Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
ԱՐՎԵՍՏ
Ծանոթացի’ր ժամանակակից Բրիտանիայի նորարարական մոտեցումներին
Դուք հետաքրքրվա՞ծ եք թատրոնով, պարարվեստով, գրականությամբ, ֆիլմերով, լուսանկարչությամբ և դիզայնով: Մենք կազմակերպում ենք փառատոններ և ցուցահանդեսներ, հրավիրում լավագույն, նորարար ստեղծագործողներին` ներկայացնելու բրիտանական ժամանակակից արվեստը:
Թատերական արվեստ
Բրիտանական ժամանակակից թատրոնն այսօր առավել բազմաոճ է և գունեղ, քան երբևէ: Միավորելով դասական թատրոնի ողջ  հարստությունն ու ժամանակակից բեմական հնարքները` թատերական արվեստը հանդիսատեսին է ներկայանում նորովի ու տարաբնույթ:  
Երաժշտություն
Orange lozenge left Orange lozenge right
Մենք ներկայացնում ենք երաժշտական բոլոր ուղղությունները` ջազից մինչեւ ժողովրդական, հիփ հոփից մինչեւ դասական: Մեր ծրագրերի միջոցով մենք բացահայտում ենք Միացյալ Թագավորության ժամանակակից երաժշտական արվեստի հնչեղ և բազմաբնույթ պատկերը:
Կինո
Մենք նպաստում ենք բրիտանական ժամանակակից և նորարական ֆիլմերի տարածմանը` կազմակերպելով ու մասնակցելով փառատոնների, համաժողովների և սեմինարների: Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնի միջոցով մենք ներկայացնում ենք կինոյի ժամանակակից ուղղությունները:
ԳԵՂԱՐՎԵՍՏ
Orange lozenge left Orange lozenge right
Ժամանակակից Բրիտանիայում գեղարվեստն  ամենատպավորիչ և ազդեցիկ ճյուղերից է: Մենք հետևում ենք Միացյալ Թագավորությունում գեղարվեստի զարգացման միտումներին և Ձեզ ներկայացնում ցուցահանդեսներ:
Beijing Art Exhibition - photographer Mat Wright copyright British Council
Նորաձեվության ճանապարհ` երկխոսություն
սահմանների խաչմերուկում
«Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագիրը երկամյա նախաձեռնություն է, որի ընթացքում հինգ հայ նկարիչ-մոդելավորող իրենց եվրոպացի հինգ գործընկերոջ հետ կծանոթանան միմյանց երկրների անցյալին ու մշակութային ժառանգությանը նոր գաղափարներ մշակելու և ոգեշնչվելու համար: Իմանալ ավելին:
ԱՐՎԵՍՏԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Orange lozenge left Orange lozenge right
Արվեստի միջազգային մեր թիմն աշխատում է լավագույն, նորարար ստեղծագործողների հետ: Համագործակցելով մշակութային կառույցների հետ`Բրիտանական խորհուրդը միավորում է  հազարավոր արվեստագետների  աշխարհի ավելի քան 100 երկրներում, այսպիսով կապ հաստատելով նրանց և Միացյալ Թագավորության միջև:

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People