|
|
 |
| Գեղարվեստի դասական դրսևորումներից մինչև արդի տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններն առկա են Միացյալ Թագավորության արվեստագետների ստեղծագործություններում: Արվեստագետի երևակայությունն արտացոլվում է նրանց գործերում: Մենք հետևում ենք և ներկայացնում արդի ստեղծագործողների լավագույն աշխատանքները: |
| Ավելի քան 70 տարի է Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի գործեր: Սկսելով ընդամենը մի քանի աշխատանքներից` այսօր մեր հավաքածուն ընդգրկում է շուրջ 8500 արվեստի գործեր: Իմանալ ավելին: |
 |
|
| Լուսանկարների ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել քաղաքականության համաշխարհային պատմության և հայ իրականության մեջ կարևոր դերակատարում ունեցած հեղինակավոր կանանց և տղամարդկանց, ինչպես նաև նրանց արդյունավետ համագործակցության պատմությունը: Իմանալ ավելին: |
 |
|
| Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են տպագրական զանազան եղանակներ` մեկնակետ ունենալով ականավոր քանդակագործներ Հենրի Մուրի և Էդուարդո Պաոլոցիի տպագրությունները: Իմանալ ավելին: |
 |
|
| «Տեսնել գույնով» ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպելուց հետո այն ցուցադրվեց Ուկրաինայում, Վրաստանում և Ադրբեջանում: Բրիտանական ժամանակակից արվեստի լավագույն նմուշները 2010 թվականի սեպտեմբերի 11-15-ը ցուցադրվեցին Գյումրիում, իսկ 18-25-ը` Երևանում: Ցուցադրվեց 31 աշխատանք: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ: Իմանալ ավելին: |
 |
|
|
 |