Բրիտանական խորհուրդն իրավաբաններին և իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին առաջարկում է բացառիկ հնարավորություն` ձեռք բերել միջազգային իրավական անգլերենի վկայական: Այս վկայականն իրավաբաններին տալիս է միջազգայնորեն ճանաչված որակավորում, որն ընդունվում է իրավաբանական ընկերությունների, համալսարանների և կազմակերպությունների կողմից ողջ աշխարհում: Կազմակերպությունների ցանկին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել այստեղ:
Քննությունը կազմվել է հաշվի առնելով թե’ գործատուների, և թե’ իրավաբանների պահանջները: Քննությունը կարող են հանձնել նաև իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, ինչն ամուր հիմք կստեղծի նրանց ապագա կարիերայի համար:
Եթե դուք անգլերենի լավ գիտելիքներ ունեք և ցանկանում եք ձեր իմացությունն օգտագործել իրավական միջավայրում, ապա այս քննությունը ճիշտ Ձեզ համար է:
Քննությունը բաղկացած է չորս բաժնից, որի ընթացքում քննվում է մասնակցի կարդալու, գրելու, խոսելու (հարցազրույց) և լսածը հասկանալու ունակությունները: Քննությունը տևում է 3.5 ժամ (ներառված չէ հանգստի ժամանակը):
Հարցազրույցն անցկացնում են Քեմբրիջի անգլերենն օտարախոսների համար (Cambridge ESOL) քննության մասնագետները:
Քեմբրիջի ILEC քննությունը կառուցված է այն հարցերի և խնդիրների շուրջ, որոնց հետ կարող են առնչվել իրավաբաններն իրենց ամենօրյա գործունեության ընթացքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել ILEC քննությանն կայքը:
Քեմբրիջի ILEC քննությունն անցկացվում է ողջ տարվա ընթացքում: Քննության արժեքն է 85.000 դրամ: Վճարումը պետք է կատարել ՀՀ դրամով HSBC բանկում:
HSBC BANK ARMENIA
Name: British Council Armenian Branch
A/C No.001-146026-050
Swift Address: MIDLAM22
|