Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Oxford Playhouse
Թատերական արվեստ
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԿԻՆՈ
ԳԵՂԱՐՎԵՍՏ
Արվեստը Միացյալ Թագավորությունում
Մեկ փոքր քայլ
Oxford Playhouse ստեղծագործական ընկերություն

Միացյալ Թագավորությունում շրջագայելուց և Էդինբուրգի փառատոնում հաջողության հասնելուց հետո “Մեկ փոքր քայլ” ներկայացումը մեկնում է շուրջերկրյա ճամփորդության:

Մեկ փոքր քայլ”-ն արտառոց, հումորային, անակնկալներով լեցուն ներկայացում է, որտեղ նկարագրվում է ԱՄՆ-ի եւ Խորհրդային միության մրցակցությունը մարդուն առաջինը լուսին ուղարկելու համար:

Ներկայացման ընթացքում, կարծես, կախարդանքով առօրյա կենցաղային առարկաներից ստեղծվում են տասնյակ պատկերներ: Ապոլոն, Երկվորյակ, Սպուտնիկ հայտնի տիեզերանավերը պատրաստվում են դույլերից, լամպերից, ստվարաթղթե տուփերից` գրավելով բոլոր սերունդների ուշադրությունը: Ինքներդ զգացեք, թե ինչ է նշանակում դարի առասպելական այդ ժամանակահատվածի մասնակից լինելը` շան դեպի տիեզերք առաջին թռիչքից մինչև լուսնի վրա մարդու վայրէջք կատարելը:

Եվ այսպես… ստուգե’ք թթվածնի մատակարարումը, ուղղե’ք տիեզերական համազգեստն ու պատրաստվե’ք կատարել ձեր կյանքի ամենամեծ ու գրավիչ, իրադարձություններով լի ճամփորոդությունը դեպի լուսին:

Հետհաշվարկը սկսված է…

5 վայրկյան հետհաշվարկ

40 միլիարդ դոլար

385,000 կմ հեռու տնից

2 գերտերություններ վճռական պայքար

1 հզոր համամարդկային թռիչք

Հիասքանչ, տպավորիչ եւ ոգեշնչող է….. “Դեյլի Թելեգրաֆ

Ինչպիսի կյանք` իսկապես հիանալի թատերական ներկայացում է սա … “Թայմ աութ

Մեկ փոքր քայլ”-ը հոգի ջերմացնող հիշեցում է, որ պատմությունը դեռ կարող է վախ ներշնչել … “Սքոթսմեն

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People