|
 |
ԱՐՎԵՍՏ |
 |
 |
Ծանոթացի’ր ժամանակակից Բրիտանիայի նորարարական մոտեցումներին |
 |
|
| Դուք հետաքրքրվա՞ծ եք թատրոնով, պարարվեստով, գրականությամբ, ֆիլմերով, լուսանկարչությամբ և դիզայնով: Մենք կազմակերպում ենք փառատոններ և ցուցահանդեսներ, հրավիրում լավագույն, նորարար ստեղծագործողներին` ներկայացնելու բրիտանական ժամանակակից արվեստը: |
|
|
|
|
 |
| Բրիտանական ժամանակակից թատրոնն այսօր առավել բազմաոճ է և գունեղ, քան երբևէ: Միավորելով դասական թատրոնի ողջ հարստությունն ու ժամանակակից բեմական հնարքները` թատերական արվեստը հանդիսատեսին է ներկայանում նորովի ու տարաբնույթ: |
 |
|
| Մենք ներկայացնում ենք երաժշտական բոլոր ուղղությունները` ջազից մինչեւ ժողովրդական, հիփ հոփից մինչեւ դասական: Մեր ծրագրերի միջոցով մենք բացահայտում ենք Միացյալ Թագավորության ժամանակակից երաժշտական արվեստի հնչեղ և բազմաբնույթ պատկերը: |
 |
|
| Մենք նպաստում ենք բրիտանական ժամանակակից և նորարական ֆիլմերի տարածմանը` կազմակերպելով ու մասնակցելով փառատոնների, համաժողովների և սեմինարների: Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի միջոցով մենք ներկայացնում ենք կինոյի ժամանակակից ուղղությունները: |
 |
|
| Ժամանակակից Բրիտանիայում գեղարվեստն ամենատպավորիչ և ազդեցիկ ճյուղերից է: Մենք հետևում ենք Միացյալ Թագավորությունում գեղարվեստի զարգացման միտումներին և Ձեզ ներկայացնում ցուցահանդեսներ: |
 |
|
| «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող իրենց եվրոպացի հինգ գործընկերոջ հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Իմանալ ավելին: |
 |
|
| Արվեստի միջազգային մեր թիմն աշխատում է լավագույն, նորարար ստեղծագործողների հետ: Համագործակցելով մշակութային կառույցների հետ`Բրիտանական խորհուրդը միավորում է հազարավոր արվեստագետների աշխարհի ավելի քան 100 երկրներում, այսպիսով կապ հաստատելով նրանց և Միացյալ Թագավորության միջև: |
 |
|
| Արվեստի միջազգային մեր թիմն աշխատում է լավագույն, նորարար ստեղծագործողների հետ: Համագործակցելով մշակութային կառույցների հետ`Բրիտանական խորհուրդը միավորում է հազարավոր արվեստագետների աշխարհի ավելի քան 100 երկրներում, այսպիսով կապ հաստատելով նրանց և Միացյալ Թագավորության միջև: |
 |
|
|
 |