Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Orange lozenge left Orange lozenge right
IELTS
Քեմբրիջի ESOL Քննությունները
Մասնագիտական քննություններ
Քննության օրերը
IELTS-ի Ինտերնետային կայքը
IELTS քննության արդյունքներն առցանց
Քննության արդյունքները

Քննության արդյունքների թերթիկը (TRF) կտրվի քննությունից հետո 13-րդ օրը: Այն նաեւ հնարավոր է ձեռք բերել առցանց նշված օրը 1400-ից հետո:  Խնդրում ենք հիշել, որ համակարգը չի ցուցադրի 28 օրվանից ավելի վաղեմություն ունեցող  արդյունքները:

Դուք չեք կարող պահանջել քննության արդյունքները հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային հասցեով:

Դուք կարող եք ստանալ արդյունքների թերթիկի միայն մեկ պաշտոնական օրինակ, որը Ձեր խնդրանքի համաձայն, կարող է ուղարկվել  փոստով, կամ այն կարող եք վերցնել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից:

Կարեւոր է իմանալ: Եթե դուք չեք կարող անձամբ վերցնել քննության արդյունքները, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել exams@britishcouncil.am հասցեին`նշելով այն անձի անունը եւ  անձնագրի տվյալները, ով վստահված է վերցնելու Ձեր քննության արդյունքները: Վստահված անձը պետք է իր հետ բերի անձնագիրը կամ  անձնագրի տվյալները, որպեսզի նրան հանձնվի քննության Ձեր արդյունքների թերթիկը:

Քննության արդյունքները հնարավոր է ուղարկել փոստով կամ էլեկտրոնային հասցեով այն ինստիտուտներին, որոնք կնշեք առցանց գրանցման ձևում: Արդյունքներն այլ երկրներ ուղարկելու համար կենտրոնը Ձեզնից կպահանջի համապատասխան վճար: Քննության արդյունքների թերթիկը չի ուղարկվելու միգրացիոն ծառայություններին կամ կրթական միջնորդներին: Ընդունող կազմակերպությունները կարող են նաեւ առցանց դիտել թեկնածուի միավորները IELTS ստուգման ծառայության համակարգում, եթե ներկայացնեն թեկնածուի քննութան արդյունքների թերթիկի համարը:

Քննության արդյունքների հետաքննություն

Եթե դուք ցանկանում եք բողոքարկել քննության արդյունքները, խնդրում ենք ծանոթացեք IELTS կանոնակարգ ենթաբաժնին: Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք քննությունների բաժնի հետ:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People