Բրիտանական ժամանակակից թատրոնը ավելի կենսախինդ է, քան երբևիցե: Մենք աշխատում ենք թատերական բոլոր բնագավառներում՝ կենդանի արվեստից և վիզուալ թատրոնից մինչև դասական և տեքստային թատրոնը: Մենք աշխատում ենք արտասահմանյան գործընկերների հետ՝ պատրաստելու, հովանավորելու, ներկայացնելու և գնահատելու թատերական ծրագրեր, որոնց մաս են կազմում արվեստագետներ և հազմակերպություններ թէ' Բրիտանիայից և թէ' Հայաստանից: Մեր նպատակն է ներկայացնել Բրիտանիայի նոր դեմքը, ստեղծել երկարատև համագործակցություն և գրավել երիտասարդ հանդիսատեսի ուշադրությունը: Ֆորում թատրոնը, որը Հայաստանում ունեցավ մեծ հաջողություն, սրա վառ օրինակն է:
Ֆորում թատրոնի նպատակն է մարդկանց ուշադրություն հրավիրել այն հիմնախնդիրների վրա, որոնք երբեմն աննկատ են մնում: Ֆորում թատրոնի սցենարները կազմված են այն կերպ, որ խթանեն հանդրսատեսի մասնակցությունը քննարկումների, ինտերակտիվ դերակատարման և փորձի փոխանակման միջոցով: Սովորաբար ֆորում թատրոնի տեսարաններում որոշ կերպարներ (ճնշողները) մնում են նույնը, մինչդեռ որոշներին (ճնշվածներին) փոխարինում է հանդիսատեսը: Հանդիստեսին հնարավորություն է տրվում տարբեր մոտեցումներ առաջարկել բռնությունը կանխելու կամ դադարեցնելու համար: Հանդիսատեսին թույլ է տրվում փորձել խնդրի լուծման իր առաջարկած տարբերակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իր առաջարկած լուծմամբ գոհ զգալու համար: Տարբեր հանդիսատեսներ կարող են փոխարինել միևնույն կերպարին: Ֆորումի տեսարանի համար նոր առաջարկների ցուցադրումից հետո տեսարանի հիմնախնդիրները կարելի է քննարկման դնել:
Երջանիկ ու անհոգ կյանքով ապրող ընտանիքը օրերից մի օր դեմ է առնում լուրջ խնդրի։ Վրա հասած սարսափելի ժամանակները, տնտեսական փոփոխություններն ու համատարած գործազրկությունը ստիպում են ընտանիքի երեք երեխաներին լքել միայնակ մայրիկին ու լավ աշխատանքի ակնկալիքով մեկնել արտասահման։ Սակայն երանելի արտասահմանը՝ բարեկեցիկ կյանքի իր պայծառ խոստումներով, ամենեւին էլ գրկաբաց չի ընդունում երեխաներին։ Միեւնույն ժամանակ, երեխաներից լավ լուրի սպասող մայրիկը, իր իսկ բնակարանում ստիպված է լինում ընդունել անկոչ ու անսպասելի հյուրերի, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հնարամիտ ճանապարհներով մայրիկի վերջին ունեցվածքը տանելու համար։
Գեղարվեստական ղեկավար` Քարին Չափման Քլարկ Սցենարի հեղինակ եւ բեմադրիչ ` Հայկ Սեկոյան Պարուսույց և համա-բեմադրիչ ` Արսեն Հակոբյան Դերասաններ` Լուսինե Մանուկյան, Մարիամ Մինասյան, Մարիաննա Եղիազարյան, Կառլոս Մուրադյան, Արթուր Նազարյան, Վահագն Խաչատրյան, Հայկ Սեկոյան:
|