Նորույթ. Այժմ դուք կարող եք ստուգել քննության արդյունքներն առցանց:
Քննության Արդյունքների Փաստաթղթում նշվում է Ընդհանուր գնահատականը, ինչպես նաև լսողության, ընթերցանության, գրավորի և խոսակցության արդյունքները՝ 1-9 բալերով:
Արդյունքները կարող են ուղարկվել կամ հանձնվել ձեզ անձնապես քննությունից երկու շաբաթ անց: Եթե ձեր արդյունքները ուղարկվել են ձեր դիմած համալսարանները, ապա անհրաժեշտ է կատարել ադմինիստրատիվ և փոստային ծախսերի վճարում: Խնդրում ենք ուշադրություն դարձրեք, որ ամեն մի լրացուցիչ Քննության Արդյունքների Փաստաթղթի արժեքը 2.000 ՀՀ դրամ է եթե վճարվում է Հայաստանում, և 10 Եվրո, եթե վճարվում է արտերկրում:
Հաստատությունները ունեն իրենց ուրույն ընդունելության պահանջները: Ընդհանրապես համալսարանները պահանջում են 6.5 բալ ընդհանուր գնահատական: Խորհուրդ է տրվում ստուգել ձեր դիմած հաստատության հետ:
|