Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
BEC
KET, PET, FCE, CAE, CPE
ILEC
Teaching Knowledge Test Orange lozenge left

Բրիտանական խորհուրդն անգլերենի գործող և ապագա ուսուցիչներին առաջարկում է ձեռք բերել Teaching Knowledge Test (TKT) վկայական Քեմբրիջի համալսարանի կողմից, որի նպատակն է ամրապնդել  ուսուցիչների վստահությունը և  ընդլայնել աշխատանքային հեռանկարները` ուշադրությունը կենտրոնացնելով ուսուցանման հմտությունների վրա: Այս վկայականն ուսուցիչներին տալիս է որակավորում, որը ճանաչելի է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, համալսարանների և ինստիտուտների կողմից:

TKT-ի վկայականը կարող են ձեռք բերել նաև այն անհատները, ովքեր չունեն աշխատանքային փորձառություն, բայց ցանկանում են աշխատել որպես ուսուցիչ:

Քննությունը հանձնելու համար որևիցե պահանջ չի առաջադրվում, այնուամենայնիվ մենք խորհուրդ ենք տալիս հանձնելուց առաջ վստահ լինել, որ անգլերենի Ձեր գիտելիքները համապատասխանում է Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգ B1 մակարդակին (B1 մակարդակը համապատասխանում է IELTS քննության 4- 5 միավորին):

TKT-ի վկայականը կօգնի Ձեզ ներկայացնելու Ձեր գիտելիքները հետևյալ ոլորտներում
ուսուցանման տարբեր մեթոդներ
ուսուցանման ձեւեր
ռեսուրսների օգտագործման միջոցներ
դասերի պլանավորման տեսակետներ
դասարանի ղեկավարման մեթոդներ

TKT քննությունը բաղկացած է երեք մոդուլից: Դուք կարող եք հանձնել երեք մոդուլը միասին մեկ քննության ընթացքում, կամ առանձին:

Մոդուլ 1 – Լեզու և լեզվի ուսուցանման և ուսման նախադրյալները
նկարագրում է լեզվի հմտությունները
լեզվի ուսման նախադրյալները
լեզվի ուսուցանման նախադրյալները
Մոդուլ 2 – Դասերի պլանավորում և լեզվի ուսուցանման ռեսուրսների օգտագործում
պլանավորում և դասերի կամ դասընթացների հաջորդականության նախապատրաստում
ռեսուրսների և նյութերի ընտրություն և օգտագործում
Մոդուլ 3 – Ուսուցանման և ուսման պրոցեսի կառավարում
ուսուցիչների և աշակերտների լեզուն դասասենյակում
դասարանի կառավարում
Արդյունքները

TKT –ի արդյունքները բնորոշվում են մեկից – չորս  միավորների շրջակայքում: Այս փաստաթղթում շարադրված են միավորների նշանակությունը բոլոր երեք մոդուլների համար: Չկա  հաջողված կամ ձախողված արդյունք: Թեկնածուները ստանում են վկայական յուրաքանչյուր մոդուլի համար: Արդյունքները տրվում են Cambridge ESOL-ից պատասխանը ստանալուց մոտ երկու շաբաթ հետո: TKT քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը:

Քննության օրերը

TKT քննությունը մենք կարող ենք կազմակերպել  տարվա ընթացքում ցանկացած ժամանակ, եթե

քննությանը կմասնակցի առնվազն 10 թեկնածու
թեկնածուները պետք է գրանցված լինեն քննության ենթադրյալ օրվանից առնվազն վեց շաբաթ առաջ

Ինչպես կատարել վճարումը

Մոդուլ 1 30.000 ՀՀ դրամ
Մոդուլ 2 55.000 ՀՀ դրամ
Մոդուլ 3 80.000 ՀՀ դրամ

Վճարումը պետք է կատարել ՀՀ դրամով:

HSBC BANK ARMENIA

Name: British Council Armenian Branch

A/C No.001-146026-050

Swift Address: MIDLAM22

Գրանցվելու համար, խնդրում ենք, դիմել քննությունների բաժնին :

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People