|
 |
Նախկին ծրագրեր |
 |
 |
|
 |
|
| Խորացնելով Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմանի հարգանքը, մենք աշխատում ենք կառավարության և քաղաքացիական հասարակության հետ, խրախուսելու քննարկումները, զարգացնելու գիտելիքը և հմտությունները: |
|
|
|
|
 |
| Ծրագրի նպատակն էր կատարելագործել պետական հաստատությունների և գործակալությունների պաշտոնյաների կարողությունները, որպեսզի նրանք առավել արդյունավետ կառավարեն եվրոպական ինտեգրման գործընթացները: Իմանալ ավելին: |
 |
|
| Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության հետ համատեղ իրականացված այս ծրագրի նպատակն էր կանխել անօրինական միգրացիան, նպաստել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներին, միգրացիոն քաղաքականությունն ու օրենսդրությունը համապատասխանեցնել միգրացիոն օրենքի միջազգայնորեն ճանաչված նորմերին ու սկզբունքներին: Իմանալ ավելին: |
 |
|
| Բրիտանական խորհուրդը Երիտասարդ Կենսաբանների Ասոցիացիայի հետ համագործակցությամբ ներկայացրեց «Darwin Now» ցուցահանդեսը Երևանում: Այս ցուցահանդեսը ներկայացնում էր Դարվինի գրքի ակունքները, ընդգծում նրա հիմնական գաղափարները և բացատրում, թե ինչպես են դրանք մինչ օրս հիմք հանդիսանում կենսաբանության և բժշկության ոլորտների ուսումնասիրությունների համար: Իմանալ ավելին: |
 |
|
| «Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը լրագրողների համար կազմակերպել էր ուսումնական այց Լոնդոն։ Այս ծրագիրը ֆինանսավորվում էր Բրիտանական կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից: |
 |
|
| «Wo/Men in Politics»-ը երկամյա ծրագիր է, որն ուղղված է քաղաքական ասպարեզում կնոջ դերի բարձրացմանը և նպատակ ունի զարգացնել նոր հմտություններ, ստեղծել համագործակցության նոր ուղիներ, կոտրել կարծրատիպերը և վերափոխել հասարակության կարծիքը կնոջ առաջնորդության վերաբերյալ: Իմանալ ավելին: |
 |
|
 |
Հմտություններն աշխատանքում |
 |
|
 |
  |
 |
| Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն ուղղված է համաշխարհային տնտեսությունում անհրաժեշտ հմտությունների զարգացմանը, որպեսզի տարբեր երկրների միջին մասնագիտական կրթական համակարգերը լավագույնս արձագանքեն աշխատանքային շուկայի պահանջներին և կարիքներին: Իմանալ ավելին: |
 |
|
|
 |