Դուք նո՞ր եք ավարտել բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը և փնտրու՞մ եք աշխատանք: Դուք ցանկանու՞մ եք աշխատանքային փորձ ստանալ միջազգային կազմակերպությունում և նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր բնագավառներում:
Եթե Ձեր պատասխանն է “Այո”, ապա մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակը խրախուսում է բոլոր վառ և կենսախինդ անձանց դիմել մեզ աշխատանքային/ուսումնական պրակտիկա և կամավորական աշխատաքներ կատարելու համար: Տվյալ ծրագրերը հնարավորութուն կտան կիրառել Ձեր հմտությունները և բարելավել գիտելիքները:
Միանալով մեր կամավորների և պրակտիկանտների թիմին` դուք նեգրավված կլինեք տարբեր ծրագրերում և կմասնակցեք դրանց իրականացման գործընթացին; Ձեր աջակցությունը կարող է ներառել անգլերեն տեքստերի թարգմանություններ, մեր կողմից իրականացվող նախագծի շրջանակներում դասընթացների և արվեստի ոլորտի տարբեր միջացոռումների կազմակերպչական աշխատանքներ:
 |
 |
 |
բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատությունների նորավարտներ |
 |
 |
 |
բարձրագույն ուսումնական կամ միջին մասնագիտական հաստատությունների վերջին կուրսի ուսանողներ |
Ծրագրերին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) և ուղեկցող նամակ; Փաստաթղթերը պետք է ուղարկել jobs@britishcouncil.am էլեկտրոնային հասցեին`նշելով, թե որ ծրագրին եք ցանկանում դիմել, որն է Ձեզ հետաքրքրող գործունեության ոլորտը և ինչու եք ցանկանում միանալ Բրիթիշ Քաունսիլի թիմին:
Եթե ունեք որևէ հատուկ կարիք (դիետա, բուսակերություն, հաշմանդամություն), խնդրում ենք նշել ուղեկցող նամակում; Բոլոր փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացրած դիմորդներին կներառենք մեր տվյալների բազայում և կտեղեկացնենք յուրաքանչյուր աշխատանքային հնարավորության դեպքում:
Աշխատանքային/ուսումնական պրակտիկա ձեռք բերելու համար անհրաժեշտ է նշել պրակտիկա անցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև ներկայացնել ուսումնական հաստատության ղեկավարի դիմումը:
Պրակտիկանտների տեղերի սահմանափակ լինելու պատճառով մասնակիցները կընտրվեն հարցազրույցի միջոցով;
Ինքնակենսագրությունը և ուղեկցող նամակը ներկայացնելու համար կոնկրետ վերջնաժամկետ չկա:
Պրակտիկայի ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել Ձեր փաստաթղթերը պահանջվող ժամանակահատվածից մեկ ամիս առաջ:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անգլերենով: Հետևաբար, անգլերենի իմացությունը պարտադիր է:
Ձեր անձնական տվյալները կօգտագործվեն միայն կամավորների և պրակտիկանտների համար նախատեսված ծրագրերին Ձեր մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Դրական պատասխանի դեպքում Ձեր տվյալները կփոխանցվեն համապատասխան ծրագրերի ղեկավարին և վերջինս Ձեզ հետ կկապվի: Եթե Ձեր տվյալները չհամապատասխանեն մեր պահանջներին, դրանք կպահպանվեն պատշաճ կերպով և հետագայում կվերացվեն:
Բրիթիշ Քաունսիլը որդեգրել էհավասար հնարավորությունների քաղաքակաություն: Այն արգելում է խտրականությունը սեռի, ընտանեկան կարգավիճակի, սեռական ինքնության, կրոնական և քաղաքականության հայացքների, ռասայի, աշխատանքի տեսակի, տարիքի հաշմանդամության կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կարգավիճակի, սոցիալական ծագման, նախկին դատվածության, արհմիություններին անդամակցելու, խնամառուներ ունենալու հիման վրա:
Հետեվելով հավասար հնարավորությունների քաղաքականությանը, մենք խրախուսում ենք այլ համայնքների և քիչ արտոնություններ ունեցող խմբերի ներկայացուցիչների մասնակցությունը այս ծրագրերին: Հաշմանդամ թեկնածուների համար կստեղծվեն բոլոր համապատասխան պայմանները:
|