Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը|Նման Էջեր
Անգլերենի ուսուցում
Orange lozenge left Orange lozenge right
Ուսուցման ծրագրեր
Նյութեր ուսուցիչների համար
Քննությունների պատրաստող ուսուցիչների համար
Subscribe to Talking English
Քննությունների պատրաստող ուսուցիչների համար
Օգնում ենք ձեզ օգնելու ինքներդ ձեզ

Մեր քննական կենտրոնում թեկնածուները բարբերաբար Բրիտանական քննություններ են հանձնում, օրինակ՝ IELTS և BEC:

Մենք չունենք այս քննություններին պատրաստող դասընթացներ, այդ պատճառով գնահատում ենք այն մասնագիտական աջակցությունը, որ հայ ուսուցիչները և լեզվի կենտրոնները տրամադրում են այս քննությունները հանձնողներին և պատրաստ ենք օգնել այդ հարցում:

Ինչպե՞ս կարող եմ իմանալ ավելին իմ աշակերտների լեզվական գիտելիքների մակարդակի մասին

Հաջողությունը մասամբ կախված է  քննության տեսակի ընտրությունից: Ձեր աշակերտները մեր գրասենյակում կարող են մասնակցել լեզվի գնահատման թեսթին, որը կպարզի աշակերտի անգլերեն լեզվի մակարդակը:

Մեր գնահատման թեսթը կատարելագործված է միջազգային մակարդակով, ճշգրիտ է և օբյեկտիվ:   Այն կազմված է գրավոր ու ընթերցանության թեսթերից և բնիկ անգլիախոս քննողի կողմից ընդունվող խոսակցական թեսթից:

Գնահատման թեսթի տևողությունը քառասունհինգ րոպե է, և արժե երեք հազար դրամ:  

Գնահատման թեսթ հանձնելու համար կապնվեք՝

Անհատական՝ Ինեսա Մուրադյանին:
կազմակերպություններ և ընկերությունների՝  Նաիրա Աբրահամյանին:

՞ղ կարող եմ գտնել նյութեր
Մեր Տեղեկատվական կենտրոնում: Մենք ունենք գրքեր և էլեկտրոնային նյութեր քննություններին պատրաստող ուսուցիչների համար: Դուք կարող եք վերցնել գրքեր և ձայներիզներ: Մենք նաև տրամադրում ենք  IELTS-ի համար ստեղծված մեր «Ուսման ուղեցույց հաջողության համար» ձեռնարկը:

Եթե հատուկ հարցեր ունեք, ապա կապվեք Էնդի Քիդվելին :

Որտե՞ղ կարող եմ վերապատրաստվել

Ամեն ամիս մենք անց ենք կացնում վերապատրաստման սեմինարներ մի որևէ քննության ուսուցման համար: Մենք քննարկում ենք IELTS-ի կամ այլ քննությունների, ինչպիսին է BEC-ը, ուսուցման ձևերը: Այս դասընթացները պրակտիկ ու ինտերակտիվ են և բաց են ցանկացած ուսուցչի համար, որոնք զբաղվում են քննությունների նախապատրաստական դասավանդմամբ:

Տեղեկությունների համար կապվեք Նաիրա Աբրահամյանին:

Ինչպե՞ս կարող եմ գովազդել իմ դասերը

Եթե ունեք գրքույկներ դասվանդման կամ լեզվի կենտրոնի մասին, ապա մենք կարող ենք դրանք ցուցադրել մեր կենտրոնում:

Օգնում ենք ձեզ օգնելու ինքներդ ձեզ:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our Freedom of Information Publications Scheme. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud