Մենք կապում ենք Միացյալ Թագավորությունն աշխարհին և աշխարհը Միացյալ Թագավորությանը: Բրիտանական խորհուրդը Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ ստեղծող միջազգային կառույցն է: Ժամանակակից աշխարհում, ուր ամեն ինչ փոխկապակցված է և արագ փոփոխվող, մենք հավատում ենք, որ միմյանց հետ շփվելու, աշխատելու և սովորելու հնարավորությունն էական է կայուն, անվտանգ ու ծաղկուն ապագա կառուցելու համար:
Մեր աշխատանքն ուղղված է միջմշակութային երկխոսության զարգացմանը, նորարար գաղափարների միջոցով տնտեսությունը զարգացնելու Միացյալ Թագավորության փորձի ներկայացմանը: Զուգահեռաբար Բրիտանական խորհուրդն աջակցում է կլիմայական փոփոխությունների հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերի արդյունավետությանը:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
|