|
|
 |
 |
IELTS - Հաճախ Տրվող Հարցեր |
 |
 |
 |
 |
 |
Այն ամենը, ինչ ցանկանում եք իմանալ IELTS քննության մասին |
 |
 |
Խնդրում ենք սեղմել հարցին պատասխանը տեսնելու համար:
 |
 |
Ի՞նչ է IELTS քննությունը: |
 |
 |
IELTS-ը լայնորեն ճանաչված է որպես լեզվի իմացության վկայական եվրոպական, Ավստրալիական, Նոր Զելանդիական և ԱՄՆ-ի 104 համալսարաններում:IELTS-ը մշակվել է Քեմբրիջ համալսարանի կողմից, որը համակարգվում է Բրիտանական խորհրդի և Ավստրալական հանրային կրթության միջազգային բաժանմունքի կողմից: |
 |
 |
 |
Ինչո՞ւ է հարկավոր հանձնել IELTS քննությունը: |
 |
 |
Եթե ցանկանում եք սովորել արտերկրում կամ աշխատել անգլիախոս երկրում, մտադրություն ունեք գաղթել Կանադա, Ավստրալիա կամ Նոր Զելանդիա, ապա անհրաժեշտ կլինի հանձնել IELTS քննությունը:
IELTS քննությունը ստուգում եւ գնահատում է անգլերեն լեզվի Ձեր իմացությունը: Լավ ցուցանիշը (սովորաբար 6 միավոր եւ ավելին) աշխարհի բազմաթիվ համալսարանների եւ քոլեջների ընդունելության նախապայմանն է:
Արտագաղթի համար ձեզ անհրաժեշտ է չորսից - վեց միավոր: IELTS-ը ճանաչելի է Միացյալ Թագավորության, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ակադեմիական ինստիտուտների կողմից: Միացյալ Նահանգներում IELTS-ն առավել ճանաչելի է որպես այլընտրանք TOEFL քննությանը:
|
 |
 |
 |
Ե՞րբ կարող եմ հանձնել IELTS քննությունը Հայաստանում: |
 |
 |
Քննությունը կարող եք հանձնել ողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ամիս քննությունն անցակցվում է երկու անգամ: Քննության օրերին կարող եք ծանոթանալ Քննության օրեր բաժնում: |
 |
 |
 |
IELTS քննության ո՞ր տեսակը պետք է հանձնեմ: |
 |
 |
Դուք կարող եք հանձնել ակադեմիական կամ ընդհանուր քննությունը: Եթե ցանկանում եք սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում, ապա պետք է հանձնեք ակադեմիական քննությունը: Եթե մեկնում եք անգլիախոս երկրներ շարունակելու Ձեր միջնակարգ կրթությունը կամ վերապատրաստվելու, կամ էլ արտագաղթում եք Ավստրալիա, Կանադա կամ Նոր Զելանդիա, ապա պետք է հանձնք ընդհանուր քննությունը: |
 |
 |
 |
Որքա՞ն հաճախ կարող եմ հանձնել IELTS քննությունը: |
 |
 |
Քննությունը կարող եք բազմիցս հանձնել: Քննության մասնակցության համար որեւէ սահմանափակում չկա: |
 |
 |
 |
Ի՞նչ բաժիններից է բաղկացած քննությունը: |
 |
 |
IELTS քննությունը ստուգում է լսելու եւ ընկալելու, կարդալու եւ ընկալելու, գրավոր խոսքի եւ բանավոր խոսքի Ձեր հմտությունները: Քննության` լսելու եւ ընկալելու, կարդալու եւ ընկալելու, գրավոր խոսքի բաժինները հանձնում եք մեկ օրում: Լսելու եւ ընկալելու հատվածի տեւողությունը 40 րոպե է: Կարդալու եւ գրավոր խոսքի քննական հատվածներից յուրաքանչյուրը տեւում է 60 րոպե: Բանավոր խոսքի (հարցազրույց) հատվածը կարող եք հանձնել քննության մյուս բաժինների հետ նույն օրը կամ քննական կենտրոնի նշանակմամբ յոթ օրվա ընթացքում մյուս մոդուլներից առաջ կամ հետո: |
 |
 |
 |
Ե՞րբ եՎ ինչպե՞ս կարող եմ ստանալ քննության արդյունքների թերթիկը: |
 |
 |
Քննության արդյունքների թերթիկը (TRF) կտրվի քննությունից հետո 13-րդ օրը: Այն նաեւ հնարավոր է ձեռք բերել առցանց նշված օրը 1400-ից հետո: Ընդունող կազմակերպությունները կարող են նաեւ առցանց դիտել թեկնածուի միավորները IELTS ստուգման ծառայության համակարգում, եթե ներկայացնեն թեկնածուի քննութան արդյունքների թերթիկի համարը: |
 |
 |
 |
Կարո՞ղ եմ ստանալ արդյունքների թերթիկի մեկ այլ օրինակ: |
 |
 |
Քեմբրիջի համալսարանի կանոնակարգի համաձայն, քննության մասնակիցները ստանում են քննության արդյունքների թերթիկի մեկ բնօրինակ: |
 |
 |
 |
Կարո՞ղ եմ արդյունքների մասին տեղեկանալ հեռախոսի, ֆաքսի կամ էլ. Փոստ միջոցով: |
 |
 |
Մենք ադյունքները չենք հայտնում հեռախոսի, ֆաքսի կամ էլ. փոստի միջոցով: |
 |
 |
 |
Ինչպե՞ս կարող եմ ստանալ քննության արդյունքների թերթիկը, եթե անձամբ այն չեմ կարող վերցնել: |
 |
 |
Եթե դուք չեք կարող անձամբ վերցնել քննության արդյունքները, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել exams@britishcouncil.am հասցեին`նշելով այն անձի անունը եւ անձնագրի տվյալները, ով վստահված է վերցնելու Ձեր քննության արդյունքները: Վստահված անձը պետք է իր հետ բերի անձնագիրը կամ անձնագրի տվյալները, որպեսզի նրան հանձնվի քննության Ձեր արդյունքների թերթիկը: |
 |
 |
 |
Արդյունքների թերթիկը վերցնելիս կարո՞ղ եմ տեսնել, թե ինչ սխալներ եմ կատարել քննության ընթացքում: |
 |
 |
Ոչ: Քննության հարցաթերթիկներն ուղարկվում են Քեմբրիջ ESOL: Թեկնածուների պատասխաններն այնտեղ են պահվում որպես Քեմբրիջ ESOL-ի սեփականություն եւ չեն վերադարձվում թեկնածուներին, դպրոցներին կամ համակարգող կենտրոններին: |
 |
 |
 |
Ի՞նչ արժե IELTS քննությունը: |
 |
 |
Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 60 000 դրամ (եթե վճարելու եք Հայաստանում) կամ 145 եվրո (եթե վճարելու եք արտերկրում): |
 |
 |
 |
Ի՞նչ է ինձ անհրաժեշտ քննության օրը: |
 |
 |
Խնդրում ենք Ձեզ հետ բերել անձնագիր, սև գրիչներ, մատիտներ եւ ռետին: Խնդրում ենք ավելորդ թուղթ Ձեզ հետ չբերել: Եթե ցանկանում եք սևագրություն կամ նշումներ կատարել, ապա կարող եք նշումներ կատարել Ձեր աշխատանքային տետրում, որը մենք ձեզ կտրամադրենք: |
 |
 |
 |
Եթե ուշացել եմ քննությունից, կարո՞ղ եմ դեռ մասնակցել: |
 |
 |
Եթե դուք ուշացել եք քննությունից, ապա չեք կարող մասնակցել լսելու-ընկալելու մոդուլին, բայց կարող եք հանձնել քննության մնացյալ հատվածը: |
 |
 |
 |
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը կազմակերպո՞ւմ է IELTS քննության նախապատրաստական դասընթացներ: |
 |
 |
Մենք նախապատրաստական դասընթացներ չենք անցկացնում:
Եթե Դուք հանձնելու եք IELTS քննություն, ապա «Ճանապարհ դեպի առցանց IELTS» ռեսուրսային պորտալը Ձեզ համար է: Դուք կարող եք օգտվել նաև LearnEnglish կայքի IELTS բաժնից, որը պարունակում է նախապատրաստական նյութեր քննությանը լավագույնս պատրաստվելու համար:
|
 |
 |
Դուք կարող եք գրանցվել IELTS առցանց գրանցման համակարգի միջոցով: Այդ համակարգի միջոցով կարող եք ընտրել Ձեզ համար նախընտրելի օրն ու հեշտորեն գրանցվել: |
 |
 |
 |
Բրիտանական խորհուրդն ապահովու՞մ է մասնակցության անհրաժեշտ պայմաններ հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար: |
 |
 |
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը Քեմբրիջ ESOL քննությունների հետ համատեղ հատուկ կարիքներ ունեցող թեկնածուների համար (լսողական, տեսողական եւ այլ խնդիրներ ունեցող) ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները քննության մասնակցության համար:
Այն թեկնածուներին, որոնք կարիք ունեն հատուկ պայմանների, խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին էլեկտրոնային հասցեով քննությունից վեց շաբաթ առաջ եւ ներկայացնել բժշկական անհրաժեշտ փաստաթղթերը:
|
 |
 |
 |
Ի՞նչ պետք է անեմ, եթե դժգոհ եմ քննության արդյուքներից: |
 |
 |
 |
Իմանալ ավելին IELTS քննության մասին: |
 |
 |
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել IELTS քննության կայքը: Կարող եք ուսումնասիրել նաեւ մեր կայքի համապատասխան բաժինը: |
 |
|
 |