Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Արվեստ
Orange lozenge left Orange lozenge right
Թատրոն
Երաժշտություն
Պարարվեստ
Ֆիլմ և Գրականություն
Տեսողական արվեստ
ԼՈՆԴՈՆ ՍԻՆՖՈՆԻԵՏՏԱ ԿԱՐՃ ԿԼԻՊ (3.6Mb .wmv)
Դասական երաժշտություն

«Թեև Բրիտանիան չունի այնպիսի կոմպոզիտորական ավանդույթ, ինչպիսին ունեն Ֆրանսիան կամ Գերմանիան, բայց  բրիտանական երաժշտական կյանքը ամենահարուստն է աշխարհում: Ալբերտի անվան Թագավորական Սրահի Պրոմենադ համերգաշրջանը ավելի մեծ է, քան ցանկացած այլ տարեկան փառատոն: ԲիԲիՍին, որ հովանավորում է Փրոմները, արդեն վաղուց վայելում է երաժշտության աշխարհի առաջատար հովանավորի համբավը և ամրապնդում դա՝ հովանավորելով նվագախմբեր: Աշխարհի տարբեր ծագերից երիտասարդ երաժիշտներ են ժամանում Բրիտանիա՝ ուսանելու կոնսերվատորիաներում, որոնք, այնուհետ, վերածվում են հռչակավոր մենակատարների և նվագախմբային երաժիշտների հաստատուն հոսանքի»:
Մայքլ Չրչ, դասական երաժշտության լրագրող

Չիլինգիրյան Կվարտետը (Մեծ Բրիտանիա) Հայաստանում
Ապրիլ 28 – Մայիս 04 2005
Լևվոն  Չիլինգիրյան ջութակ
Չարլզ Սյուարթ ջութակ
Սյուզի Մեսզարոս վիոլա
Ֆիլիպ Դե Գրութ թավջութակ

Հատուկ շնորհակալություն Սուրբ Սարգիս Բարեգործական Հոգաբարձությանը աջակցության համար:

Ծրագիրը

Ապրիլ 28-ին, ժամը 19:00-ին
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Կամերային երաժշտության համերգ
Չիլինգիրյան Կվարտետ

Լ. Վ.Բեթհովեն լարային կվարտետ Op. 95
Մայքլ Տիփեթ լարային կվարտետ No. 2
Լ. Վ.Բեթհովեն լարային կվարտետ Op. 74

Ապրիլ 29-ին, ժամը 19:00-ին
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Դասընթաց Չիլինգիրյան Կվարտետ
Մուտքն ազատ է

Մայիսի 1-ին, ժամը 19:00-ին
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտությխան Տուն
Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ
Արամ Ղարաբեկյան Դիրիժոր
Չիլինգիրյան Կվարտետ

Էդուարդ Գրիգ Կվարտետ g minor նվագախմբային վարիացիաg
Հյու Վուդ Սերենադ և Էլեգիա լարային կվարտետի և նվագախմբի համար Պրեմիերա
Էդուարդ Էլգար Ներածություն և Ալլեգրո լարային կվարտետի և նվագախմբի համար

Մայիսի 4 -ին, ժամը 19:00-ին
Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն
Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ
Լևվոն Չիլինգիրյան հրավիրված դիրիժոր և ջութակահար

Մոցարտ Դիվերտիմենտո D Major K136
Ալան Հովհաննես Ջութակի կոնցերտ No.2 Op 89a
Ֆելիքս Մանդելսոն Կվարտետ f minor Op 80 նվագախմբային վարիացիա

Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի համերգ

2005 թ. հունվարին մենք և Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը հրավիրել էինք Փոլ ՄաքԱլինդինին՝ ղեկավարելու Վեբերի Der Freischutz օվերտյուրան, Բեթհովենի Դաշնամուրի Հինգերորդ Կոնցերտը, Վոգան Ուիլիամսի Ֆանտազիան:

Հայաստանի Անգլիախոսների Միության երիտասարդ երաժիշտների համերգ

2004 թ. սեպտեմբեր 15-ին Հայաստանի Անգլիախոսների Միությունը Կոմիտասի անվան Համերգասրահում կազմակերպեց երիտասարդ տաղանդավոր երաժիշտների համերգ: Այն նվիրված էր Բրիտանական Խորհրդի 70 ամյակին:

Բենջամին Բրիթենի Փառատոն

Այս փառատոնը նվիրված էր Բենջիամին Բրիթենին՝ քսաներրորդ դարի ականավոր երաժիշտներից մեկին: Մենք, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Երգչախմբի հետ միասին, նշեցինք հայտնի կոմպոզիտորի ծննդյան 90 ամյակի հոբելիանը, ինչպես նաև նրա պատմական մեկամսյա այցը Հայաստան  1965-ի օգոստոսին:

Բենջամին Բրիթենի Փառատոնը մեկնարկեց Երևանում, Հակոբ Պարոնյանի Անվան Թատրոնում, մայիսի 10-ին: Երկու այլ համերգներ տրվեցին Դիլիջանում, մայիս 12-ին և 15-ին: Դիլիջանը այն վայրն է, որտեղ Բրիթենից բացի ոգեշնչվել են նաև Արամ Խաչատրյանն ու Դիմիտրի Շոստակովիչը:

Երևանյան համերգում, առաջին անգամ Հայաստանում ամբողջությամբ ներկայացվեց Բրիթենի «Պոետի Արձագանքը» ստեղծագործությունը: Այն հիմնված է Պուշկինի պոեմների վրա և գրված Դիլիջանում 1965-ի օգոստոսին: 1965-ի օգոստոսի 29-ին Ֆիլհարմոնիկի դահլիճում կայացած Բրիթենի Փառատոնում Վիշնևսկայան և Ռոստրապովիչը արդեն ներկայացրել էին երկրորդ և հինգերորդ երգերը: Աշխատանքը առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է Մոսկվայի Կոնսերվատորիայում 1965-ի դեկտեմբերի 2-ին Վիշնևսկայայի և Ռոստրապովիչի կողմից: Բրիտենը Էդվարդ Միրզոյանին էր նվիրել աշխատանքի բնօրինակը հյուրասիրության և Հայաստանում անց կացրած ուրախ ամինսների համար:

Լոնդոն Սինֆոնիետտա

Լոնդոն Սինֆոնիետտայի այցը Հայաստան մեծ իրադարձություն էր:
Տե'ս վիդեո կլիպը

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.
 Positive About Disabled People Download Browsealoud