Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
առցանց դիմում
Չիվնինգ կայքը
ՉԻՎՆԻՆԳ ԿՐԹԱԹՈՇԱԿ - ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Education UK կայքը
Չիվնինգ Կրթաթոշակներ
Հեղինակավոր կրթաթոշակ ֆինանսավորելու ձեր ուսումը ՄԹ-ում

Չիվնինգ կրթաթոշակի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թվականի հունվարի 27-ն էր: Հայտերի ընդունման գործընթացն ավարտված է:

Չիվնինգ կայքի տեխնիկական խնդիրների պատճառով դիմումների ընդունման վերջանաժակմետը երկարաձգվել է մինչև հունվարի 27-ը: Հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Բրիտանական Չիվնինգ կրթաթոշակներ 2012/2013

Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է ՄԹ-ի Արտաքին Գործերի և Համագործակցության երկրների նախարարությունը և համակարգում է Բրիտանական խորհուրդը: Չիվնինգ կրթաթոշակը հովանավորում է ՄԹ-ում 12 ամիս ուսանելու ծախսերը, ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետևյալ ոլորտներում`

հակամարտությունների կանխարգելում և լուծում,
հանրային ոլորտի զարգացում՝ Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
ազատ/անաչառ ԶԼՄ-ների հզորացում:

Թեկնածուի հատկանիշները

Դիմորդները պետք է առաջնորդելու և ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ ունեն այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր և ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում: Թեկնածուները պետք է`

իդեալական թեկնածուն պետք է լինի 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին
արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
լինեն Հայաստանի քաղաքացիներ և բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,
ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ  իրենց ընտրած ոլորտում,
ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
վերադառնան Հայաստան և աջակցեն երկրի զարգացմանը:

Ինչպես դիմել

Դիմումի ձևն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

երկու երաշխավորագիր պաշտոնական ձևաթղթով և/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամիս վաղեմության ,
դիպլոմների և դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2012թվականի հունվարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձևն ամբողջական

Ընտրության ընթացակարգը

2012 թվականի փետրվարի 20-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի և նրանք կհրավիրվեն հարցազրույցի: Հարցազրույցները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, 2012թվականի մարտի 10-ին կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 և ավելի միավոր): Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը և հարցազրույցին Երևանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2012 թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ից-21-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղափոխվելու է նոր գրասենյակ: Այս ընթացքում հարցերի դեպքում հարկավոր է գրել Լիլիթ Բեքարյանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել այս կայքը:

ՄԹ-ի համալսարանների մասին տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով այս կայքը:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People