Մենք համագործակցում ենք կարևոր գործընկերներին հետ՝ օգնելու զարգացնել Անգլերենի ուսուցումը Հայաստանում: Ահա այդ ծրագրերից մի քանիսը:
- (Հայաստանի Անգլերեն Լեզվի Ուսուցիչների Ասոցիացիա)
Աշխատում ենք AELTA-ի հետ՝ կառուցելու մի կազմակերպություն, որը ամբողջովին ներկայացնում է Հայաստանի բոլոր ուսուցիչների շահերը: Մենք աջակցում ենք AELTA-ի կազմակերպած միջոցառումները, ինչպիսիններից է նրանց տարեկան համաժողովը:
Նրանց հետ միասին անց ենք կացնում ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք ղեկավարվում են մեր Անգլերեն Լեզվի Մենեջերի կողմից՝ ամերիկացի, բրիտանացի և հայ վերապատրաստողների մասնակցությամբ: Դուք կարող եք մասնակցել, եթե դասավանդում եք դպրոցում կամ համալսարանում կամ էլ Անգլերենի ցանկացած այլ մասնագետ եք:
Եթե հետաքրքրված եք այս դասընթացներով, ապա կապվեք AELTA-ին՝ Հայաստանի Անգլերեն Լեզվի Ուսուցիչների Ասոցացիա:
(Կրթություն հանուն կայուն զարգացման հիմնադրամ)
Մենք աշխատում ենք հայ գործընկերների հետ համատեղ՝ ստեղծելու համար ուսուցիչ-վերապատրաստողների խմբեր շրջաններում և անց կացնել ուսուցիչ-վերապատրաստողների համար նախատեսված դասընթացներ: Համագործակցում ենք ԿՀԿԶՀ հասարակական կազմակերպության հետ: Եթե ուսուցիչ եք և աշխատում եք Գյումրիում, Սևանում, Գավառում, Տավուշում, Սյունիքում կամ Լոռիում, հետևե'ք տեղական հայտարարություններին:
Մենք նաև աշխատում ենք ԵՆ-ի հետ՝ պատրաստելու մասնագիտացած շրջանավարտների խումբ, որ անց կացնի ուսուցիչ-վերապատրաստողների համար նախատեսված դասընթացներ Հայաստանի մարզերում: Եթե աշխատում եք մարզերում, ապա տե'ս http://www.yfa.am/ կայքը գալիք դաընթացների համար:
Աշխատում ենք Կրթական Ռեֆորմների Կենտրոնի հետ՝ կազմելու ընթերցանության, գրավոր, բանավոր և լսողական քննություններ, որոնք օգտագործվելու են դպրոցներում՝ ուսանողների զարգացման ճշգրիտ պատկերը ստալու համար:
Մեր համալսարանական կարևոր գործընկերներն են Կովկասի Եվրոպական Ակադեմիան և Հայաստանի Ֆրանսիական Համալսարանը: Այստեղ մենք օգնում ենք կազմել դասախոսության ծրագրեր, օգնում ենք ուսուցիչների վերապատրաստմանը և ուսուցիչներին տալիս ենք խորհուրդ ու աջակցություն:
Միացյալ Թագավորության կառավարության անունից մենք իրականացնում ենք “Խաղաղության սատարման գործողությունների” զինվորական անձնակազմին անգլերենի ուսուցմանն առնչվող աջակցության ծրագրերի կառավարումը ողջ աշխարհում։ “ՄԹ-Հայաստան” Խաղաղության Պաշտպանության Անգլերեն Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով Բրիտանական Դեսպանատան կայքը։
|