Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Առցանց դասընթացներ ուսուցիչների համար
Հասեք հաջողության քայլ առ քայլ

Բրիտանական խորհուրդը մեկնարկում է «Քայլ առ հաջողություն» ծրագիրը, որը նախատեսված է սկսնակ ուսուցիչների համար: Դասընթացը պլանավորված է Շարունակական մասնագիտական զարգացման շրջանակում:

Եթե Դուք նոր եք սկսում ուսուցանել և պատրաստ եք բացահայտել ուսուցչի մասնագիտության բարդ ու խրթին կողմերը, ապա այս դասընթացը Ձեզ համար է: Այս ծրագիրը կօգնի Ձեզ սկսնակ ուսուցչից փորձառու դառնալու ճանապարհն անցնել ավելի դյուրին: Դասընթացն օգնում է ուսուցիչներին օգտագործել տեսականը գործնականի մեջ:

Դասընթացը նպատակ ունի

ընդլայնել ուսուցիչների գիտելիքները մեթոդաբանության, դասերի պլանավորման եւ գնահատման ոլորտում,
կենտրոնանալ ուսուցիչ-աշակերտ ուսուցանման կապի ստեղծման վրա,
թույլ տալ ուսուցիչներին դիտարկել և փորձել մեթոդներ ու ռեսուրսներ,
օգտագործել դասընթացի գաղափարները,
ձևավորել մասնագիտական զարգացման հմտություններ:

Դասընթացի բաղադրիչները

Դասընթացը կազմված է հետևյալ բաղադրիչներից

առնվազն 35 ժամ դասընթաց` ընդգրկելով տասն առցանց մոդուլ,
ուսուցանողի ամբողջական գրառումներ,
մոդուլներ վիդեոներով, ծրագրերով, հարցերով, ամփոփ մոդուլի ներբեռնման հնարավորությամբ հետագա ընթերցանության/ինտերնետ հղումներով,
խնդիրների ցանկ մասնակիցների և դասավանդողների համար,
գնահատման չափանիշներ, գնահատման օրինակներ, դասավանդողների ֆորում:

Գնահատում

Դասընթացն ավարտելու և վկայական ստանալու համար մասնակիցները պետք է կատարեն 26 առաջադրանքներից 22-ը:

Ծրագրի վկայական

Հաջողակ մասնակիցներին տրվում է վկայական: Դասընթացի արժեքն է 35.000դրամ:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմումի ձևը Download Word document (MS Word 109 KB) և էլ. փոստով ուղարկել Լիլիթ Բեքարյանին :

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People