Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը|Նման Էջեր
Արվեստ
Orange lozenge left Orange lozenge right
Թատրոն
Երաժշտություն
Պարարվեստ
Ֆիլմ և Գրականություն
Տեսողական արվեստ
Ժամանակակից երաժշտություն

Մենք, մեր Արվեստի բաժնի հետ միասին, հայ հանրությանն ենք ներկայացնում Բրիտանական փոքրից մինչև լայնածավալ փոփ համերգներ, փորձում թարմացնել հնացած կարծիքը Բրիտանիայի մասին և ստեղծել նոր համագործակցության եզրեր:  

Քերին Փոլուարթը և իր խումբը
« … հազվագյուտ տաղանդի երգահան … բառերի և մեղեդու համեստ ընկալում և հրաշալի տաղանդ …»

Քերին Փոլուարթի և նրա խմբի մասին
Քերին Փոլուարթ – գլխավոր վոկալ, ակուստիկ կիթառ
Մարկ Քլեմենթ – ակուստիկ կիթառ, աջակցող վոկալ
Քեվին ՄքԳուայր – դաբլ բաս, աջակցող վոկալ
Մեթյու Ֆոուլդս – հարվածային գործիքներ
Ինգե Թոմսոն -  ակորդիոն, աջակցող վոկալ

Քերին Փոլուարթը առաջին անգամ կիթառը ձեռքն է վերցրել, երբ դեռ տաս տարեկանը չէր բոլորել: Դեռ մոտ 20 տարի պետք է անցներ այդ ժամանակից, մինչև նա դառնար պրոֆեսիոնալ երաժիշտ: Բայց երկար և տարաբնույթ աշակերտումը թույլ տվեց նրան ստեղծել իր ուրույն ձևն ու սեփական ուղին:

«Երաժշտական այն ձևերում, որոնցով ես մինչև այժմ զբաղվել եմ, հասել եմ այնպիսի հաջողությունների, որ այլոց համար երկար տարիների աշխատանք կլիներ: Կարծում եմ, որ դա մասամբ կապված է բախտի և մասամբ հնարավորություններից օգտվելու հետ: Բայց ես հետաքրքրված եմ երաժշտության բոլոր ուղղություններով և չեմ սիրում, երբ մարդիկ ինձ սահմանափակում են»:

Չնայած աճող զբաղվածությանը կապված շրջագայությունների և ձայնագրման հետ, նա դեռ շարունակում է երաժշտություն դասավանդել Շոտլանդիայով մեկ իրականացվող համայնքային ծրագրերի շրջանակներում:

«Կարծում եմ, կարևոր է, որ երիտասարդությունը լսի տարբեր ժանրերի երաժշտություն: Նրանց հիմա կարող է ստիպողաբար ներկայացվում են Փոփ Աստղեր և նման բաներ, բայց մենք բավարար վստահություն չունենք դրանց նկատմամբ: Նրանք ավելի քաղաքականացված են քան մենք կարծում ենք: Իմ երգի վերջին դասընթացներից մեկի ժամանակ ես երիտասարդների մի խմբի հարցրեցի, թե ինչ թեմայով երգ կգրեին և նրանք ընտրեցին Իրաքը:  Նրանք գիտեն, թէ ինչ է կատարվում»:

Մրցանակները՝
BBC Radio 2 Fold Awards – 14 փետրվար 2005:
Horizon մրցանակ՝ լավագույն նորաթուխ երաժիշտ կոչման համար,
լավագույն ուրույն երգ մրցանակ՝ "The Sun's Comin Over the Hill" («Արևը դուրս է գալիս սարի հետևից»)  երգի
և լավագույն ալբոմ մրցանակ՝ "Faultlines”-ի համար:

Սովետո Կինչ հիփ հոփ ջազ համերգ
Ռեփըր և կոմպոզիտոր

Համերգը տեղի ունեցավ Երևանում 2004-ի հունիսին: Սովետո Կինչը ծնվել է Լոնդոնում, 1978 թվականին, Բարբադոսցի հոր և Բրիտանացի-Ջամայկացի մոր ընտանիքում: Նա վերջին տարիների ամենահետաքրքիր և բազմաժանր Բրիտանացի ջազ երաժիշտներից է: Բրիտանական ջազը մեծ հույսեր է կապում նրա հետ:

Մրցանակներ
Փիտեր Ուիթինգհեմ մրցանակ 2004 – Նորարական Ջազի Ծրագիր
Տարվա  ալբոմը 2003 – Մերկուրի Երաժշտական Մրցանակ
Ամենալավ Ջազային Գործը – ՄՈԲՈ Մրցանակ
BBC Ռադիոյի Ջազ Մրցանակ – Ծագող Աստղ 2002

«Թարմ մեղեդի, ագրեսիվ տաղանդ, բլյուզային էնեգիան առանձնացնում են նրան որպես հրաշալի երաժշտի»
Ջազվայզ Մեգզին

«Պարզապես պայթուցիկ է: Լրատվամիջոցները և հանդիսատեսը առաջադրում են նրան որպես նոր մեծ աստղ»:
Ջազ Ռեվյու Մեգզին

Դենիս Ռոլինզ և Բեդ Բոուն և ընկ.

Մենք ներկայացրեցինք անվանի բրիտանացի տրոմբոնահար Դենիս Ռոլինզի և իր Բեդ Բոուն և ընկ. խմբին:

Դենիս Ռոլինզ
Տրոմբոնահար, կոմպոզիտոր, պրոդյուսեր:

«Ամենահետաքրքիր Բրիտանացի տրոմբոնահարը»: Jazzwise

«Տրոմբոնահար, որ սահուն իմպրովիզացիան միաձուլում է հարուստ հնչյունների հետ»: The Guardian

«Բրիտանական բեմի ամենահետաքրքիր և հրապուրիչ նոր ֆանք կոմբինացիաներից մեկը»:  The Jazz Cafe, Camden

«Դենիս Ռոլինզը նվագում է քաղաքի ամենագրավիչ տրոմբոն մեղեդին:» Փոլ Բրադշոու, Straight No Chaser

Դենիսի հեղինակությունը որպես հիանալի արվեստագետի, որը վարպետորեն կատարում է երաժշտական տարբեր ժանրեր, նրան հնարավորություն է ընձեռել աշխատելու աշխարահռչակ ջազ և փոփ երաժիշտների հետ: Այսպիսով, Դենիսը հանդես է եկել շատ երկրներում: Թեև նա գնահատվել է տրոմբոնի նկատմամբ իր ուրույն վերաբերմունքի համար, նրա ոճը հաճախ համեմատվել է մեծ Ֆրեդ Ուեսլիի ոճի հետ:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our Freedom of Information Publications Scheme. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud