Աշխատելով Բրիտանական խորհրդում` Դուք հնարավորություն կունենաք ձեռք բերելու փորձառություն ժամանակակից, արագորեն փոփոխվող կազմակերպությունում, որն ունի համաշխարհային ազդեցություն: Բրիտանական խորհուրդն առաջարկում է բազմակողմանի, ստեղծագործ աշխատանքի հնարավորություն ոգևորիչ և աջակից միջավայրում:
Դուք հնարավորություն կունենանք զարգացնելու Ձեր կարիերան: Նախկինում ինչպիսի փորձառություն էլ ունեցած լինեք, աշխատանքը Բրիտանական խորհրդում բացառիկ հնարավորություն է զարգացնելու հմտություններ, որոնք օգտակար կլինեն, եթե անգամ հետագայում որոշեք տեղափոխվել աշխատանքի այլ վայր:
Հաջողակ թեկնածուներին կառաջարկվի հստակ ժամկետով պայմանագիր: Պայմանագրի ժամկետը սահմանվում է կատարվելիք աշխատանքի բնույթով: Խնդրում ենք ուսումնասիրել առկա աշխատանքի նկարագրությունը` տեղեկանալու թափուր աշխատատեղի պայմաններին:
Բրիտանական խորհուրդը հետևում է հավասար հնարավորությունների քաղաքականությանը: Մենք հետևողական ենք, որպեսզի թեկնածուները չարժանան խտրական վերաբերմունքի անկախ սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքական հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի, հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու կարգավիճակից:
Մենք ուրախ կլինենք դիմումներ ստանալ տարբեր համայնքների ներկայացուցիչներից, քանի որ մենք հավատում ենք, որ աշխատուժի բազմազանությունն ավելացնում է մեր աշխատանքի որակը:
Թափուր աշխատատեղերի մասին կհայտարարվի մեր կայքի «Աշխատատեղեր» և Facebook –ի մեր էջերում:
Այն ուսանողներին և հետաքրքված անհատներին, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել Բրիտանական խորհրդում մենք մշտապես ընձեռում ենք կամավորական աշխատանքի կամ ուսումնական պրակտիկայի հնարավորություն: Խնդրում ենք այցելել մեր կայքի համապատասխան էջը` կամավոր դառնալու և առկա հնարավորությունների մասին ծանոթանալու համար:
Բրիտանական խորհուրդը հավատում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
|