2008թ. ապրիլի 25-ին Բրիթիշ Քաունսիլն ու Երևանի քաղաքապետարանը միացյալ ուժերով հիմնեցին օտար լեզուների նոր տեղեկատվական կենտրոն, որն ունի անգլերեն և այլ լեզուներ սովորելու համար նախատեսված գրականության հավաքածու և մուլտիմեդիա աղբյուրներ, ինչպես նաև ժամանակակից Միացյալ Թագավորություն տարբեր ոլորտներին վերաբերող գրքեր ու փոխազդական (ինտերակտիվ) նյութերի հավաքածու:
Տեղեկատվական կենտրոնը գտնվում է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Կենտրոնն անվճար անդամագրվելու հնարավորություն է ընձեռում այն բոլոր անձանց, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն, զարգացնել անգլերենի՝ որպես օտար լեզու դասավանդման նոր մեթոդներ, նախապատրաստվել Քեմբրիջի ESOL և IELTS քննությունների համար, ինչպես նաև Միացյալ Թագավորության մասին ավելի շատ տեղեկանալ ցանկացողներին:
Անդամները կարող են՝
 |
 |
 |
վերցնել գրքեր, ձայներիզներ և տեսասկավառակներ |
 |
 |
 |
օգտվել անգլերեն սովորելու և ուսուցանելու լայն հնարավորություններից, ինչպես նաև կենտրոնի համակարգիչների վրա տեղադրված փոխազդական (ինտերակտիվ) առցանց ծրագրային փաթեթներից |
 |
 |
 |
մուտք գործել առցանց գրադարան, որն ունի ավելի քան 1,000 անգլերենով թեմատիկ լրագրեր, ամսագրեր, թարմ թերթեր, հղումների և տվյալների բազաներ (տե՛ս ինչպես կարելի է բաժանորդագրվել էլեկտրոնային աղբյուրների օգտագործման փաթեթին) |
 |
 |
 |
Օգտագործել աղբյուրները IELTS, BEC, FCE, CAE, CPE քննություններին նախապատրաստվելու համար |
 |
 |
 |
Օգտագործել համացանցին միանալու հնարավորությունը |
 |
 |
 |
ստանալ նորություններ էլեկտրոնային փստով |
Տեղեկատվական կենտրոնի անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
 |
 |
 |
անձնագիր |
 |
 |
 |
Երևան քաղաքի բնակություն հաստատող վկայական կամ տեղեկանք Երևանում գտնվող աշխատանքային վայրից, |
 |
 |
 |
մեկ անձնագրի լուսանկար |
 |
 |
 |
մինչև 16 տարեկան երեխաները կարող են բաժանորդագրվել իրենց ծնողների անձը հաստատող փաստաթղթերով |
Որքա՞ն է անդամագրման արժեքը
Կենտրոնին անդամագրվելն անվճար է:
Անդամները կարող են վերցնել միաժամանակ 2 նյութ (կոմպլեկտ՝ բաղկացած ուսանողական և գործնական ձեռնարկներից, ձայնասկավառակներից և/կամ ձայներիզներից, որը համարվում է մեկ նյութ): Գրքերը, որոնք իրենց հետ ունեն ձայնա/տեսանյութեր, կարելի է վերցնել 15 օրով և երկարացնել մեկ անգամ, եթե նախապես այն չի պատվիրվել կենտրոնի մեկ այլ անդամի կողմից: Տեսաերիզները կարելի է վերցնել 7 օրով:
Էլեկրոնային աղբյուրներին բաժանորդագրվելը մտնում է անդամագրման փաթեթի մեջ և հասանելի է միայն այն անձանց, ովքեր ունեն կենտրոնի վավեր անդամագրություն: Բաժանորդագրումը ունի մեկ ամսյա ուժ և կարող է երկարացվել
Էլեկտրոնային աղբյուրներից օգտվելու համար խնդրվում է ուղարկել էլեկտրոնային հայտ հետևյալ հասցեով՝ library@britishcouncil.am , նշելով ձեր անունը, ազգանունը և ընթերցողի քարտի համարը: Կենտրոնի կողմից ձեր անդամությունը հաստատվելու դեպքում դուք կստանաք ձեր հաշվի տվյալները էլ. փոստի միջոցով: Բաժանորդագրումը երկարացնելու համար ձեզանից միայն պահանջվում է ուղարկել վերաբաժանորդագրման հայտ՝ նշելով ձեր անունը, ազգանունը և ընթերցողի քարտի համարը:
Անդամագրման պայմանները հետևյալն են.
 |
 |
 |
Կենտրոնի անդամները պարտավորվում են բարեխղճորեն վերաբերվել նյութերին և դրանք ժամանակին վերադարձնել |
 |
 |
 |
Նյութերը կորցնելու կամ վնասելու դեպքում անդամը պարտավորվում է՝ փոխարինել այն միևնույն կամ այլ համապատասխան նյութով, որը հավանության կարժանանա կենտրոնի կողմից: |
 |
 |
 |
Ընթերցողի քարտը՝ փաստաթուղթ է, որը թույլ է տալիս անդամին վերցնել և վերադարձնել նյութերը, այն միշտ պետք է առկա լինի վերը նշված դեպքերում |
 |
 |
 |
Անդամները յուրաքանչյուր վերցրած նյութի համար ստորագրում են ընթերցողի քարտում, որով պարտավորվում են հետևել կենտրոնի կողմից սահմանված պայմաններին: |
 |
 |
 |
Անդամագրությունը կդադարեցվի, եթե անդամները չհետևեն վերոնշյալ պայմաններին: |
| Երկուշաբթի – ուրբաթ |
9.00-17.00 |
| Շաբաթ |
10.00-16.00 |
Կենտրոնը գտնվում է Նալբանդյան 4/1 հասցեով` “Հանրապետության Հրապարակ” մետրո-կայանի և Կառավարության շենք 3-ի հարևանությամբ: Հեռ.` +374 (10) 58 96 10:
Տեղեկությունների համար գրեք մեզ հետևյալ հասցեով՝ library@britishcouncil.am
|