունի չորս թեմատիկ բաժին՝ փիլիսոփայություն, կրոն, տնտեսագիտություն և ֆինանսներ ու քաղաքագիտություն: Առաջարկում է ավելի քան 700 ամբողջական գիրք՝ զինված որոնման ֆունկցիայով և ավելի քան 200 անուն նոր գիրք ամեն տարի ավելանալու հնարավորությամբ:
Ashridge - Virtual Learning Resource Centre Remote Access is available through Athens System
The Ashridge VLRC-ն հնարավորություն է տալիս օգտվել իր մեծ հեղինակություն վայելող Ուսման Ուղեցույցների մի ամբողջական փնջից:
Այս ուղեցույցները վերաբերում են մենեջմենթի հմտությունների և ունակությունների ամենատարբեր ոլորտներին և կազմվել են Աշրիջի ուսուցիչների և գործընկերների կողմից: Այս ուղեցույցներից յուրաքանչյուրը կազմված է տվյալ թեմայի հակիրճ նկարագրից, լավագույն աղբյուրներից, ինչպես նաև գործնական զարգացմանը նպաստող բազմապիսի վարժանքներից:
Emerald Remote Access is available through Athens System
Emerald-ը մի տվյալների բազա է, որ հնարավորություն է տալիս օգտվել ավելի քան հարյուր Բրիտանական և միջազգային ամսագրերի 35000 հոդվածներից՝ ամբողջական տեքստով, որոնք սկզբունքորեն վերաբերում են մենեջմենթի բնագավառին: Բրիտանական խորհրդի բաժանորդագրությունը ձեզ հնարավորություն կտա օգտվել այնպիսի թեմատիկ հոդվածներից, որոնք առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր գրադարանի անդամների համար: Դուք կարող եք օգտվել թե' Էմերալդի Ամբողջական տեքստ տարբերակից, թե' Մենեջմենթի ակնարկներից:   
Encyclopaedia Britannica
Բրիտանիկա հանրագիտարանը աշխարհի ամենահամապարփակ տեղեկությունների շտեմարանն է: Բրիտանիկա հանրագիտարանի օնլայն տարբերակը ներառում է հանրագիտարանը ամբողջությամբ, Մերիեմ-Վեբստթերի համալսարանական բառարանն ու ծավալուն բացատրական բառարանը, Բրիտանիկա Ուսանողական բառարանը, Բրիտանիկայի Տարվա Գիրքը, ինտերնետային տեղեկատու և 118000 հոդվածներ, ինչպես նաև հրապարակումներ, լուսանկարներ, նկարներ, քարտեզներ և դրոշներ:
Grove Art Online
Grove Art Online տվյալների բազան իր մեջ ներառում է ամեն ինչ արվեստի մասին՝ սկսած անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը: Այնտեղ կգտնեք Արվեստի 34 հատորանոց հանրահայտ բառարանը և դրա վերջին հոդվածները: Տվյալների բազան օժտված է որոնման տարբեր ձևերով և մեծաքանակ հղումների ցանկով, որ հնարավորություն է տալիս տեսնել աշխարհի տարբեր պատկերասրահների և թանգարանների նկարները: Այն ներառում է նաև հազարավոր հոդվածներ, կենսագրականներ, պատկերներ, որ հնարավոր է գտնել որոնման համակարգի միջոցով, օգտակար հղումներ այն կայքերին, որ պատմում են մարդկանց, քաղաքների, արվեստի ձևերի և ոճերի մասին, պատմում են այս կամ այն շարժման, հաստատության, թանգարանի, ցուցահանդեսի և շատ այլ երևույթների մասին: Այն ընդգրկում է ամենատարբեր մշակույթներ. հոդվածները գրված են ավելի քան 120 երկիր ներկայացնող արվեստաբանների կողմից:   
Grove Music Online
Grove Music Online տվյալների բազան, որ մազմաթիվ մրցանակներ է շահել, ներառում է Երաժշտության և Երաժիշտների 29 հատորանոց հանրահայտ Նոր Գրոուվ բառարանը (երկրորդ հրատարակություն), Օպերայի 4 հատորանոց Նոր Գրոուվ բառարանը և Ջազի եռհատորյա Նոր Գրոուվ բառարանը (երկրորդ հրատարակություն): Այնտեղ կգտնեք 50000 հոդվածներ, որոնման համակարգ, երաժշտական նմուշներ և երաժշտական կայքերին, արխիվներին ու հրապարակումներին արված հղումների մեծաքանակ ցանկ:
XreferPlus Remote Access is available through Athens System
XreferPlus  տվյալների բազան առաջարկում է աշխարհի 30 առաջնակարգ հրատարակիչների 150 գործեր հիմնական գիտական ճյուղերում: Այն օժտված է XreferPlus-ին հատուկ որոնման հզոր համակարգով: XreferPlus-ի մոջոցով կարող եք օգտվել գրադարանների կամ այլ ձեր ընտրած պահոցների վկայակոչումներից շաբաթվա բոլոր օրերին և ժամերին: Օգտվե'ք հատուկ «ընտրի'ր և խառնի'ր» ծրագրից՝ գտնելու ձեզ անհրաժեշտ նյութերը: Կարող եք ընտրել 100, 125 կամ բոլոր վերնագրերը. ընտրեք ձեզ անհրաժեշտ խմբավորումը:
EBRARY Remote Access is available through Athens System
Ebrary electronic resource Ebrary առաջարկում է ավելի քան 200 առաջատար ուսումնական, գիտատեխնիկական, բժշկական և մասնագիտական այլ հրատարակչությունների 60.000-ից ավելի լրակազմ դասագրքեր և այլ աշխատություններ, որոնք առնչվում են ակադեմիական բոլոր առարկաներին՝ Գործարարություն և տնտեսագիտություն, Աշխատանք և ընդհանուր կրթություն, Համակարգիչներ, Տեխնոլոգիա և կիրառական գիտություններ, Հումանիտար գիտություններ, Գիտություն, բժշկություն և հարակից առողջապահական, սոցիալական, վարքագծային գիտություններ:
The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our Freedom of Information Publications Scheme. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud