Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը|Նման Էջեր
Get Ahead
Բրիտանական Քննություններ
Orange lozenge left Orange lozenge right
IELTS
Քեմբրիջի ESOL Քննությունները
Մասնագիտական քննություններ
Քննության օրերը
Քեմբրիջի ESOL-ի կայքը
Հիմնական հավաքակազմի քննություններ Orange lozenge left
KET, PET, FCE, CAE, CPE

Ամեն տարի մոտ 1.2 միլիոն մարդ հանձնում է Քեմբրիջի քննությունները Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) բարելավելու իրենց աշխատանքի հեռանկարները,  ստանալու օժանդակ կրթություն կամ ճամփորդելու արտերկիր կամ, պարզապես, ցանկանում են ունենալ միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ, որը ցույց է տալիս իրենց անգլերենի իմացության աստիճանը:

Այս քննությունները  հայտնի են ամբողջ աշխարհում և ճանաչված համալսարանների, գործատուների և շատ երկրների ազգային կրթական իշխանությունների կողմից:  Դրանք կազմակերպվում են Քեմբրիջի Համալսարանի կողմից:

Քեմբրիջ ESOL քննությունները կարող է հանձնել ցանկացած մարդ՝ ում առաջին լեզուն անգլերենը չէ: Դրանք հարմար են բոլոր ազգությունների համար՝ անկախ նրանց առաջին լեզվից և մշակույթից:

Քեմբրիջ ESOL-ի Հիմնական Հավաքակազմի քննությունների ամբողջական փաթեթ է  կազմված՝ KET, PET, FCE, CAE, CPE քննություններից:

Քննությունները ընդգրկում են լեզվի բոլոր չորս հմտությունները՝

Լսողական
Խոսակցական
Ընթերցանություն
Գրավոր

Նրանք ընդգրկում են տարատեսակ առաջադրանքներ, որոնք քննում են հանձնողի անգլերենի ընդունակությունները: Այսպիսով, քննություններին պատրաստվելու ընթացքում թեկնածուները զարգացնում են լեզվի այն ընդունակությունները, որոնց կարիքն ունեն պրակտիկ կիրառման համար: Առավելաբար, Քեմբրիջի քննությունները ստուգում են թեկնածուի անգլերեն լեզվով արդյունավետ հաղորդակցվելու ընդունակությունը:

Քննության օրերը  >>
Քննության արժեքը
PET - 50 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ
FCE - GBP 70 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ
CAE, CPE - GBP 80 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ
Քննության սանդղակ
Հիմնական  Հավաքակազմի քննություններ Համարժեք BEC Եվրոպական Խորհրդի Աստիճան Բրիտանական Ազգային Որակավորման Շրջանակների աստիճան
Անգլերենի Փորձառության Սերտիֆիկատ (CPE) C 2
Առաջադեմ Անգլերենի Սերտիֆիկատ (CAE) BEC Բարձր C 1 Աստիճան 2
Անգլերենի Առաջին Սերտիֆիկատ  (FCE) BEC Միջին B 2 Աստիճան 1
Անգլերենի Նախապատրաստական Քննություն  (PET) BEC Նախապատրաստական B 1 Աստիճան 3
Անգլերենի Հիմնական Քննություն (KET) A 2
Քննությունների տեսակները

KET - Անգլերենի Հիմնական Քննություն
PET - Անգլերենի Նախապատրաստական Քննություն
FCE - Անգլերենի Առաջին Սերտիֆիկատ
CAE - Առաջադեմ Անգլերենի Սերտիֆիկատ
CPE - Անգլերենի Փորձառության Սերտիֆիկատ

KET - Անգլերենի Հիմնական Քննություն

KET-ը Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների առաջին աստիճանն է: Դա տարրական աստիճանի քննություն է և գտնվում է Եվրոպական Խորհրդի Ընդհանուր Եվրոպական  Շրջանակի ժամանակակից լեզուների A2 աստիճանում, որը ճանաչում  է առօրյա գրավոր և բանավոր  հասարակ հաղորդակցության ընդունակությունները:

KET-ը հնարավորություն է տալիս թեկնածուներին ներկայացնել Անգլերենի մի մակարդակ, որը օգտակար է Անգլիախոս երկրներ ճամփորդելու համար: Հաջողակ թեկնածուները ստանում են Քեմբրիջի Համալսարանի ESOL քննությունների սերտիֆիկատ: Բոլոր մասնակիցները ստանում են նաև արդյունքների հաշվետվություն, որը ցույց է տալիս բոլոր երեք մասերի գնահատականները:

Ու՞մ համար է KET-ը
KET-ը կազմված է այն սովորողների համար, որոնք ունեն անգլերեն լեզվի տարրական գիտելիքներ, որը բավարար է օտար երկրներ ճամփորդելու համար: Թեկնածուները պետք է հասկանան պարզ տեքստերի իմաստները, կարողանան հաղորդակցվել սովորական դեպքերում և հասկանան կարճ, հաճախ հանդիպող ցուցանակները և պարզորեն բացատրված ուղղությունները: KET հանձնում են ավելի քան 40000 հոգի ամեն տարի՝ ավելի քան 60 երկրներում:
Ինչու՞ ընտրել KET
KET-ը հիմնված է ամենօրյա օգտագործվող լեզվի վրա և ներառում է բոլոր չորս լեզվական տարրերը՝ ընթերցանություն, գրավոր, լսողական և խոսակցական: Ստուգում է պրակտիկ ունակությունները, խրախուսում է ընդունակությունների զարգացումը ճամփորդական ինչպես նաև ուսումնական և աշխատանքային իրավիճակներում: Թեև KET-ը համեմատաբար պարզունակ է բայցևայնպես այն մանրակրկիտ ստուգում է թեկանածուի թույլ և ուժեղ կողմերը: Սա հետագա ծրագրված ուսուցումը հանարավորություն է տալիս և լեզվի քննությունների գերազանց ծանոթացում է: KET-ը  հրաշալի առաջին քայլ է նրանց համար, ովքեր ցանկանում են հանձնել PET և ուրիշ Քեմբրիջ ESOL քննություններ:  

Ի՞նչ է այն ներառում
KET-ը կազմված է երեք մասից՝ Ընթերցանություն և գրավոր/ Լսողական/ Խոսակցական: Բոլոր մասերը վերադարձվում են Քեմբրիջ գնահատման և քննման համար՝ բացի խոսակցության մասից, որը ստուգվում է երկու դեմ առ դեմ երկու քննողների և թեկնածուի միջև: Բոլոր քննողները պաշտոնապես ճանաչված են Քեմբրիջ ESOL-ի կողմից:

- Ընթերցանություն և գրավոր (Ա Մաս) 1 ժամ 10 րոպե
Ընթերցանության և գրավորի մասը ստուգում է տեքստեր կարդալու և հասկանալու ընդունակությունները, որոնք վերցված են նշաններից, գրքույկներից, թերթերից և ամսագրերից: Հարկավոր է, որ թեկնածուները հասկանան տեքստի գլխավոր իմաստը և քննեն անծանոթ բառերն ու կառուցվածքները: Ստուգվում են թեկնածուների այնպիսի ընդունակությունները, ինչպիսիք են՝ լրացնել պարզ տեքստերի բաց թողնված մասերը, ինֆորմացիան տեղափոխել ֆորմերի և ամենօրյա գրառում՝ ինչպիսին կարող է լինել կարճ նշում կամ 20 – 25 բառանոց հաղորդագրություն:  Սրանք ցուցադրում են թեկնածուի բառապաշարը, կառուցվածքի իմացությունը, ուղղագրության և կետադրական գիտելիքները:

-Լսողական (Բ Մաս) 25 րոպե
Լսողական մասը ստուգում է ձայնագրված նյութեր հասկանալու ընդունակությունները՝ հայտարարություններ և մենախոսություններ, որոնք ներկայացված են միջին արագությամբ:

- Խոսակցական (Գ Մաս) 8 – 10 րոպե
Խոսակցական քննությունը ստուգում է անգլերեն խոսելու ընդունակությունը քննողի և մեկ այլ թեկնածուի հետ:  Թեկնածուները պետք է կարողանան հարցեր տալ և պատասխանել իրենց տրված հարցերին, կարողանան ազատորեն խոսել իրենց սիրած և չսիրած բաների մասին: Սովորաբար այս քննությունը հանձնվում է զույգերով:

