Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Մեր մասին - Հաճախ Տրվող Հարցեր
IELTS - Հաճախ Տրվող Հարցեր
Կրթություն Միացյալ Թագավորությունում և անգլերեն - Հաճախ տրվող հարցեր
Խնդրում ենք սեղմել հարցին պատասխանը տեսնելու համար:
Կրթական մակարդակները Միացյալ Թագավորությունում

Միացյալ Թագավորությունում բակալավրի`առաջին կրթական կոչումն ստանալու համար անհրաժեշտ կլինի սովորել երեք-չորս տարի: Որոշ մասնագիտությունների համար, ինչպիսիք են ճարտարապետություն, ատամնաբուժություն, բժշկություն և անասնաբուժություն, կարող է պահանջվել հինգ-յոթ տարի:

Մագիստրոսի կոչման համար անհրաժեշտ է ունենալ նախնական կրթություն համապատասխան բնագավառում:

Թեկնածուական աստիճանը Ձեր մասնագիտական հմտությունների ձեռք բերման վերջնակետային փուլն է: Ակնկալվում է, որ այս փուլում մեկ կամ երկու ղեկավարների օգնությամբ դուք կաշխատեք Ձեր թեմայի մշակման վրա: Հաջողության հասնելու համար դուք պետք է  ցուցաբերեք նվիրում և ազատ մտածողություն: Այս աստիճանը ձեռք բերելու համար դուք պետք է ունենաք մագիստրոսի կոչում:

Ես ցանկանում եմ սովորել Միացյալ Թագավորությունում: Ինչպե՞ս սկսել:
Մենք խորհուրդ ենք տալիս այցելել EducationUK կայքը: Այստեղ դուք կարող եք գտնել Ձեր բոլոր հարցերի պատասխանները: Կայքում կա անհրաժեշտ տեղեկատվությունը Միացյալ Թագավորության կրթական համակարգի եւ առկա դասընթացների մասին:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ:

Յուրաքանչյուր համալսարանական դասընթաց ունի ընդունելության տարբեր պահանջներ, և դրանք հիմնականում առկա են յուրաքանչյուր համալսարանի ինտերնետային կայքում: Որևէ կասկած ունենալու դեպքում կարող եք կապվել ձեր ընտրած համալսարանի ընդունելության բաժնի հետ` ստուգելու համալսարանի դասընթացների ընդունելության պահանջները: Ձեր դիմումները դուք կարող եք հանձնել UCAS (universities and colleges admission system) համակարգի միջոցով: UCAS-ի բոլոր անդամ համալսարանները և առաջարկվող դասընթացները ճանաչված են Միացյալ Թագավորության կառավարության կողմից:

Եթե Ձեզ հետաքրքրում է հետբուհական կրթությունը, ապա լավագույն միջոցը Ձեր ընտրած համալսարանի հետ անմիջական կապ հաստատելն է: Որպես մոտավոր ուղեցույց` հետբուհական կրթության ընդունելության հիմնական պահանջները հետևյալն են՝

ինչպես հարկն է լրացված դիմումի ձև (նամակ, թե ինչու եք ուզում սովորել, հետազոտություն կատարելու առաջարկ` հետազոտությունների գծով մագիստրոսի աստիճանի դեպքում)
դիպլոմների և ներդիրների նոտարական թարգմանություն
երաշխավորագրեր
անգլերենի տիրապետման վկայական (IELTS, TOEFL), և (կամ) տվյալ ֆակուլտետին հատուկ քննություն (կամայական):
Ինչպե՞ս կարելի է դիմել UCAS-ի միջոցով:

Երբ դիմում եք UCAS -ի միջոցով, ապա դուք կարող եք`

մեկ դիմումի մեջ կատարել միանգամից հինգ ընտրություն,
դիմել տարբեր դասընթացների և հաստատությունների,
դիմել առցանց` օգտվելով UCAS -ի «Դիմել» բաժնից
հետևել ձեր դիմումների զարգացմանը։

UCAS-ի միոջոցով դիմող միջազգային ուսանողների դիմումները կքննվեն UCAS-ի կանոնների և գործընթացների համաձայն:

Ե՞րբ պետք է դիմել կրթական հասատատություններին:

Ավարտական կուրսի ծրագրերի համար

UCAS-ի միջոցով դիմելու գործընթացը հարկավոր է սկսել Ձեր ուսումնական տարվանից մեկ տարի առաջ: Դասընթացների մեծ մասի համար դիմումները պետք է հանձնել սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն հետևյալ բացառությունները`

«Արվեստ» և «Դիզայն» ծրագրերի համար դիմումները պետք է ուղարկվեն հունվարի 1-ից մինչև մարտի 5-ը՝ հաջորդ ուսումնական տարվա համար:
Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններ դիմելու դեպքում դիմումները հարկավոր է ուղարկել ինչպես UCAS, այնպես էլ անմիջապես համալսարան: Ձեր դիմումը պետք է ներկայացնել UCAS մինչև հոկտեմբերի 15-ը:
Բժշկության, ատամնաբուժության և անասնաբուժության դասընթացների դիմորդները պետք է դիմեն  UCAS -ով մինչև հոկտեմբերի 15-ը՝ ուսման տարվանից մեկ տարի առաջ։:

Հետբուհական  ծրագրերի համար.

Հետբուհական դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն առկա են UKPASS (UK Postgraduate Application and Statistical Service) կայքում: Եթե  դասընթացը կամ հաստատությունը նշված չէ UKPASS-ի  կայքում, ապա պետք է դիմել անմիջապես տվյալ համալսարան կամ քոլեջ: Ընդունելության գործընթացը հարկավոր է սկսել դասընթացի մեկնարկից առնվազն 18 ամիս առաջ:

Ինչ տեսակի՞ դպրոցներ և քոլեջներ կան Միացյալ Թագավորությունում:

Միացյալ Թագավորությունում գոյություն ունեն մի քանի տեսակի դպրոցներ և քոլեջներ.

Նախապատրաստական դպրոցներ՝ 7-13 տարեկանների համար
Ավագ դպրոցներ՝ 11.13-18 տարեկանների համար
Միջազգային ուսումնական կենտրոններ՝ 11-17 տարեկանների համար (ուսումնական ծրագիրը նույնն է, բայց շատ փոքր խմբերով)
Պետական և անկախ քոլեջներ՝ 16-18 տարեկանների համար:
Միացյալ Թագավորությունում դպրոց և քոլեջ ավարտելուց հետո ինչ որակավորում են ստանում:

Անգլիայում, Ուելսում և Հյուսիսային Ւռլանդիայում առաջարկվող հիմնական ակադեմիական որակավորումներն են`

Միջնակարգ կրթության ընդհանուր վկայական ` 14-16 տարեկանների համար
Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր վկայական` 14-16 տարեկանների համար
A-մակարդակի վկայական
Խորացված կրթության միջազգային վկայական
Միջազգային բակալավրի դիպլոմ
Քեմբրիջի նախնական-U վկայական
Որքա՞ն է Միացյալ Թագավորությունում հետբուհական կրթության տևողությունը:

Հետբուհական կրթության տևողությունը  մեկից չորս տարի է՝ կախված ձեր ընտրած դասընթացի տեսակից.

Միամյա դասընթացներ. հետբուհական ծրագրերի վկայական/դիպլոմ, մագիստրոսի աստիճան, բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան
Երկամյա դասընթացներ՝ որոշ մագիստրոսի աստիճաններ
Եռամյա կամ քառամյա դասընթացներ՝ գիտության թեկնածու
Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ լավ համալսարան եմ ընտրել:
Որակի երաշխավորման գործակալությունը պատասխանատու է Միացյալ Թագավորության որակի և չափանիշների կարգավորման համար: Գործակալությունը մշակել է որակի և չափանիշների համապատասխան ուղեցույց: Չափանիշների սահմանմանը զուգահեռ այս գործակալությունը հետևում է նաև դրանց իրագործմանը: Կառույցի հրապարակած զեկույցները առկա են հետևյալ կայքում:
Կա արդյո՞ք Միացյալ Թագավորությունների համալսարանների դասակարգման պաշտոնական աղյուսակ:

Միացյալ Թագավորության կառավարությունը կամ Բրիտանական խորհուրդը համալսարանների դասակարգման պաշտոնական աղյուսակ չի հրապարակել: Ձեր ընտրությունը կատարելիս շատ կարևոր է հաշվի առնել թե’ դասըթնացներին և, թե’ կացարանային հարցերին վերաբերող առաջարկները: Մենք կարող ենք օգնել տեղեկատվության աղբյուրների ընտրության հարցում, սակայն չենք կարող նշել, թե որ համալսարանն է ավելի լավը:

Գոյություն ունեն հետևյալ ոչ պաշտոնական դասակարգումները:

Sunday Times Good University Guide
The Guardian
Հնարավո՞ր է արդյոք խորհրդակցել Բրիտանական խորհրդի աշխատակցի հետ:
Դուք ինքնուրույն կարող եք ընտրել կրթական ծրագիրը կամ խորհրդակցել կրթական գործակալությունների հետ:
ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱԿԱՐԴԱԿ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Միացյալ Թագավորության ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Ավարտական ծրագրի համար համալսարանների մեծ մասը պահանջում է IELTS-ի նվազագույնը հինգից յոթ միավոր և վեցից յոթ միավոր հետբուհական ծրագրի համար: IELTS-ը անգլերեն լեզվի իմացության թեստ է: Քննությունն անհրաժեշտ կլինի հանձնել, եթե դուք ցանկանում եք սովորել կամ աշխատել` կիրառելով անգլերեն լեզուն: IELTS-ը ստուգում է լեզվի ակադեմիական և ընդհանուր հմտությունները: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայքի IELTS բաժինը:
ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՆՁՆԵԼ IELTS քննությունը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
IELTS քննությունը համակարգում է Բրիտանական խորհուրդը: Պարզեք, թե ինչպես կարող եք գրանցվել, և որոնք են քննության օրերը:
ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Միացյալ ԹագավորությունՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ վերաբերյալ:
Առկա դասընթացների ամբողջական ցանկը տեղադրված է Education UK կայքում: Այն Բրիտանական խորհրդի՝ ՄԹ-ում  ուսանելու մասին համակողմանի տեղեկատվություն տրամադրող կայք է:
ՈՐՔԱ՞Ն է ՈՒՍՄԱՆ Վճարը Միացյալ Թագավորության ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ:
Դասընթացի ուսման վճարը տարբեր համալսարաններում տարբեր է։ Այն տատանվում է 9000-ից մինչև 27000 ֆունտի սահմաններում: Որոշ հաստատություններ առաջարկում են ֆինանսավորում կամ ֆինանսական օգնություն:
ԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐի հնարավորություններ:

Կրթաթոշակների և ֆինանսավորման այլ աղբյուրների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ կայքում:

ՄԹ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ  մուտքի արտոնագիրն  ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է:
Դուք պետք է ուսանողական մուտքի արտոնագիր ձեռք բերեք Երևանում Բրիտանական դեսպանատանը: Մուտքի արտոնագրերի վերաբերյալ բոլոր հարցումներով և դիմումներով զբաղվում է Երևանում Բրիտանական դեսպանատունը:
ԻՍԿ ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԻացյալ Թագավորության կրթական ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ԵՐԿՐԻՑ ՉՀԵՌԱՆԱ՞Լ:
Կարող եք նախընտրել հեռակա ուսուցումը, ինչը շատ ուսանողների համար տարածված և անհամեմատ ավելի մատչելի տարբերակ է։ ՄԹ-ում բազմաթիվ ուսումնական և վերապատրաստող հաստատություններ առկա ուսուցման հետ մեկտեղ առաջարկում են նաև հեռակա ուսուցում: Հեռակա ուսուցման դասընթացների  ամբողջական ցանկը կարող եք գտնել հետևյալ կայքում։:
Օգտակար տեղեկություններ

Distance learning Download PDF Document (pdf 143 KB)

Funding opportunities Download PDF Document (pdf 143 KB)

Getting a degree in the UK Download PDF Document (pdf 157 KB)

Learn English in the UK Download PDF Document (pdf 170 KB)

Useful links Download PDF Document (pdf 145 KB)

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն անցկացնո՞ւմ է անգլերենի դասընթացներ:
Թեպետ մի քանի երկրներում Բրիտանական խորհրդի գրասենյակներն ունեն ուսուցման կենտրոններ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը նման ծառայություն չի առաջարկում: Այնուհանդերձ, մենք ունենք անգլերենի ուսուցման հարուստ ռեսուրս` LearnEnglish կայքը, որը մշակել են լեզվի մասնագետները: LearnEnglish կայքը հարուստ է աուդիո և վիդեո նյութերով և նախատեսված է տարիքային տարբեր խմբերի և լեզվի տիրապետման տարբեր մակարդակների մարդկանց համար:  Այցելե’ք LearnEnglish կայքը և օգտվեք առաջարկվող անվճար նյութերից` բարելավելու անգլերենի Ձեր իմացությունը:
Ինչպե՞ս դիմել անգլերենի ուսուցիչների համար անցկացվող Ձեր դասընթացներին:

Մենք կազմակերպում ենք առցանց և ոչ առցանց դասընթացներ: Ոչ առցանց դասընթացները մենք սովորաբար կազմակերպում ենք Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ` հաշվի առնելով մասնակիցների կարիքները: Առցանց դասընթացները բաց են բոլոր այն անգլերենի ուսուցիչների համար, ովքեր հետաքրքրված են: Դիմումները սովորաբար ընդունվում են տարեկան երկուսից - չորս անգամ:

Եթե դուք ցանկանում եք ստանալ անգլերենի ուսուցիչների համար նախատեսված հայտարարությունները, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել Լիլիթ Բեքարյանին և նա Ձեր էլեկտրոնային հասցեն կավելացնի բազայում:

Դուք կարող եք օգտվել նաև TeachingEnglish կայքից (www.teachingenglish.org.uk ), որը պարունակում է էլեկտրոնային գրքեր, վիդեոնյութեր, հոդվածներ, դասերի պլաններ և այլն: Այցելե’ք TeachingEnglish կայքը և գրանցվեք անվճար:

Օգտակար նյութեր անգլերենն ուսումնասիրողների և անգլերենն ուսուցանողների համար

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People