Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Wo/Men in Politics Exhibition Poster
Արվեստ և մշակույթ
Orange lozenge left Orange lozenge right
Թատրոն
Երաժշտություն
Պարարվեստ
Ֆիլմ և Գրականություն
Տեսողական արվեստ
"Wo/Men in Politics" ծրագրի էջը
Լուսանկարչություն

Wo/men in Politics

"Wo/Men in Politics" լուսանկարների ցուցահանդեսը Երևանում բրիտանական դեսպանատան Ֆինանսավորմամբ Բրիթիշ Քաունսիլի կողմից իրականացվող համանուն ծրագրի բաղկացուցիչներից է, որն ուղղված է  քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացմանը և տղամարդկանց հետ համագործակցությանը։

Լուսանկարների ցուցահանդեսը կոչված է ներկայացնելու քաղաքականության համաշխարհային պատմության և հայ իրականության մեջ կարևոր դերակատարում ունեցած հեղինակավոր կանանց և տղամարդկանց, ինչպես նաև  նրանց արդյունավետ համագործակցության պատմությունը։

51 լուսանկարներից բաղկացած ինքնատիպ հավաքածուն ներկայացնում է յուրօրինակ դրվագներ ճանաչված կանանց կյանքից և փորձում հանրությանը առավել տեսանելի դարձնել կանանց և տղամարդկանց համագործակցության ու համատեղ աշխատանքի կարևոր դերը քաղաքական ասպարեզում։ Միջազգային ճանաչում ունեցող կանանց լուսանկարները ձեռք են բերվել “Ռոյթերս” գործակալության  տեսադարանից։ Հայ կին քաղաքական գործիչների ինքնատիպ կադրերը որսացել է “Ֆոտոլուր” լրատվական գործալկալության ֆոտոխցիկը։

Ցուցահանդեսը շրջիկ է. պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ում: Մարտի 28-31-ը ցուցահանդեսը բաց էր հանրության համար “Մոսկվա” կինոթատրոնի ցուցասրահում, որից հետո այն շարունակում է իր ուղևորությունը` Հայաստանի տարբեր վայրերում ներկայանալու հասարակությանը:

Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակը հայտարարել է խաղարկություն իր` Facebook սոցիալական ցանցի անդամների համար: Այցելե’ք “Wo/Men in Politics” ցուցահանդեսը, ճիշտ պատասխանե’ք 7 հարցի և ստացե’ք հնարավորություն հաղթելու iPod Shuffle: Մանրամասնեի համար այցելե’ք մեր Facebook-ի էջը:

Հոկտեմբերի 26-31 Հայաստանի Ամերիկյան Համալսարան` Աղբաբյան սրահ
Սեպտեմբերի 12-17 Հայաստանի Ազգային Պատկերասրահ` Երիտասարդ առաջնորդների դպրոցի` գենդերային հավասարության արշավի շրջանակներում
Մայիսի 5-12 Երևանի պետական լեզվաբանական համալսարան
Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ, 2-րդ հարկ
Ապրլի 7-14 ԵՊՀ գրադարանի նախասրահ
Մարտի 28-31 "Մոսկվա" կինոթատրոնի ցուցասրահ
Մարտի 24-27 ՀՀ Ազգային Ժողով

Եթե դուք հետաքրքրված եք հյուրընկալել ցուցահանդեսը ձեր կազմակերպությունում, խնդրում ենք դիմել Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակ:

"Wo/Men in Politics" ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագ րի ղեկավար Ինեսա Մուրադյանին:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud