Բրիտանական խորհրդի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրն ուղղված է մշակութային հարաբերությունների խթանմանը: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել միջազգային գործընկերությունը գիտելիքների և գաղափարների փոխանակման համար: Այն կազմելիս հաշվի է առնվել համաշխարհային տնտեսությունում անհրաժեշտ հմտությունների պահանջարկը, որպեսզի տարբեր երկրների միջին մասնագիտական կրթական համակարգերը լավագույնս արձագանքեն աշխատանքային շուկայի պահանջներին և կարիքներին: Ծրագրի համընդգրկուն նպատակն աջակցել տնտեսական և սոցիալական զարգացումներին ձեռնարկատիրական հմտությունների ձևավորմանն ուղղված դասընթացներով և ապագա սերնդի համար նոր հնարավորությունների ընձեռմամբ:
Ողջ աշխարհում մեր աշխատանքը մենք կենտրոնացնում ենք ձեռնարկատերերի և գործատուների, կառավարության և ուսուցանողների միջև ամուր գործընկերային հարաբերությունների կառուցմանը:
«Հմտություններն աշխատանքում» ծրագրի միջոցով մենք Միացյալ Թագավորության քաղաքականություն մշակող առաջատար գործիչներին և գործակալություններին ներգրավում ենք իրենց արտերկյան գործընկերների հետ հմտությունների փոխանցման գործընթացում: Ծրագիրն ընձեռում է մշակութային փոխանակումների իրականացման շրջանակ, որը հնարավորություն է տալիս
 |
 |
 |
ներգրավել Միացյալ Թագավորության միջին մասնագիտական ուսումնական սեկտորը նախարարությունների, գործակալությունների և ուսուցանողների հետ գործընկերային հարաբերություններում |
 |
 |
 |
աշխատել ձեռնարկատերերի և գործատուների հետ |
 |
 |
 |
աշխատանքը կենտրոնացնել հմտությունների բացակայության և ձեռնարկատիրական չափանիշների վրա |
 |
 |
 |
աշխատանքն ուղղել գործազրկության և սոցիալական բացառության վրա |
 |
 |
 |
զարգացնել ձեռնարկատիրությունն ու նորարարությունը |
 |
 |
 |
կազմակերպել բարձրորակ դասընթացներ |
 |
 |
 |
հաստատել երկարատև համագործակցություն կրթական և ուսուցանման սեկտորների միջև |
 |
 |
 |
խթանել գլոբալ քաղաքացիությունը |
 |
 |
 |
անհատներին հնարավորություն ընձեռել զարգացնելու անգլերենն ու իրենց հմտությունները |
Մենք աշխատում ենք չորս հիմնական ոլորտում:
 |
 |
 |
Քաղաքականության երկխոսություն. մենք կազմակերպում ենք տեղական, տարածաշրջանային և միջազգային աշխատաժողովներ, դասընթացներ և ֆորումներ, որի ընթացքում նախարարությունների, գործակալությունների, գործատուների և ինստիտուտների հետ քննարկվում են համաշխարհային տնտեսությունում հմտությունների բարեփոխման առանցքային հարցերը: |
 |
 |
 |
Գործընկերություն հմտությունների զարգացման համար. մենք նպաստում ենք հմտությունների զարգացման նպատակով միջազգային գործընկերության ձևավորմանը կազմակերպությունների, նախարարությունների և կորպորատիվների միջև: Այս կետը ներառում է թեմաների լայն շրջանակ, մասնավորապես ձեռնարկատերերին և գործատուներին գործընկերային հարաբերություններում ներգրավելը, պրոֆեսիոնալ չափանիշների մշակումը, որակի ապահովում և չափանիշների սահմանումը, դիզայնի ոլորտում նորարարությունները, ձեռնարկատիրական հմտությունները, անգլերենն ու հմտություններն աշխատանքում: |
 |
 |
 |
Ձեռնարկատիրական և տեխնոլոգիական մրցանակներ. արտերկրյան և Միացյալ Թագավորության մեր գործընկերների հետ մենք կազմակերպում ենք ազգային մրցույթներ երիտասարդների համար: Մրցույթները նպատակաուղղված են ձեռնարկատիրական հմտություններին: Մրցույթներն ուղղված են կարիերայում հմտությունների կարևորության և նշանակության բարձրացմանը: |
 |
 |
 |
Մասնագիտական ցանցեր. մասնագետների համար մենք ձևավորում ենք միջազգային ցանցեր սեմինարների, դասնթացների միջոցով: |
ՀՀ Կրթության և գիտության նախարարության ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ Ազգային ժողով Կրթության ազգային ինստիտուտ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ DVV International Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում ETF Գլոբալ զարգացումներ հիմնադրամ USAID CAPS նախագիծ ՄԱԿ - ի զարգացման ծրագիր, ներկայացչություն Հայաստանում Հայաստանի առևտրի ամերիկյան պալատ Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ -հունական պետական քոլեջ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների ասոցացիա Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն Հայաստանի գործատուների միություն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն»
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հմտություններն աշխատանքում» հայաստանյան ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանին:
|