Էլեկտրոնային գրադարանի կատալոգը Ձեզ Ռեսուրս Կենտրոնի տրամադրության տակ եղած գրքերի և DVD-ների հավաքածուներն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում։ Կարող եք Ձեզ անհրաժեշտ առանձին նյութը որոնել՝ վերջինիս վերնագիրը, հեղինակի անունը, խնդրո առարկան կամ Ձեզ հետաքրքրող առանցքային բառը մուտք անելու միջոցով։ Այս ռեսուրսներից ցանկացածը փոխառնելու կամ ամրագրելու նպատակով Դուք պետք է Հայաստանի Բրիտանական Խորհրդի Ռեսուրս Կենտրոնի անդամ լինեք։ Անդամագրման պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար օգտագործեք այս հղումը։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կատալոգը տվյալներ չի պարունակում այն մասին, թե այս կամ այն նյութը կամ գիրքը առկա՞ է գրադարանում, թե՞ տվյալ պահին օգտագործվում է մեկ այլ անդամի կողմից։ Եթե գտել եք Ձեզ հետաքրքրող նյութ, որը կուզենայիք վերցնել ժամանակավոր օգտագործման, կարող եք մեզ Ամրագրման ծանուցում ուղարկել, ապա, տվյալ նյութի առկայության դեպքում, մենք անմիջապես կկապվենք Ձեզ հետ։
|