Մենք հաճույքով կարող ենք խորհուրդ տալ այն գրքերի և նյութերի մասին, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել քննություններին: Նաև կարող ենք ձեզ ասել, թե որ հաստատություններն են Երևանում առաջարկում նախապատրաստական դասընթացներ:
Հետ դեպի վեր

PET - Անգլերենի Նախապատրաստական Քննություն

PET-ը Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների երկրորդ աստիճանն է: Դա միջանկյալ աստիճանի քննություն է և գտնվում է Եվրոպական Խորհրդի Ընդհանուր Եվրոպական Շրջանակի ժամանակակից լեզուների B1 աստիճանում, որը գնահատում է առօրյա գրավոր և բանավոր հաղորդակցության ընդունակությունները:

Հաջողակ թեկնածուները ստանում են Քեմբրիջի Համալսարանի ESOL քննությունների սերտիֆիկատ: Այն ճանաչվում է շատ երկրների գործատուների և համալսարանների կողմից:  Նաև, շատ երկրներում, այն ճանաչվում է որպես անգլերենի հիմնական որակավորում:  Բոլոր մասնակիցները ստանում են նաև արդյունքների հաշվետվություն, որը ցույց է տալիս բոլոր երեք մասերի գնահատականները:

Ու՞մ համար է PET-ը
PET-ը կազմված է այն մարդկանց համար, ում անգլերենը  բավարար է  պրակտիկայում, օրինակ՝ աշխատանքի, ուսման մեջ և առօրյա իրավիճակներում: Հաղթահարել իրավիճակներ, որտեղ պահանջվում է լեզվի սպասվելիք օգտագործում, կարդալ պարզ գրքեր և հոդվածներ և գրել անձնական պարզ նամակներ կամ նշումներ անել հանդիպումների ժամանակ:

Թեկնածուները պետք է ունենան լայն բառապաշար և կարողանան օգտագործել հարմար հաղորդակցության ձև՝ կախված դեպքից: Պահանջվում է ավելին քան հասկանալ իրողությունները, և հարկավոր է ընկալել կարծիքները, վերաբերմունքներն ու տրամադրությունները խոսակցական անգլերենում:

Ամեն տարի PET հանձնում են ավելի քան 80000 հոգի ավելի քան 80 երկրներում, և գերազանց որակավորում է նրանց համար ովքեր ցանկանում են աշխատել կամ սովորել արտերկրում կամ աշխատել միջազգային բիզնեսում: PET-ը  նաև օգտակար է  նրանց համար, ովքեր ցանկանում են հանձնել ավելի բարձր մակարդակի Քեմբրիջ ESOL քննություններ:

Ինչու՞ ընտրել PET
PET-ը ներառում է բոլոր չորս լեզվական տարրերը՝ ընթերցանություն, գրավոր, լսողական և խոսակցական: Քննում է քերականությունն ու բառապաշարը,  ստուգում է՝ հիմնվելով իրական կյանքի դեպքերի վրա: Այսպիսով, այն տրամադրում է պրակտիկ հմտության վկայագիր և մատնանշում այն ունակությունների մասին, որոնք կարող են օգտագործվել գրասենյակային, քարտուղարի և կառավարչի պաշտոնների պրակտիկայում և արդյունաբերության շատ ճյուղերում, ինչպիսին է տուրիզմը, որտեղ անհրաժեշտ է շփվել անգլիախոսների հետ:  PET-ի համար սովորելը ընդունված ձև է լեզվի գիտելիքների բարելավման և դրանց լայն օգտագործման գործում:  Այն ճանաչված է շատ գործատուների և կրթական հաստատությունների կողմից որպես անգլերեն լեզվի միջանկյալ աստիճանի տիրապետման ապացույց:

Ի՞նչ է այն ներառում
PET-ը կազմված է երեք մասից՝ Ընթերցանություն և գրավոր/ Լսողական/ Խոսակցություն: Բոլոր մասերը վերադարձվում են Քելբրիջ գնահատման և քննման համար բացի խոսակցության մասից, որն ստուգվում է  դեմ առ դեմ երկու քննողների և թեկնածու միջև: Բոլոր քննողները պաշտոնապես ճանաչված են Քեմբրիջ ESOL-ի կողմից:

- Ընթերցանություն և գրավոր (Ա Մաս) 1 ժամ 30 րոպե
Ընթերցանության և գրավորի մասը ստուգում է կարդալու և հասկանալու ընդունակությունները տեքստերի, որոնք վերձված են նշաններից, բրոշուրներից, թերթերից և ամսագրերից: Թեկանծուները հարկավոր է, որ հասկանան տեքստի գլխավոր իմաստները, դրանց ազդեցություն կարդացողի վրա և նաև քննել անծանոթ բառերն ու կառուցվածքները: Այս մասն ունի ընդգրկում է տարատեսակ առաջադրանքներ ինչպիսիք են՝ լրացնել պարզ տեքստերի բաց թողնված մասերը, լրացնել ֆորմաներ և գրել կարճ հաշվետվություն կամ   նամակ կազմված 100 բառից:  Սրանք ցուցադրում են թեկնածուի կառուցվածքային կառավարումը, բառապաշարը, ուղղագրության և կետադրական գիտելիքները:

-Լսողական (Բ Մաս) 30 րոպե
Լսողական մասն քննվում է ձայնագրություններ միջոցով, ինչպիսիք են հանրային հայտարարություններ և դիալոգներ: Թեկնածուն պետք է հասկանա դրանց ֆակտուլ իմաստը և կարողանա բացատրել խոսողների տրամադրվածությունն ու նպատակները:

- Խոսակցական (Գ Մաս) 10 - 12 րոպե
Խոսակցական քննությունն ստուգում է թեկնածուի Անգլերեն հաղորդակցվելու ընդունակությունները քննողի և մեկ այլ թեկնածուի հետ:  Թեկնածունները պետք է կարողանա հարցեր տալ և պատասխանել իրենց մասին տրված հարցերին, կարողանան ազատորեն խոսել իրենց սիրած և չսիրած բաների մասին:

Ավելի շատ տեղեկություն կարող ենք ստանալ մեր կենտրոնից, օրինակ  գործատուների և համալսարանների ցուցակը որոնք ճանաչում են PET-ը: Նաև կարող ենք ձեզ ասել թե որ հաստատություններն են Երևանում առաջարկում պատրաստման դասընթացներ:
Հետ դեպի վեր

FCE - Անգլերենի Առաջին Սերտիֆիկատ

FCE-ն Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների երրորդ աստիճանն է: Դա բարձր միջանկյալ աստիճանի քննություն է և գտնվում է Եվրոպական Խորհրդի Ընդհանուր Եվրոպական Շրջանակի ժամանակակից լեզուների B2 աստիճանում, որն ճանաչում է առօրյայում գրավոր և բանավոր համարձակ հաղորդակցվելու ընդունակությունները:

Հաջողակ թեկնածուները ստանում են Քեմբրիջի Համալսարանի ESOL քննությունների սերտիֆիկատ: Այն ճանաչվում է շատ երկրների գործատուների և համալսարանների կողմից:  Բոլոր մասնակիցները ստանում են նաև արդյունքների հաշվետվություն, որը ցույց է տալիս բոլոր հինգ մասերի գնահատականները:

Ու՞մ համար է FCE-ն
FCE-ն կազմված է նրանց համար ովքեր կարող են Անգլերենի իրենց գիտելիքները  օգտագործել առօրյա շատ դեպքերում՝ աշխատանքում և ուսման մեջ:  Հաջողակ թեկնածուները պետք է ունենան Անգլերենի հարուստ  բառապաշար և կարողանան կառուցել բովանդակություն և օգտագործել հարմար հաղորդակցության ձև կախված դեպքից:

Ամեն տարի FCE են հանձնում ավելի քան 270,000 հոգի, ավելի քան 100 երկրներում: Սա գերազանց որակավորում է նրանց համար ովքեր ցանկանում են աշխատել կամ սովորել արտերկրում կամ զարգացնել իրենց կարիերան այն ճյուղերում, որոնք պահանջում են Անգլերենի իմացություն, օրինակ՝ բիզնես, բժշկություն, ճարտարագիտություն և այլ մասնագիտություններ: Նաև օգտակար է  նրանց համար ովքեր ցանկանում են հանձնել ավելի բարձր Քեմբրիջ ESOL քննություններ:

Ինչու՞ ընտրել FCE
Այն ճանաչված է շատ համալսարանների և այլ կրթական հաստատությունների կողմից որպես Անգլերեն լեզվի միջանկյալ աստիճանի տիրապետման ապացույց և այս հաստատություններում դա բավարարում է ընդունման պահանջների մի մասին: Քանի որ այս քննությունը հիմնված է իրական իրավիճակների վրա, այն կարևոր է նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել կամ սովորել արտերկրում կամ զբաղվել միջազգային բիզնեսով: Ամբողջ աշխարհում գործատուները ճանաչում են այս քննությունը: Այսպիսով, FCE-ն տրամադրում է անգլերեն լեզուն պրակտիկորեն օգտագործելու հմտության ապացույց՝ արդյունաբերության տարբեր ճյուղերում գրասենյակային, քարտուղի և կառավարչի պաշտոններ ունենալու դեպքում, օրինակ ՝ տուրիզմի բնագավառում, որտեղ անգլիախոսների հետ շփումը անհրաժեշտ է:  Հաջողակ թեկանածուները պետք է կարողանան զբաղվել ամենօրյա նամակագրությամբ և հեռախոսազանգերով, կարողանան մասնակցել որոշ ոչ կրթական դասընթացների և կարդալ պարզ գրքեր ու հոդվածներ: FCE համար սովորելը նաև օգնում է լեզվի գիտելիքների բարելավման և դրանց լայն օգտագործման գործում:

Ի՞նչ է այն ներառում
FCE-ն կազմված է հինգ մասերից՝ ընթերցանություն, գրավոր, անգլերենի կիռարում, լսողական, խոսակցական: Բոլոր մասերը վերադարձվում են Քեմբրիջ գնահատման և քննման համար: Խոսակցության մասն անց է կացվում դեմ առ դեմ՝ երկու տեղական քննողների և թեկնածու միջև: Բոլոր քննողները պաշտոնապես ճանաչված են Քեմբրիջ ESOL-ի կողմից:

- Ընթերցանություն (Ա Մաս) 1 ժամ 15 րոպե
Ընթերցանության մասը ստուգում է տեքստեր կարդալու և հասկանալու ընդունակությունները: Տեքստերը վերցված են գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականությունից, թերթերից և ամսագրերից: Թեկանծուներից պահանջվում է հասկանալ տեքստի էությունը, մանրամասները, տեքստի կառուցվածքը և  եզրակացության իմաստը:

-Գրավոր (Բ Մաս) 1 ժամ 30 րոպե
Այս մասը  քննում է թեկնածուի ընդունակությունները գրելու 120 – 180 բառից կազմված ոչ մասնագիտական գրվածքներ, ինչպիսիք են՝ նամակներ, հոդվածներ, հաշվետվություններ, պատմվածքներ և դիտարկումներ: Այս գրվածքները կլինեն տարբեր թեմաներով և ուղղված են ընթերցողին:

-Անգլերենի կիրառում (Գ Մաս) 1 ժամ 15 րոպե
Այս մասում թեկնածուները պետք է կարողանան ցուցադրել իրենց գիտելիքները  և լեզվական համակարգին տիրապետումը՝ կատարելով տարբեր առաջադրանքներ կապված տեքստերի և նախադասությունների հետ: Դրանց մեջ է մտնում բաց թողնված մասերի լրացումը, բառերի ու արտահայտությունների փոփոխումը և սխալների հայտնաբերումը:

-Լսողական (Դ Մաս) 40 րոպե
Լսողական մասը քննում է թեկնածուի խոսակցական անգլերենն ընկալելու և կոնտեքստի էությունն ու իմաստը հասկանալու ընդունակությունը:  Տեքստերը վերցված են տարբեր աղբյուրներից՝ հարցազրույցներ, քննարկումներ, դասախոսություններ և խոսակցություններ:

- Խոսակցական (Ե Մաս) մոտ 14 րոպե
Խոսակցական քննությունը ստուգում է տարբեր իրավիճակներում թեկնածուի անգլերեն հաղորդակցվելու ընդունակությունները: Սովորաբար այս մասը հանձնվում է զույգերով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ մեր կենտրոնից,  օրինակ՝ գործատուների և համալսարանների ցուցակ, որոնք ճանաչում են FCE-ն:
Հետ դեպի վեր

CAE  - Քեմբրիջի Առաջադեմ Անգլերենի Սերտիֆիկատ

CAE -ն Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների չորրորդ աստիճանն է: Դա բարձր աստիճանի քննություն է, և գտնվում է Եվրոպական Խորհրդի Ընդհանուր Եվրոպական Շրջանակի ժամանակակից լեզուների C1 աստիճանում: Թեև այն բարձր չէ Անգլերենի Փորձառության Սերտիֆիկատից (CPE) բայց գնահատում է առօրյայում գրավոր և բանավոր համարձակ հաղորդակցվելու ընդունակությունները:

Հաջողակ թեկնածուները ստանում են Քեմբրիջի Համալսարանի ESOL քննությունների սերտիֆիկատ: Այն ճանաչվում է շատ երկրների գործատուների և համալսարանների կողմից:  Բոլոր մասնակիցները ստանում են նաև արդյունքների հաշվետվություն, որը ցույց է տալիս բոլոր հինգ մասերի գնահատականները:

Ու՞մ համար է CAE -ն
CAE -ն կազմված է նրանց համար ովքեր կարող են Անգլերենի իրենց գիտելիքները  օգտագործել համարյա բոլոր դեպքերում, ներառյալ՝ աշխատանքում և ուսման մեջ:  Հաջողություն այս աստիճանում՝ նշանակում է անգլերեն լեզուն արդյունավետ օգտագործելու հմտություն և կյանքում, աշխատանքում և բարձրագույն կրթության մեջ ինքնավտահ գործելու ընդունակություն:    

Ամեն տարի CAE են հանձնում ավելի քան 270000 հոգի ավելի քան 100 երկրներում: Սա գերազանց որակավորում է նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել կամ սովորել արտերկրում կամ զարգացնել իրենց կարիերան այն ճյուղերում, որոնք պահանջում են Անգլերենի իմացություն, օրինակ՝ բիզնես, բժշկություն, ճարտարագիտություն և այլ մասնագիտություններ: Նաև օգտակար է  նրանց համար, ովքեր ցանկանում են հանձնել ավելի բարձր Քեմբրիջ ESOL քննություններ:  

Ինչու՞ ընտրել CAE
Այն կրթական հաստատությունների կողմից ընդունվում է որպես անգլերեն լեզվի բավարար տիրապետման ապացույց անգլերեն լեզվով դասավանդվող  դասերին մասնակցելու համար:  Համարյա բոլոր Բրիտանական համալսարանները ճանաչում են այս քննությունը: Ամերիկյան համալսարանների թիվը, որոնք ընդունում են այս քննությունը, նույնպես աճում է: Այն  ճանաչում է ձեռք բերել նաև աշխարհի շատ գործատուների մոտ: CAE սովորելը օգնում է լեզվի գիտելիքների բարելավման և դրանց լայն օգտագործման գործում: Քննությունը հիմնված է իրական դեպքերի վրա և ցուցադրում է պրակտիկ իրավիճակներում լեզվի օգտագործման ընդունակությունները: Հաջողակ թեկանածուները պետք է կարողանան մասնակցել հանդիպումների, հստակորեն արտահայտել իրենց կարծիքը, հասկանալ և գրել տարբեր տիպի գրություններ, օրինակ՝   բիզնես նամակներ և հաշվետվություններ: Նրանք նաև պետք է տեղյակ լինեն տարբեր իրավիճակներում անգլերեն լեզվի հարմար ձևերի օգտագործման մասին:

Ի՞նչ է այն ներառում
CAE -ն կազմված է հինգ մասերից՝ ընթերցանություն, գրավոր, անգլերենի կիրառում, լսողական, խոսակցական: Բոլոր գրավոր մասերը վերադարձվում են Քեմբրիջ գնահատման և քննման համար: Խոսակցության մասն անց է կացվում դեմ առ դեմ՝ երկու տեղական քննողների և թեկնածու միջև: Բոլոր քննողները պաշտոնապես ճանաչված են Քեմբրիջ ESOL-ի կողմից:

Ընթերցանություն (Ա Մաս) 1 ժամ 15 րոպե
Ընթերցանության մասը ստուգում է գրքերից, թերթերից և ամսագրերից վերցված տեքստեր կարդալու և հասկանալու ընդունակությունները: Թեկանծուներից պահանջվում է հասկանալ տեքստի էությունը, գլխավոր կետերը, մանրամասները, տեքստի կառուցվածքը  կամ հատկանշված տեղեկությունը, եզրակացնել իմաստը կամ ճանաչել կարծիքն ու  դիրքորոշումը:

-Գրավոր (Բ Մաս) 1 ժամ 30 րոպե
Այս մասը  քննում է պահանջված թեմաներով հատուկ կարդացողի համար ոչ մասնագիտական գրվածքներ գրելու թեկնածուի ընդունակությունները, օրինակ՝ նամակներ, հոդվածներ, հաշվետվություններ և դիտարկումներ: Տեքստի երկարությունը պետք է լինի մոտ 250 բառ:

-Անգլերենի կիրառում (Գ Մաս) 1 ժամ 30 րոպե
Այս մասում թեկնածուներից պահանջվում է ցուցադրել իրենց գիտելիքները և լեզվական համակարգի տիրապետումը՝ կատարելով տարբեր տեքստային և նախադասության մակարդակների առաջադրանքներ: Սրանք ընդգրկում են՝ բաց թողնված մասերի լրացում, սխալների ուղղում,  բառերի կառուցում, տեքստի լրացում և այլն:

-Լսողական (Դ Մաս) 45 րոպե
Լսողական մասը քննում է թեկնածուի խոսակցական անգլերենը հասկանալու և տեքստերի էությունն ու իմաստը ըմբռնելու ունակությունը:  Տեքստերը վերցված են հարցազրույցներից, քննարկումներից, դասախոսություններից և խոսակցություններից:

- Խոսակցական (Ե Մաս) մոտ 15 րոպե
Խոսակցական քննությունը ստուգում է տարբեր իրավիճակներում թեկնածուի անգլերեն հաղորդակցվելու ընդունակությունները: Այն կազմված է չորս մասից՝  հարցազրույց, անհատական երկար խոսք, համագործակցման մաս և քննարկում: Սովորաբար այս մասը հանձնվում է զույգերով:

Լրացուցիչ տեղեկություններ կարող ենք ստանալ մեր կենտրոնից, օրինակ՝  այն գործատուների և համալսարանների ցուցակը, որոնք ճանաչում են FCE-ն:
Հետ դեպի վեր

CPE - Անգլերենի Փորձառության Սերտիֆիկատ

CPE -ն Քեմբրիջի Անգլերեն Լեզու Օտարախոսների Համար (ESOL) քննությունների ամենաբարձր աստիճանն է: Դա բարձր աստիճանի քննություն է և գտնվում է Եվրոպական Խորհրդի Ընդհանուր Եվրոպական Շրջանակի ժամանակակից լեզուների C2 աստիճանում:

Հաջողակ թեկնածուները ստանում են Քեմբրիջի Համալսարանի ESOL քննությունների սերտիֆիկատ: Այն ճանաչվում է շատ երկրների գործատուների և համալսարանների կողմից:  Բոլոր մասնակիցները ստանում են արդյունքների հաշվետվություն, որը ցույց է տալիս բոլոր հինգ մասերի գնահատականները:

Ու՞մ համար է CPE -ն
CPE -ն կազմված է նրանց համար, ովքեր ունեն անգլերենի բարձր գիտելիքներ և կարող են դրանք օգտագործել համարյա բոլոր անգլիախոս իրավիճակներում: Հաջող թեկնածուի գիտելիքները պետք է մոտ լինեն  կրթված բնիկ Անգլիախոսի գիտելիքներին: Այս քննությունը պահանջում է  նաև հարմար աստիճանի կրթություն և զարգացվածություն: Ամեն տարի CAE են հանձնում ավելի քան 45000 հոգի ավելի քան 80 երկրներում: Սա գերազանց  աստիճանի որակավորում է:

Ինչու՞ ընտրել CPE
CPE-ն անփոխարինելի որակավորում է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել կամ աշխատել արտերկրում, զարգացնել իրենց կարիերան, որի համար պահանջվում է լեզվի իմացություն, օրինակ՝ բիզնես, բժշկություն և այլ մասնագիտություններ:

CPE սերտիֆիկատը ճանաչվում է տարբեր երկրների կրթական հաստատությունների կողմից՝  համարյա բոլոր Բրիտանական համալսարանները և  արագորեն աճում է Ամերիկյան համալսարանների թիվը, որոնք ընդունում են այս քննությունը: Այն  ճանաչում է ձեռք բերել նաև աշխարհի շատ գործատուների մոտ: CPE -ի համար սովորելը օգնում է լեզվի գիտելիքների բարելավման և դրանց լայն օգտագործման գործում: Քանի որ քննությունը հիմնված է իրական դեպքերի վրա,  CPE -ի  սերտիֆիկատը ցուցադրում է պրակտիկ իրավիճակներում լեզվի օգտագործման  բարձր ընդունակություններ և հարուստ բառապաշար:

Ի՞նչ է այն ներառում
CAE -ն կազմված է հինգ մասերից՝ ընթերցանություն, գրավոր, անգլերենի կիրառում, լսողական, խոսակցական: Բոլոր գրավոր մասերը վերադարձվում են Քեմբրիջ գնահատման և քննման համար: Խոսակցության մասն անց է կացվում դեմ առ դեմ՝ երկու տեղական քննողների և թեկնածու միջև: Բոլոր քննողները պաշտոնապես ճանաչված են Քեմբրիջ ESOL-ի կողմից:

- Ընթերցանություն (Ա Մաս) 1 ժամ 30 րոպե
Ընթերցանության մասը ստուգում է գրքերից, թերթերից և ամսագրերից վերցված տեքստեր կարդալու և հասկանալու ընդունակությունները: Թեկնածուից պահանջվում է հասկանալ տեքստի էությունը բառային, արտահայտչական, նախադասության, պարբերության և ամբողջական մակարդակներում: Սա նշանակում է  հասկանալ տեքստի իմաստը,  կառուցվածքը, մտքերի, կարծիքների, դիրքորոշումների  զարգացումը:

-Գրավոր (Բ Մաս) 1 ժամ 30 րոպե
Այս մասը  քննում է թեկնածուի ընդունակությունները գրելու ոչ մասնագիտական բազմաբնույթ տեքստեր  պահանջված թեմաներով և  հատուկ կարդացողի համար: Այս մասը ունի նաև հարցերի բաժին որոշակի տեքստերի շուրջ: Պատասխանների երկարությունը պետք է լինի մոտ 300-350 բառ:

-Անգլերենի կիրառում (Գ Մաս) 1 ժամ 30 րոպե
Այս մասում թեկնածուները պետք է կարողանան ցուցադրել իրնց գիտելիքները  և լեզվական համակարգի տիրապետումը՝ կատարելով տարբեր բառային, տեքստային և նախադասության մակարդակների առաջադրանքներ: Սրանք ընդգրկում են՝ բաց թողնված մասերի լրացում, սխալների ուղղում,  բառերի կառուցում,  հասկացողության հարցեր և ամփոփում գրելու առաջադրանք:

-Լսողական (Դ Մաս) մոտ 40 րոպե
Լսողական մասը ստուգում է տեքստեր լսելու և հասկանալու ունակությունը՝  հարցազրույցներ, քննարկումներ, դասախոսություններ և խոսակցություններ:  Այն քննում է  թեկնածուի խոսակցական անգլերենի գիտելիքները, տեքստերի էությունն ու իմաստը հասկանալու և ըմբռնելու ունակությունը:  

- Խոսակցական (Ե Մաս) մոտ 19 րոպե
Խոսակցական քննությունը ստուգում է տարբեր իրավիճակներում թեկնածուի անգլերեն հաղորդակցվելու ընդունակությունները: Այն կազմված է երեք մասերից՝  հարցազրույց, համագործակցման մաս և անհատական երկար խոսք՝ քննարկումով: Սովորաբար այս մասը հանձնվում է զույգերով:

Հետ դեպի վեր

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our Freedom of Information Publications Scheme. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud