Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
2009 John Smith Fellows in front of the 10 Downing Street © John McConvile
Ջոն Սմիթ Ընկերակցության կայքը
դիմումի ձեվ
հաճախ տրվող հարցեր
Darwin Now
Խթանում ժողովրդավարությանն ու արդյունավետ կառավարմանը

Ջոն Սմիթի անվան 2011 թվականի ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն էր: Դիմումների ընդունման գործընթացն ավարտված է:

Ուղեցույց դիմորդների համար
Ջոն Սմիթի անվան 2011թվականի ծրագիր

Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը հրավիրում է մասնակցելու Ջոն Սմիթի անվան ծրագրին: Բրիտանական խորհուրդը Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի անունից տարածում է տեղեկատվություն դիմումների ընթացակարգի վերաբերյալ: Ծրագիրը համակարգում է Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհուրդը Լոնդոնում:

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին  հրավիրում ենք մասնակցելու ծրագրին:

Ոշադրություն` Ջոն Սմիթի անվան ծրագրի դիմումները հարկավոր է էլեկտրոնային հասցեով ուղարկել անմիջապես Ջոն Սմիթի հոգաբարձուների խորհուրդ, Լոնդոն, այլ ոչ թե` Բրիտանական խորհրդի գրասենյակ:

Դիմումների ընթացակարգին վերաբերող հարցերով հարկավոր է գրել applications@johnsmithtrust.org հասցեին:

Լրացված դիմումները հարկավոր է ուղարկել applications@johnsmithtrust.org հասցեին:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել և խորացնել արդյունավետ կառավարման մշակույթը Միացյալ Թագավարությունում կազմակերպած չորս շաբաթյա ծրագրի շնորհիվ: Այս ընթացքում մասնակիցները կհետևեն կազմակերպությունների աշխատանքին ձևավորված ժողովրդավարության պայմաններում: Մասնակիցների ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով դիմորդների առաջնորդական ունակությունների և առաջարկած գործողության պլանի համակցման արդյունավետությունը: Գործողությունների պլանն այն աշխատանքն է կամ էլ խնդիրները, որի ուսումնասիրմամբ թեկնածուն ցանկանում է զբաղվել ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորությունում: Իդեալական թեկնածուն պետք է լինի 25-40 տարեկան, աշխատի քաղաքականության, տեղական կառավարման, բիզնեսի, ԶԼՄ-ների, արվեստների կամ էլ քաղաքացիական հասարակության բնագավառներում` ունենալով որոշակի նվաճումներ արդյունավետ կառավարման և հասարակական ծառայության ոլորտներում:

Անգլերենի բացարձակ իմացությունը (գրավոր և բանավոր) կարևոր նախապայման է։ Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր:  Ընտրական փուլի վերջում թեկնածուները հնարավոր է հանձնեն IELTS քննություն: Հարցազրույցն անցկացնող խորհուրդն ինքն է որոշում քննություն հանձնելու նպատակահարմարությունը: Քննության արժեքը վճարում է թեկնածուն:

Ծրագրի նպատակները
Ջոն Սմիթի անվան ծրագրի հիմանական նպատակներն են`

Միավորել քաղաքացիական հասարակության և քաղաքականության ոլորտի երիտասարդ առաջնորդներին՝ կարծիքներ փոխանակելու, վերապատրաստման և ժողովրդավարության կիրառման մասին գիտելիքներ ձեռք բերելու և արդյունավետ կառավարում իրականացնելու համար:
Խորացնել հասարակության իրազեկվածությունն այն մասին, թե ինչպես է կայացած ժողովրդավարությունը սատարում և զարգացնում արհեստավարժ կառավարման գործընթացներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքները, սոցիալական արդարությանը և նաև քաջալերում տեղեկատվության հասանելիությունը ժողովրդին ու կառավարությունների հաշվետվողականությունը:
Խթանել երկխոսությունը ծրագրի մասնակիցների միջև՝ իրենց երկրում և երկրից դուրս, հաստատել և պահպանել կապը երիտասարդ առաջնորդների և այն անձանց միջև, ովքեր աշխատում են համանման ոլորտներում Միացիալ Թագավորությունում:
Ձևավորել արդյունավետ կառավարման սկզբունքներին նվիրված երիտասարդ առաջնորդների գործուն ցանց:

Ծրագրի բովանդակությունը
Ջոն Սմիթի անվան ծրագիրը աշխատում է հետևյալ բնագավառներում`

Առաջնորդության ոճերն ու գործնական կիրառումները
Քաղաքացիություն, օրենք և իրավունք
Քաղաքացիական հասարակություն և հասարակական կարծիք
Հանրային պատասխանատվությունը կառավարությունում, բիզնես և հասարակական կյանք

Ծրագրի ժամանակացույցը և կառուցվածքը
Ծրագիրը տևում է չոս շաբաթ: Այն սկսվում է 2011 թվականի հունիսի տասին և ավարտվում հուլիսի ութին: Այն բաղկացած է հետևյալ փուլերից`

Ծրագրի ներկայացում Շոտլանդիայում
Երկշաբաթյա ինտենսիվ սեմինարների շարք Շոտլանդիայում և Լոնդոնում` զարգացած ժողովրդավարական հասարակարգի քաղաքական գործընթացների վերաբերյալ: Քննարկումներ և հանդիպումներ փորձառու քաղաքական գործիչների, տեսաբանների և մասնագետների հետ:  Այս ամենը կզուգորդվի պետական և հանրային քաղաքականության ձևավորումն ու զարգացումը ներկայացնող այցելություններով:
Անհատական գործողության ծրագրի մշակում և կազմում՝ ներկայացնելու, թե ինչպես Մեծ Բրիտանիայում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները կարելի է ձևափոխել և կիրառել բնակության երկրում: 2009 և 2010 թվականների մասնակիցների գործողությունների պլանին ծանոթանալու համար այցելեք Ջոն Սմիթի խորհրդի կայք:
Ծրագրի ընթացքում մասնակիցները շաբաթվա հանգստյան օրերին մեկ անգամ կառանձնանան բացահայտելու իրենց ունակությունները որպես առաջնորդներ:
Ութօրյա գործնական աշխատանքի անհատական ծրագիր համապատասխան կառույցում, օրինակ` հասարակական կազմակերպությունում, քաղաքական գործչի աշխատակազմում, կենտրոնական կամ տեղական կառավարական օղակում կամ որևէ լրատվամիջոցի խմբագրությունում: Այն կազմակերպությունների կամ անհատների ցանկը, ովքեր սիրով համաձայնել են աշխատել մեր մասնակիցների հետ, տեղադրված է այստեղ:
Եզրափակիչ սեմինար, որի ժամանակ ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց ծրագրերը Արդարադատության նախարարության և Ջոն Սմիթի հիշատակի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին:

Ակնկալվում է, որ մասնակիցները կմշակեն սեփական ծրագրերը, որոնք կիրագործեն հայրենիքում: 12 ամիս անց մասնակիցները կրկին կհավաքվեն Լոնդոնում ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը և առաջընթացը: Բոլոր մասնակիցներից պահանջվում է մասնակցել այս համաժողովին որպես իրենց ծրագրի մի մաս: Այս համաժողովը կանցկացվի 2011 թվականի ծրագրի ընթացքում:

Ցանցի ստեղծում
Մասնակիցների միջև ստեղծված ցանցն անգնահատելի է, երբ մասնակիցը վերադառնում է և փորձում իրագործել ՄԹ-ում ձեռք բերած գիտելիքները: Ծրագրի ավարտից հետո, Ջոն Սմիթի անվան ծրագրի մասնակիցները միանում են շրջանավարտների ցանցին: Այս ցանցը դառնում է համագործակցության և միացյալ ծրագրերի իրագործման պլատֆորմ:

Թեկնածուի հատկանիշները
Հիմնադրամը ցանկանում է ընտրել երիտասարդ առաջնորդների, որոնք կարող են հետագայում լուրջ ազդեցություն ունենալ իրենց երկրի զարգացման գործում: Նպատակն է ընտրել քաղաքական առաջնորդներին, կառավարության ներկայացուցիչներին, բիզնեսի առաջնորդներին, լրագրողներին, արվեստի մասնագետներին և հասարակական ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին: Թեկնածուները պետք է

Հստակ գիտակցեն, թե ինչ նպատակներ ու խնդիրներ ունի ծրագիրը և թե ինչ է սպասվում մասնակցից: Մենք առաջարկում ենք խորհրդակցել ծրագրի նախկին մասնակիցներից որևէ մեկի հետ: Այդ նպատակով կարող եք միանալ Facebook-ի John Smith Memorial Trust խմբի ցանցին:
Հաջողակ թեկնածուները սովորաբար 25–40 տարեկան են: Հնարավոր են որոշակի բացառություններ:
Պահանջվում է լեզվի իմացություն:Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր:  Կարիք չկա ներկայացնելու քննության արդյունքները, երբ դիմում եք: Ոչ բոլորից է պահանջվում քննություն հանձնել: Տես` Ինչպես դիմել բաժինը:
Թեկնածուները պետք է աշխատանքային փորձ ունենան: Նրանք պետք է աշխատեն դիմելու պահին և պետք է կարողանան ցուցադրել իրենց ունակությունը` լուծելու իրենց ընտրած բնագավառում ի հայտ եկած մարտահրավերները: Ուշադրություն` թեկնածուների ներկայացրած երաշխավորագրերը ենթակա են ստուգման:
Մասնագիտական անցյալն էական է: Թեկնածուները պետք է աշխատանքային փորձ ունենան քաղաքականության, տեղական ինքնակառավարման, արվեստների, ԶԼՄ-ների, օրենքի  ( հատկապես մարդու իրավունքների) կամ էլ հասարակական սեկտորում:
Ներկայում և ապագայում ազդեցություն գործելու ունակություն և առաջնորդական հմտություններ: Թեկնածուներն իրենց հասարակությունում փոփոխություններ կատարելու իրական հեռանկարներ պետք է ունենան:
Քաղաքական և սոցիալական ոլորտում ցուցաբերած ակտիվություն: Թեկնածուներն իրենց հասարակությունում փոփոխություններ կատարելու իրական հեռանկարներ պետք է ունենան:
Թեկնածուները պետք ներկայացնեն իրենց մասնակցությունը քաղաքական և սոցիալական կյանքում, ձեռք բերած նվաճումները:
Կօգտագործեն ՄԹ-ում ձեռք բերած իրենց փորձը: Նրանք պետք է հստակ հեռանկար ունենան, թե իրենց ձեռք բերած փորձի շնորհիվ, ինչպես կկարողանան բարեփոխել կառավարության աշխատանքը:
Թիմային հմտություններ: Հաջողակ թեկնածուները պետք է թիմային հմտություններ ունենան, ցանկություն` աշխատելու և սովորելու մյուս մասնակիցներից:
Ներկայացուցչական հմտություններ: Թեկնածուները պետք է վստահ լինեն ելույթ ունենալիս և  կարողանան իրենց լավ ներկայացնել:
Համակարգչային գրագիտություն: Համակարգչային հիմնական գիտելիքներն ու էլեկտրոնային նամակագրության հմտություններն էական են:

Ինչպես դիմել
Վերջնաժամկետ-Դիմումների և հարակից փատատթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Դիմումի ձևը բեռնեք այստեղից:

Դիմումի լրացման ձևը
2011 թվականի դիմումի ձևը պետք է

լրացված լինի անգլերեն
կից ներկայացնել թարմացված CV
կից ներկայացնել անձնագրային չափսի թվային լուսանկար

Դիմումը` հարակից փաստաթղթերով, հարկավոր է ուղարկել applications@johnsmithtrust.org (Ջոն Սմիթ հիմնադրամ, Լոնդոն) հասցեին ոչ ուշ քան 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:

Դիմումներն ուղարկելիս, խնդրում ենք, նշել նաեւ, թե որտեղից եք լսել ծրագրի մասին:

Խնդրում ենք դիմումները չներկայացնել Բրիտանական խորհրդի գրասենյակ կամ էլ տվյալ երկրի ներկայացուցչական գրասենյակ, քանի որ կքննարկվեն միայն վերը նշված էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումները: Բոլոր դիմորդները էլեկտրոնային նամակի թեմա սյունակում պետք է պետք է նշեն իրենց ամբողջական անունը (անուն, ազգանուն հերթականությամբ), այնուհետև իրենց երկրի անվանումը:

Առցանց հարցազրույցներ
Հիմնադրամը կօգտագործի բոլոր հնարավոր տարբերակներն անցկացնելու առցանց հարցազրույցներ: Խնդրում ենք պատրաստ լինել մասնակցելու նման հարցազրույցի: Տեղում հարցազրույցները կկազմակերպվեն 2011 թվականի հունվար և փետրվար ամիսներին: Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը Ձեր արձակուրդները կամ ուղևորությունները պլանավորելիս:

Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները պետք է ներկայացնեն
Երաշխավորագրեր

Դիմումի ձևից բացի, Ջոն Սմիթ հիմնադրամը կպահանջի երկու բնագիր երաշխավորագիր` առաջինը ներկա գործատուից, իսկ մյուսը`կամընտիր։ Այն կարող է տրված լինել նախկին գործատուից, համագործակցող կազմակերպությունից կամ անհատից, ում հետ աշխատել եք և ով կարող է բնութագրել Ձեր հմտություններն ու մասնագիտական փորձը։

Դիպլոմներ

Թեկնածուները պետք է ներկայացնեն դիպլոմի բնօրինակը կամ նոտարով հաստատված պատճենը:

IELTS քննություն

Հաջողակ թեկնածուները հնարավոր է հանձնեն անգլերենի քննությունը 2011 թվականի հունվարի վերջին: Թեկնածուներից պահանջվելու է IELTS քննության առնվազն 6 միավոր:  Մենք կարող ենք ձեզ խնդրել հանձնել քննությունն ընտրական գործընթացի վերջին փուլում: Սա վերաբերում է միայն այն մասնակիցներին, ովքեր ա) ընտրվել են հարցազրույցի համար, բ) հարցազույցն անցկացնող խորհրդի կողմից ընտրվել են վերջնական ցուցակում ընդգրկվելու համար:

Ոչ բոլորին ենք խնդրելու հանձնել քննություն: Այնուամենայնիվ հարցազրույցն անցկացնողների խորհուրդն ազատություն ունի պահանջելու քննության հանձնումը: Քննության և հարակից ծախսերը վճարում է ծրագրի թեկնածուն:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ IELTS քննությունը պարտադիր չափանիշ չէ ընտրության համար: Քննության բարեհաջող հանձնումը չի նշանակում, որ Ձեր մասնակցությունն ապահովված է: Նմանապես քննության հանձնման պահանջ չներկայացնելը չի նշանակում, որ հարցազրույցն անհաջող էր կամ որ Ձեր մասնակցությունն ապահովված է:

Վերջնական արդյունքները պարզ կդառնան 2011 թվականի փետրվարի վերջին:

Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագրի և հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքը:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People