Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Orange lozenge left Orange lozenge right
IELTS
Քեմբրիջի ESOL Քննությունները
Մասնագիտական քննություններ
Քննության օրերը
IELTS-ի Ինտերնետային կայքը
IELTS քննության արդյունքներն առցանց
IELTS-ի կանոնակարգը
IELTS քննության օրվա անվավեր ճանաչման, փոփոխման, գանգատարկման եւ բողոքարկման կանոնակարգը

Քննության օրվա փոփոխման կամ էլ անվավեր ճանաչման համար անհրաժեշտ է կապ հաստատել քննությունների բաժնի հետ քննության օրվանից` հինգ շաբաթ առաջ: Այս ժամկետից դուրս որեւէ խնդրանք չի ընդունվի: Բացառություն կարող են կազմել հետեւյալ դեպքերը`

Հիվանդություն
Ընտանիքի անդամի կամ մտերիմի մահը
Մարմնական վնաս, քրեական հանցագործության կամ ավտոճանապարհային պատահարի զոհ

Այս պարագայում  թեկնածուները պետք է լրացնեն Փոխհատուցման կամ քննության օրվա փոփոխման խնդրանքի ձեւը Download Word document (MS Word, 191 KB), կից ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը եւ / կամ վկայությունները, ոչ ուշ քան քննությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդունելի փաստաթղթեր են համարվում բժշկական հետազոտությունը որակավորված բժշկի կողմից, մահվան վկայականը, ոստիկանության հաշվետվությունը: Մեկ շաբաթվա ընթացքում թեկնածուները կտեղեկացվեն, թե արդյոք նրանց խնդրանքը բավարարվել է, թե` ոչ:

Անվավեր ճանաչումը
Այն թեկնածուները, որոնք անվավեր են ճանաչել իրենց գրանցումը քննության օրվանից ավելի քան հինգ շաբաթ առաջ, ամբողջովին ետ կստանան մասնակցության վճարը, որից կպահվի միայն վարչական վճարը` 15 000 դրամ: Կանխիկ գումարը կարող եք ետ ստանալ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից: Գումարը կվճարվի դրամով` տեղական արժույթով:

Փոփոխումը
Այն թեկնածուներից, որոնք փոփոխել են իրենց քննության օրը նշանակված օրից ավելի քան հինգ շաբաթ առաջ, կգանձվի վարչական վճար` 15 000 դրամ (եթե վճարել եք Հայաստանում) կամ 50 եվրո (եթե վճարել եք արտերկրում): Քննության օրվա ե’ւ անվավեր ճանաչման , ե’ւ փոփոխման համար  պետք է լրացնեք Փոխհատուցման կամ քննության օրվա փոփոխման խնդրանքի ձեւըDownload Word document (MS Word, 191 KB) եւ այն ներկայացնեք մեր գրասենյակ կամ ուղարկեք էլեկտրոնային հասցեով:

Վճարման թերթիկը  Փոխհատուցման  կամ քննության օրվա փոփոխման խնդրանքի ձեւի Download Word document (MS Word, 191 KB) հետ պետք է ներկայացնել կամ էլեկտրոնային հասցեով ուղարկել քննությունների բաժին:

Բողոքարկում
Բողոքարկումը հնարավոր է իրականացնել քննության օրվանից հետո` վեց շաբաթվա ընթացքում: Եթե ցանկանում եք բողոքարկել քննության արդյունքները, դուք պետք է վճարեք բողոքարկման վճար 36 000 դրամ (եթե վճարելու եք Հայաստանում) կամ 87 եվրո (եթե վճարելու եք արտերկրում): Գումարը հարկավոր է փոխանցել  մեր հաշվեհամարին Download Word document (MS Word, 30 KB): Գումարն ամբողջովին կփոխհատուցվի, եթե միավորները փոփոխվեն:

Վճարման թերթիկը IELTS Արդյունքների հետաքննություն ձեւի Download PDF Document(EOR) (Adobe PDF, 376 KB) հետ պետք է ներկայացնել կամ էլեկտրոնային հասցեով ուղարկել քննությունների բաժին: Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բողոքարկման գործընթացը կարող է տեւել մինչեւ ութ շաբաթ:

Գանգատ
Այն թեկնածուները, ովքեր ցանկանում են գանգատվել քննության օրը տեղի ունեցած որևիցե դեպքի առնչությամբ, պետք է լրացնեն Թեկնածուների համար գանգատարկման ձևը Download PDF Document (PDF. 414 KB) և էլեկտրոնային հասցեով ուղարկեն Քննությունների բաժին:

Գանգատարկման ձևը պետք է ուղարկվի քննությունից հետո երեք օրվա ընթացքում: Արդյունքները չեն կարող հրապարակվել, քանի դեռ կատարվում է գանգատարկման հետաքննությունը:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ գանգատարկումը հնարավոր չի լինի արդյունքների հրապարակումից հետո:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք քննությունների բաժին:

Հատուկ կարիքներ ունեցող թեկնածուներ

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Քեմբրիջի ESOL քննությունների հետ համատեղ հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար (լսողական, տեսողական եւ այլ խնդիրներ ունեցող) ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները քննության  մասնակցության համար:

Այն թեկնածուներին, որոնք կարիք ունեն հատուկ  պայմանների, խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին էլեկտրոնային հասցեով քննությունից վեց շաբաթ առաջ եւ ներկայացնել բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք քննությունների բաժնի հետ կամ բեռնեք “Տեղեկություններ թեկնածուների համար” գրքույկը Download PDF Document (PDF, 452KB):

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People