Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Առցանց դասընթացներ ուսուցիչների համար
Անգլերեն լեզվի միջնակարգ ուսուցանման վկայական

Անգլերեն լեզվի միջնակարգ ուսուցանման վկայական (CiSELT)

CiSELT (անգլերեն լեզվի միջնակարգ ուսուցանման վկայական) դասընթացը մշակվել է 11-18 տարեկան աշակերտների հետ աշխատող ուսուցիչների համար: Սա նշանակում է, որ դասընթացը համապատասխանում է սկզբնականից բարձր մակարդակում աշխատող ուսուցիչների համար: CiSELT-ը պլանավորված է Շարունակական մասնագիտական զարգացման շրջանակում:

Դասընթացի նպատակն է`

զարգացնել ուսուցիչների մեթոդական հմտությունները,
զարգացնել հաղորդակցման, ռեֆլեկտիվ և կենտրոնացված դասավանդման հմտությունները,
զարգացնել լսարանի կարիքների վրա հիմնված հետազոտական հմտությունները,
մասնագիտացնել ուսուցիչների լսարանային պրակտիկան:

Դասընթացը բաղկացած է հետևյալ բաղադրչներից`

առնվազն 48 ժամ դասընթաց` ընդգրկելով չորս առցանց մոդուլ,
մոդերատորի ամբողջական գրառումներ,
յուրաքանչյուր միավոր պարունակում է առաջադրանքներ, մասնագիտական, տերմինաբանական բառարան եւ հետագա ընթերցանության / ինտերնետ կայքեր,
դասընթացի տեղեկատու, մեթոդական համակարգ և գնահատման ընթացակարգեր մոդերատորների և մասնակիցների համար,
հանձնարարություններ եւ գնահատման նմուշներ:

CiSELT Proficient-ը բաղկացած է հետևյալ հիմնական պարտադիր մոդուլներից`

Առաջին քայլեր,
Լեզվի մասին իրազեկում,
Դասավանդման հմտություններ:

Յուրաքանչյուր մոդուլ պարունակում է հինգ կամ վեց մաս: CiSELT Proficient-ի վերջնական մոդուլը` «Լսարանային հիմնական հարցերը», պարունակում է 8 մաս, որոնցից առնվազն երկուսը պետք է ընտրվի: Լրացուցիչ մասերը կարող են ընտրվել դասըթնացի երկարատև իրականացման համար, քան հիմնական 16 մաս/ 48 ժամն է:

CiSELT Advanced մակարդակը բաղկացած է հետևյալ մոդուլներից`

Լսարանային գործընթացներ,
Բովանդակության վրա հիմնված ուսուցում և դասավանդում,
Ստեղծագործական ուսուցում և դասավանդում,
Հատուկ կարիքներ և ներառական ուսուցում:

CiSELT Advanced -ի բոլոր մասերը կամընտրական են: Յուրաքանչյուր մոդուլից անհրաժեշտ է  ընտրել առնվազն երկու միավոր: Այս դեպքում ևս կարելի է իրականացնել երկարատև դասընթաց, քան հիմնական 16 մաս/ 48 ժամն է:

Յուրաքանչյուր մաս բաղկացած է 3 ժամ ուսուցումից, բայց առաջադրանքների համար նախատեսված ժամանակը լրացուցիչ է: Յուրաքանչյուր դասընթացի մոդուլn ապահովում է բովանդակային 15 ժամ:

Դասընթացի վկայական

Դասընթացի վկայականը տրվում է հաջող մասնակցության և առաջադրանքների ավարտի համար:Վկայականները կարող են նաև տրվել յուրաքանչյուր մոդուլի ավարտին` դասընթացի վերջում տրվող ամբողջական վկայականի հետ:

Մասնակիցներ

CiSELT Proficient մակարդակի մասնակիցներից ակնկալում է իմացության B1 մակարդակ
CiSELT Advanced մակարդակի մասնակիցներին ակնկալվում է իմացության B2 մակարդակ

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմումի ձևը Download Word document (MS Word 109 KB) և էլ. փոստով ուղարկել Լիլիթ Բեքարյանին : Դասընթացի արժեքն է 48.000դրամ:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People