Իսկ դուք գիտե՞ք, որ անգլիախոս երկիր տեղափոխվելու կամ արտերկրում ուսումը շարունակելու նպատակով տարեկան ավելի քան 1,2 մլն մարդ հանձնում է IELTS քննությունը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել անգլերենի իմացության վկայական որևէ հաստատություն դիմելու, արտերկրում սովորելու կամ վերապատրաստվելու համար, եթե ցանկանում եք բարելավել անգլերենի իմացության Ձեր մակարդակը, ապա մենք առաջարկում ենք հանձնել IELTS քննությունը (Անգլերենի գնահատման միջազգային համակարգ):
Ծանոթացե’ք քննության գրանցումն անվավեր դարձնելու, հետաձգելու, ինչպես նաև քննական արդյունքների բողոքարկման կանոնակարգերին:
Ինչպես պատրաստվել IELTS քննությանը
Եթե Դուք հանձնելու եք IELTS քննություն, ապա «Ճանապարհ դեպի առցանց IELTS» ռեսուրսային պորտալը Ձեզ համար է: Դուք կարող եք օգտվել նաև LearnEnglish կայքի IELTS բաժնից, որը պարունակում է նախապատրաստական նյութեր քննությանը լավագույնս պատրաստվելու համար: