Բրիտանական խորհուրդն ուրախ է հայտարարել ուսուցիչների համար նախատեսված առցանց դասընթացների նոր փուլի մեկնարկի մասին: Ուսուցիչները կարող են դիմել հետևյալ դասընթացներին:
 |
 |
 |
Teaching Knowledge Test (TKT) Essentials Module 1 |
 |
 |
 |
Teaching Knowledge Test (TKT) Essentials Modules 2 and 3 |
 |
 |
 |
Primary Essentials |
 |
 |
 |
Learning Technologies for the Classroom |
 |
 |
 |
CiSELT Proficient |
 |
 |
 |
CiSELT Advanced |
 |
 |
 |
Content and Language Integrated Learning CLIL Essentials |
 |
 |
 |
2013թ.-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 15-ը |
 |
 |
 |
2013թ.-ի ապրիլի 29-ից մինչև հունիսի 15-ը |
Յուրաքանչյուր դասընթաց տևում է մոտավորապես տասնմեկ շաբաթ, մեկնարկի և ավարտի ամսաթվերը կարող են աննշան փոփոխվել: Դասընթացն ամբողջովին անցկացվում է առցանց: Մասնակիցները պետք է շաբաթը չորսից - յոթ ժամ տրամադրեն դասընթացներին (մասնակիցներին հարմար ցանկացած ժամին, միայն մեկ անգամ է խումբը հավաքվում դասընթացավարի սահմանած հստակ ժամին):
Ուսուցման գոտի մուտք գործելու համար յուրաքանչյուր մասնակցին կտրամադրվի անուն և գաղտնաբար: Դասընթացները կանցկացվեն գրաֆիկով սահմանված նյութերով, որի ընթացքում մասնակիցները կկարողանան հաղորդակցվել և առաջնորդվել դասընթացավարի օգնությամբ, ով կվերահսկի քննարկումները, կխթանի ուսուցումը, կգնահատի հանձնարարությունները և այլն: Քանի որ դասընթացն ամբողջովին առցանց է, տեխնիկական հարցերի հստակեցման նպատակով մասնակիցների համար կկազմակերպվեն կամընտրական դեմ առ դեմ հանդիպումներ:
Բոլոր մասնակիցները պետք է լինեն Հայաստանում և դասավանդեն կրթական հաստատություններում` դա կարող է լինել պետական դպրոց, լեզվի ուսուցման մասնավոր կենտրոն կամ նման այլ հաստատություն: Բոլոր մասնակիցները պետք է ունենան համակարգչից ու համացանցից օգտվելու բավարար հմտություններ, ինչպես նաև գործող էլ. փոստի հասցե, որը նրանք հաճախ ստուգում են: Տեխնիկական բոլոր հարցերի համար, ինչպես օրինակ` ծրագրին միանալու համար ինտերնետի բավարար արագություն, պատասխանատու է մասնակիցը: Եթե Դուք համապատասխանում եք այս չափանիշներին և Ձեզ հետաքրքրում է նշված դասընթացներից որևէ մեկը, մենք շատ ուրախ կլինենք ստանալ Ձեր դիմումը:
Խնդրում ենք նկատի առնել այն, որ մեկ մասնակիցը միաժամանակ չի կարող մասնակցել մի քանի դասընթացի:
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմումի ձևը (MS Word 109 KB) և էլ. փոստով ուղարկել Լիլիթ Բեքարյանին մինչև ապրիլի 18-ը:
Ուշ ներկայացված կամ անավարտ դիմումները չեն ընդունվի: Կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ:
Բոլոր դասընթացները բացի CiSELT-ից կարժենան 30.000 դրամ: CiSELT-ի արժեքն է 48.000 դրամ: Ընտրված դիմորդները մանրամասն տեղեկություններ կստանան բանկի հաշվեհամարի վերաբերյալ և պետք է վճարեն դասընթացի արժեքը մինչև նշված ժամկետը: ՎՃարը չի փոխհատուցվում, եթե մասնակիցը որոշում է ընդհատել դասընթացը կամ չի ավարտում այն:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
|