Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
մեր մասին-Հաճախ տրվող հարցեր
IELTS - Հաճախ Տրվող Հարցեր
Կրթություն Միացյալ Թագավորությունում և անգլերեն - Հաճախ տրվող հարցեր
ՉԻՎՆԻՆԳ ԿՐԹԱԹՈՇԱԿ - ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ջոն Սմիթի անվան ծրագիր - Հաճախ տրվող հարցեր
Այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ
Խնդրում ենք սեղմել հարցին պատասխանը տեսնելու համար:
Ի՞նչ է Ջոն Սմիթի անվան ծրագիրը:
Ջոն Սմիթի անվան կրթաթոշակը չորսշաբաթյա ծրագիր է, որն իրականացվում է յուրաքանչյուր տարի ամռանը Միացյալ Թագավորությունում: Ծրագրի նպատակն է խորացնել արդյունավետ կառավարման մշակույթը դասընթացների և ձևավորված ժողովրդավարության պայմաններում գործող կազմակերպություններում աշխատանքային փորձի յուրացման ճանապարհով: Կազմակերպիչները հոգում են ծրագրի բոլոր ծախսերը, բացառությամբ IELTS քննության վճարի: Ծրագիրը բաց է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար:
Ո՞ր բնագավառներում է իրականացվում Ջոն Սմիթի անվան ծրագիրը:

Ջոն Սմիթի անվան ծրագիրը իրականացվում է հետևյալ բնագավառներում`

առաջնորդության ոճերն ու գործնական կիրառումները
քաղաքացիություն, օրենք և իրավունք
քաղաքացիական հասարակություն և հասարակական կարծիք
հանրային պատասխանատվությունը կառավարությունում, բիզնես և հասարակական կյանք

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք մեր կայքի համապատասխան բաժինը:

Ե՞րբ է սկսվում եվ ավարտվում ծրագիրը:
Ծրագրի տեւողությունը չորս շաբաթ է: Այն սկսվում է 2011 թվականի հունիսի 10-ին եւ տեւում մինչեւ հուլիսի 8-ը: Իմանալ ավելին:
Ե՞րբ է հայտարարվում Ջոն Սմիթի անվան ծրագիրը:
Ջոն Սմիթի անվան ծրագիրը հայտարարվում է յուրաքանչյուր տարի աշնանը, սովորաբար սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին: Ժամկետները կարող են փոփոխվել, ուստի խնդրում ենք պարբերաբար այցելել մեր կայքը:
Կ՞ա արդյոք ծրագրի շարունակություն:
Միացյալ Թագավորությունում չորսշաբաթյա ծրագրից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կմշակեն սեփական ծրագրերը, որոնք կիրագործեն հայրենիքում: 12 ամիս անց մասնակիցները կրկին հավաքվում են Լոնդոնում` ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը և առաջընթացը: Բոլոր մասնակիցներից պահանջվում է մասնակցել այս համաժողովին որպես իրենց ծրագրի մի մաս:
Ո՞վ կարող է դիմել ծրագրին:
Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը փորձում է ընտրել այնպիսի մասնակիցների , որոնք իսկապես կարող են ազդեցություն ունենալ իրենց երկրի հետագա զարգացման վրա: Մանրամասն տեղեկությունը մեր կայքի համապատասխան բաժնում:
Ո՞Վ Է ՋՈՆ ՍՄԻԹԸ:
Ջոն Սմիթը Լեյբորիստական կուսակցության առաջանորդն էր: Նա հայտնի էր որպես ժողովրդավարության արժեքները դավանող քաղաքական գործիչ: Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը ստեղծվել է ` նպատակ ունենալով տարածել նրա գաղափաները եւ դրանք վերածել իրականության:
Կարո՞ղ եմ դիմել  ծրագրին, եթե նախկինում մասնակցել եմ, բայց առանց հաջողության:
Այո: Եղել են դեպքեր, երբ թեկնածուներն արժանացել են կրթաթոշակին մրցույթին երկրորդ անգամ դիմելուց հետո:
Կարո՞ղ եմ դիմել ծրագրին, եթե ազգությամբ հայ եմ, բայց ոչ Հայաստանի քաղաքացի կամ ապրում եմ Հայաստանից դուրս:
Ոչ: Հայաստանում համակարգվող Ջոն Սմիթի անվան ծրագիրը  նախատեսված է միայն Հայաստանի քաղաքացիների համար: Միայն այն թեկնածուները, ովքեր ապրել են Հայաստանում և ունեն Հայաստանի քաղաքացիություն, կարող են մասնակցել  մրցույթին:
Ինչպե՞ս դիմել:

Հարկավոր է լրացնել դիմումի ձեւը եւ ուղարկել applications@johnsmithtrust.org հասցեին: 2011 թվականի դիմումի ձևի հետ հարկավոր է ուղարկել նաեւ թարմացված CV եւ անձնագրային չափսի թվային լուսանկար: Նախնական փուլն անցած մասնակիցները, այնուհետեւ պետք է ներկայացնեն 2 երաշխավորագիր, դիպլոմի բնօրինակը կամ նոտարով հաստատված պատճենը: Հաջողակ թեկնածուները հնարավոր է հանձնեն IELTS քննություն 2011 թվականի հունվարի վերջին:

Ընդհանուր խորհուրդներ, թե ինչպես շարադրել նպատակի հիմնավորումը

Սա ամենակարևոր բաժինն է: Ձեր նպատակի հիմնավորումը ճիշտ շարադրելու դեպքում դուք կարող եք ընտրող հանձնաժողովին համոզել, որպեսզի հենց Ձեզ հրավիրեն հարցազրույցի: Որպեսզի կարողանք համոզել նրանց, դուք ինքներդ պետք է համոզված լինեք: Դուք պետք է վստահ լինեք, թե ինչ եք ուզում, ինչու և թե ինչպես այդ ծրագիրը կօգնի Ձեզ ապագայում:

Գրելուց առաջ ի մի բերեք Ձեր անցած մասնագիտական և ուսումնական ուղին:  Բացատրեք, թե ինչու եք ցանկանում ուսանել Միացյալ Թագավորությունում, հստակորեն պարզաբանեք. թե ինչու եք ընտրել ուսուցման տվյալ ճյուղը: Փորձեք հստակորեն ներկայացնել, թե ինչ առաջընթաց կարող եք գրանցել Ձեր գործունեության ասպարեզում ՄԹ-ում ուսանելուց հետո: Ոչ անհրաժեշտ տեղեկատվություն մի փոխանցեք:

Լավ գաղափար է նպատակի հիմնավորումը չշարադրել դիմումի ձևում: Նախ գրեք նախնական տարբերակը, քննության ենթարկեք այն և նոր միայն գրեք վերջնական տարբերակը:

Անհրաժե՞շտ է ունենալ մասնագիտական փորձառություն ծրագրին դիմելու համար:
Թեկնածուները պետք է աշխատանքային փորձ ունենան: Նրանք պետք է աշխատեն դիմելու պահին և պետք է կարողանան ցուցադրել իրենց ունակությունը` լուծելու իրենց ընտրած բնագավառում ի հայտ եկած մարտահրավերները:
Ե՞րբ է վերջնաժամկետը:
Վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն է:
Կարո՞ղ եմ ուղարկել իմ դիմումը Բրիտանական խորհրդի գրասենյակ:
Բոլոր դիմումները հարկավոր է ուղարկել  Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդ applications@johnsmithtrust.org էլեկտրոնային հասցեին եւ ոչ Բրիտանական  խորհրդի գրասենյակ:
Կարո՞ղ եմ իմ դիմումի ձեվն ուղարկել փոստով:
Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը չի ընդունում փոստով կամ ֆաքսով ուղարկված դիմումները:  Կքննարկվեն միայն applications@johnsmithtrust.org հասցեին ուղարկված դիմումները:
Ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները:

Դիմումների քննարկումը սկսվում է վերջնաժամկետի ավարտից հետո: Նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Հիմնադրամը կօգտագործի բոլոր հնարավոր տարբերակներն անցկացնելու առցանց հարցազրույցներ: Խնդրում ենք պատրաստ լինել մասնակցելու նման հարցազրույցի: Տեղում հարցազրույցները կկազմակերպվեն 2011 թվականի հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը Ձեր արձակուրդները կամ ուղևորությունները պլանավորելիս: Հարցազրույցից հետո հաջողակ թեկնածուները հնարավոր է հանձնեն IELTS քննություն: Քննության ծախսերը հոգում է թեկնածուն:

Ի՞նչ ծախսեր է հոգում Ջոն Սմիթի անվան ծրագիրը:
Ծրագիրը հոգում է բոլոր ծախսերը, բացառությամբ IELTS վճարի:
Հնարավոր է արդյո՞ք փոխել IELTS քննության կամ հարցազրույցի օրը:
Ոչ: Եթե դուք հրավիրված եք քննության կամ հարցազրույցի, ակնկալվում է, որ այն տեղի կունենա հայտարարված օրը: Տեղում հարցազրույցները կկազմակերպվեն 2011 թվականի հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը Ձեր արձակուրդները կամ ուղևորությունները պլանավորելիս:

Ե՞րբ է ավարտվում մասնակիցների ընտրության փուլը:

Մասնակիցների ընտրությունը կավարտվի 2011 թվականի փետրվարի վերջին:
Մասնակիցները ստանո՞ւմ են կոչում ծրագրի ավարտից հետո:
Ջոն Սմիթի անվան ծրագիրը տեւում է չորս շաբաթ եւ համալսարանական կոչում չի շնորհում: Մասնակիցները ստանում են վկայական ծրագրի ավարտից հետո:
Կարո՞ղ են արդյոք ընտանիքիս անդամներն ընկերակցել ինձ ծրագրի ընթացքում:  

Մենք հորդորում ենք ուղեւորվել Միացյալ Թագավորություն առանց Ձեր ընտանիքի անդամների: Ձեր ժամանակի մեծ մասը հատկացվելու է ուսանելուն: Այդ ժամանակահատվածը խիստ հագեցած է և կարևոր է, որպեսզի դուք Ձեր ժամանակն ամբողոջովին տրամադրեք ուսանելուն:

Եթե այնուամենայնիվ որոշել եք մեկնել Ձեր ընտանիքի հետ, խնդրում ենք հաշվի առնել այն  հանգամանքը, որ կրթաթոշակը հոգում է միայն մեկ մարդու կեցության ծախսերը: Ձեր ընտանիքի անդամներն իրենք պետք է հոգան կեցության համար անհրաժեշտ ծախսերը:

Ինչպե՞ս կարող ենք տեղեկանալ ծրագրի մասին:
Ողջ ինֆորմացիան հասանելի է մեր կայքում: Ծրագրի մասին հայտարարությունը մենք տեղադրում ենք տեղական թերթերում և տեղեկացնում նախարարություններին և այլ կառույցներին նամակների միջոցով:
Ի՞նչ է IELTS քննությունը:
IELTS քննության ակադեմիական մոդուլը մշակվել է այն թեկնածուների համար, որոնք ցանկանում են սովորել Միացյալ Թագավորությունում: Քննությունը բաղկացած է 4 մոդուլից` լսողական, կարդալ, գրել և խոսակցական:
IELTS քննության ի՞նչ արդյունք պետք է ներկայացնել Ջոն Սմիթի անվան ծրագրի համար:
Թեկնածուները պետք է հաղթահարեն IELTS  քննության ակադեմիական մոդուլի 6.0 միավորի շեմը:  IELTS քննությունը հնարավոր է հանձնեն միայն այն թեկնածուները, ովքեր ա) ընտրվել են հարցազրույցի համար բ)հարցազրույցն անցկացնող մարմնի կողմից ընտրվել են վերջնական ցուցակում ընդգրկվելու համար: Ոչ բոլոր թեկնածուները կհանձնեն IELTS քննություն: Քննության արժեքը վճարում է թեկնածուն:
Կար՞ող եք ընդունել TOEFL քննության միավորները IELTS-ի փոխարեն:
Թեպետ Միացյալ Թագավորության մի շարք համալսարաններ ընդունում են TOEFL-ը որպես անգլերեն լեզվի իմացության վկայական, մեր պահանջն է, որպեսզի թեկնածուները հանձնեն IELTS:
Ես արդեն հանձնել եմ IELTS քննություն: Պե՞տք է այն կրկին վերահանձնեմ:
Եթե Ձեր քննության արդյունքի թերթիկը (TRF) վավեր է (այն պետք է լինի երկու տարվա վաղեմության) և գրանցել եք 6.0 միավոր արդյունք, ապա դուք կարիք չունեք այն վերահանձնել:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People