Բրիտանական պարարվեստը լի է նոր, հետաքրքիր գործերով՝ լինի դա ժամանակակից բալետ, թե փողոցում ներկայացված պար՝ ընտրությունը բազմազան է: Այսպիսով, եթե ուզում եք ավելին իմանալ Բրիտանական պարի մասին, ապա գտնվում եք ճիշտ տեղում:
Օպերայի և Բալետի Թատրոն Տոմսերը վաճառվում են Օպերայի և Բալետի Թատրոնի տոմսարկղում:
Ակրամ Խանը կայացած մենակատար է: 1999թ.-ի դեկտեմբերին նա թիմակցեց Ֆառուք Չոդրիին, ընկերության ներկայիս ռեժիսորին, որը և աջակցեց նրան ներգրավվել Բելգիայում գտնվող P.A.R.T.S-ի (Բեմական արվեստի հետազոտական և վերապատրաստման ստուդիաներ/Performance Arts Research Training Studios) Էքս-Գրուպ (X-Group) հեղինակավոր ծրագրում:
Ակրամ Խանի մասնակցությունը X-Group ծրագում ավարտվեց 2000թ.-ի հուլիսին «Սրընթաց շարժում» (Rush) տրիո ներկայացմամբ, որը այդ փուլում դեռ մշակման ընթացքում գտնվող աշխատանք էր: «Սրընթաց շարժում» (Rush) գործը սկիզբ դրեց Ակրամ Խանի գործունեությանը որպես խմբի խորեոգրաֆ, և դրանից ոչ շատ ուշ նա Ֆառուք Չոդրիի հետ համատեղ հիմնադրեց Ակրամ Խան Ընկերությունը:
Այն ժամանակից ի վեր այն դարձել է աշխարհի առաջատար երիտասարդ պարային խմբերից մեկը:
«Օբզերվեր» (The Observer) 2004-ի օգոստոս 29 Պատմությունները պարի մեջ են, պետք է միայն մեկ անգամ հասկանալ, թե ինչպես կարդալ դրանք. Բաոբաբի գլխիվայր ծառերը, հողատերեր, երկունքի մեջ գտնվող կանայք, քնած հասարակություն: Շարժումը երկրային է, վայրընթաց, շատ գեղեցիկ է դիտվում վերևից: Թվում է, թե պարողները հողի և երկնքի մասնիկներ են: Ջեն Փերրի
2004թ. մարտի 15-ին և 16-ին Հայաստան այցելեց հայտնի Ռասըլ Մալիֆանթ Պարային Խումբը:
Չնայած նրան, որ այդ օրերին Երևանում ուժեղ անձրև էր և շատ ցուրտ, Ռուսական Դրամատիկական թատրոնը, որտեղ նրանք հանդես էին գալիս, լեփ լեցուն էր: Բոլորն էլ հաճույք ստացան համերգից: Ահա մի քանի խոհեր դրա մասին.
 |
 |
 |
Այս կատարումը կարծես գունավոր երազ լիներ. որը չես ցանկանում մոռանալ: Դա հրաշալի էր և իհարկե անմոռանալի: |
 |
 |
 |
Սկզբում կարծում էի, որ այն ձանձրանալի է լինելու, որովհետև ես այնքան էլ բալետ չեմ սիրում, բայց ամեն ինչ հետաքրքիր էր և անհամեմատելի: Դա հրաշալի միջոցառում էր և շնորհակալ եմ ձեզ դրա համար: |
 |
 |
 |
Ես տեսել եմ Շեքսպիրի L.O.V.E.-ը: Այսպիով իմ սպասելիքները բարձր էին՝ շատ բարձր: Շատ լավ կատարում էր: |
 |
 |
 |
Սա ձեր կազմակերպած երրորդ կատարումն էր, որ ես դիտեցի: Այն զարմանահրաշ էր: Կազմակերպե'ք նման միջոցառումներ որքան կարելի է շատ: |
 |
 |
 |
Դա մեր երկիր թարմ շունչ է բերում: |
 |
 |
 |
Լոտուսի դիրքով բալետ Սոնա Մելոյան, «Գոլոս Արմենիի» Հինգ ճերմակ սիլուետներ միաձուլվում են՝ կազմելով անհավատալի մարմիններ, և հետո բաժանվում են իրարից՝ նորից միավորվելու համար: Այն զգացումը կա, որ դրանք պարողներ չեն, այլ կարատեի կամ այլ արևելյան մարզարվեստի վարպետներ, բայց ամուր, հաստատուն բալետի արվեստը միշտ ներկա էր ամբողջ կատարման ընթացքում: Բնության և արվեստի, մարմնի և երաժշտության, լույսի և ստվերի սերտ փոխկապակցություն՝ ահա թէ ինչպես հայ հանդիսատեսը ընկալեց Ռասըլ Մալիֆանթի պարային խմբին: |
Ռենդըմ Բալետի այցը Հայաստան 2002թ. հունիսին արվեստի մեր առաջին մեծ միջոցառումն էր: Հայ հանդիսատեսի ռեակցիան էյֆորիկ էր. նրանք այսպիսի ժամանակակից պար անցյալում չէին տեսել:
«Մեր ձանձրալի կյանքում դա կարծես լույսի մի շող լիներ»: Արա Դանիելյան, CIVIS Ltd նախագահ
«Դա հրաշալի էր և շատ անսպասելի: Հուսով եմ, որ բոլոր հայ պարողները այսօր ներկա էին այստեղ: Ժամանակակիցը շատ հազվադեպ բան է մեր մոտ: Սա մի նոր գաղափար է, մի նոր տեխնիկա: Այսօր կարծես տոն լինի»: Պրոֆեսիոնալ պարող, «Բարեկամություն» ժամանակակից պարի համույթ
Այն դիտելու համար կարող եք մեր մոտից վերցնել վիդեոֆիլմը: Կարդա' ավելին www.randomdance.org կայքում:
|