Միայն տեքստ
Read this page in English
 Տպել | Ուղարկել այս էջը| Գրանցել էջը
Հունիս
Նոր թղթիկների փոխարեն նշումների համար օգտագործեք սևագիր թղթի ազատ տարածքը ։
Ամսվա խորհուրդը
Օգտակար կայքեր
Orange lozenge left Orange lozenge right
WWF
Գտեք բնապահպանական Ձեր հետքը
CO2 calculator
Հաշվարկեք կարբոնային Ձեր արտանետումները
Direct Gov
Խորհուրդ աշխատավայրում «կանաչ» սկզբունքների կիրառման վերաբերյալ
Do the green thing
Ինչպես խնայել էլեկտրաէներգիա աշխատավայրում
Կանաչ քաղաքականություն
Շրջակա միջավայր պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է

Հանդիսանալով Բրիտանական խորհրդի  աշխարհում ավելի քան 100 մասնաճյուղերից մեկը` մենք Հայաստանում գիտակցում ենք, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա: Այդ իսկ պատճառով մեր նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի վրա մեր բացասական ազդեցությունը` առաջնորդվելով Բրիտանական խորհրդի կանաչ քաղաքականության սկզբունքներով:

Ներկայումս այս բնագավառում մեր գերակա ուղղությունները հետևյալն են.

էլեկտրականության և ջրի արդյունավետ օգտագործում և մեր գործունեության արդյունքում առաջացող կարբոնային արտանետումների կառավարում
թափոնների նվազեցում և հնարավորության դեպքում վերամշակման իրականացում
մատակարարների և գործընկերների հետ աշխատանքում բնապահպանական մոտեցումների կիրառում և խթանում
որպես միջազգային կազմակերպություն` մեր աշխատանքային ճանապարհորդությունների վերահսկում և նվազեցում, դրանց բնապահպանական ազդեցության շարունակական բարելավում և այդ ուղղությամբ նորարար մեխանիզմների որոնում
մեր հմտությունների և կարողությունների ներդրում բնապահպանական նախաձեռնությունների խրախուսման գործում

Մեր մասնաճյուղի` շրջակա միջավայրին հասցրած վնասը նվազեցնելու համար մենք ձեռնարկում ենք հետևյալ քայլերը.

շրջակա միջավայրի վրա մեր գործունեության ազդեցության գնահատում և վերանայում
ՀՀ համապատասխան օրենսդրության հետ գործողությունների համապատասխանեցում
բացասական բնապահպանական հետևանք ունեցող գործունեությունը բարելավելու համար նպատակակետերի սահմանում
աշխատակազմի իրազեկում, որպեսզի նրանք հասկանան և կիրառեն մեր քաղաքականությունը
շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության նվազեցման առաջընթացի մասին շահագրգիռ կողմերի իրազեկում
կանաչ քաղաքականության պարբերական վերանայում` կազմակերպության առաջնայնություններին, ՀՀ բնապահպանական օրենսդրության կամ այլ արտաքին գործոններով պայմանավորված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով

The United Kingdom’s international organisation for cultural relations and educational opportunities.
A registered charity: 209131 (England and Wales) SC037733 (Scotland)
Our privacy and copyright statements.
Our commitment to freedom of information. Double-click for pop-up dictionary.

 Positive About Disabled People